Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրու «Վարդուհի» դպրոցի արվեստի լույսը

Գեղամ Մկրտչյան
27/06/2025
- 27 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
62
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու «Օյունջյան» կրթամշակութային համալիրին մաս կազմող «Վարդուհի» արվեստի դպրոցը 10 տարեկան է: Հունիսի 23-ին քաղաքի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լի դահլիճում նրա սաների «Արվեստի լույսը» խորագրով կազմակերպված հոբելյանական յուրատեսակ հաշվետվություն-համերգը մի գեղեցիկ իրական շքահանդես էր՝ ներկաներին մատուցված:

«Վարդուհի» արվեստի դպրոցն իր դռները բացել է 2015 թվականին՝ ամերիկաբնակ  անվանի բժիշկ Ջոն (Հովհաննես) Օյունջյանի ազնիվ բարերարությամբ եւ Գյումրիում 2012-ին ստեղծված «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի գործուն ջանքերով: Բժիշկ Օյունջյանը ծնվել է 1920 թվականին՝ Թուրքիայի Չենգիլեր հայաբնակ գյուղում: 1915-ի ու դրան հաջորդած նախճիրի պայմաններում դեռ մանուկ ապագա բարերարի կյանքը գյուղ ներխուժած թուրք հրոսակներից փրկել է նրա ավագ քույրը՝ Վարդուհին, որի անունով էլ նա պիտի հետագայում կոչեր արվեստի իր հիմնած այս օջախը: 1988-ի աղետալի երկրաշարժից հետո Ամերիկայից օգնության գալով Գյումրի, բժիշկ Օյունջյանը նախ հիմնանորոգեց տեղի 21-րդ միջնակարգ դպրոցը, ապա դրան կից կառուցեց արվեստի դպրոցի եւ արհեստների կենտրոնի շենքեր, որոնց գործունեությունը 98 տարեկանում Գյումրիում բարերարի վախճանվելուց հետո էլ ապահովում է նրա  անունը կրող հիմնադրամը:

Արվեստի այս կրթօջախի ստեղծման նպատակն էր ապահովել տեղի պատանիների եւ աղջիկների գեղագիտական պատշաճ դաստիարակությունը՝ նրանց մեջ արվեստի նկատմամբ սեր սերմանելով: Ինչպես նշվում է ներկաներին հրամցված գեղատիպ եռածալ հոբելյանական թերթիկում, 10-ամյա կենսագրության ընթացքում այս օջախը հասցրել է լուսավոր կետ դառնալ Գյումրու եւ ոչ միայն Գյումրու կրթամշակութային քարտեզի վրա՝ փոխելով կյանքեր ու կերտելով ճակատագրեր, նաեւ ձեւավորելով բարենպաստ գեղարվեստական միջավայր: Դպրոցի երեք բաժիններում՝ գեղարվեստի, երաժշտության եւ պարարվեստի, սովորեցնում են ոչ միայն նկարել, քանդակել, նվագել, երգել ու պարել, այլեւ սիրել հայրենի եզերքը եւ փարված մնալ ազգային ինքնությանն ու մշակույթին: Քաղաքում ու հանրապետությունում հայտնի  մասնագետների ջանադիր աշխատանքի ու նվիրումի արդյունք են այս տարիների ընթացքում հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոներում դպրոցի սաների նվաճած բազմաթիվ մրցանակները:

Գյումրու դրամատիկական թատրոնի նախասրահում բացվել էր դպրոցի գեղարվեստի բաժնի սաների գունեղ ու հետաքրքրական աշխատանքների ցուցահանդեսը: Իսկ բեմում երաժշտության ու պարարվեստի սաների հաճելիորեն զարմացնող, սքանչելի կատարումներն էին: Դասական, գործիքային, խմբերգային-ժողովրդական երգ ու երաժշտություն, պարային, բալետային նրբարվեստ կատարումներ, Կոմիտաս, Խաչատրյան… դահլիճի հիացական բուռն ծափեր՝ կատարված երկար ու շնորհակալ աշխատանքի արժանի գնահատական:

Պարբերաբար եւ համերգի ավարտին պարմանուհու ձեռքին բեմում պարզվող լուսավառ լապտերը խոսուն խորհրդանիշն էր «Վարդուհի» դպրոցի անսակարկ արվեստի լույսի: Հաճելիորեն հուզող, վեհացնող, մարդկայնացնող լույսի…  

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դերեն Բրաթյանը՝ ոսկե մրցանակակիր

Հաջորդ գրառումը

Կարմելլա Ցեպկոլենկո․ Հայաստանյան կապեր՝ ստեղծագործական եւ ընտանեկան

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Կարմելլա Ցեպկոլենկո․ Հայաստանյան կապեր՝ ստեղծագործական եւ ընտանեկան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական