Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրու ընտրություններ. ՔՊ-ն ագրեսիվ է տրամադրված

Գեղամ Մկրտչյան
14/03/2025
- 14 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվ այսպես, Գյումրու համայնքային ավագանու արտահերթ համամասնական ընտրություններին մասնակցելու համար օրենքով սահմանված ժամկետում՝ մարտի 10-ին գրանցվել են համապատասխան փաստաթղթեր ներկայացրած բոլոր քաղաքական կառույցները՝ 6 կուսակցություն եւ 3 դաշինք: Դրանք են Հայաստանի կոմունիստական, «Իմ հզոր համայնք», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական, «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, դաշինքներից՝ «Միացյալ Հայաստան» եւ «Հայրենիք» կուսակցությունները ներառող «Մեր քաղաքը», «Ինտելեկտուալ Հայաստան» եւ «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները ներառող «Մայր Հայաստանը», «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն» եւ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների ստեղծած «Եվրոդաշինքը»:

Նրանց ընտրացուցակների առաջին համարները կամ քաղաքապետի թեկնածուներն են, համապատասխանաբար, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, նախկին երգիչ, «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Թումանյանը, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, համայնքային նախորդ ավագանու այս խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, նույնպես նախկին ավագանու անդամ, գործարար Արտյոմ Ղարաղազարյանը, Գյումրու քաղաքապետի ներկա պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, Գյումրիից ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, գործարար Կարեն Սիմոնյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Հատկանշական է, որ Գյումրու ընտրողը նշված քաղաքական կառույցներից երեւի մեծ մասի անվանն իսկ ծանոթ չէ, իսկ այս անձանց ավել կամ պակաս չափով ճանաչում է եւ քվերակելու է ըստ էության  հենց նրանցից մեկի կամ մյուսի օգտին: Բացառությամբ, երեւի, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության, որին տրվող քվեների քանակն ավելի շատ կախված կարող է լինել նրա ունեցած վարկանիշից:

Այս վերջին հանգամանքը լրջորեն է տրամադրել նաեւ ՔՊ-ի ղեկավարությանը, որն ըստ ամենայնի դեռ ամիսներ առաջ սկսելով Գյումրու համայնքում եւս իշխանության հասնելու խորքային նախապատրաստությունը, կարծես թե շարունակում է այն ոչ կանոնական ընթացքը, որ տեղում ապագա որոշ թեկնածուների միջեւ սկսվել էր ներկա ընտրարշավի սկզբում: Մեկը՝ որ հրապարակային ընտրապայքարը սկսել է նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից՝ մարտի 15-ից բավական շուտ, եւ երկրորդ՝ որ երեւի ժամանակին կատարելիք ինքնաներկայացնող քարոզարշավի փոխարեն հիմնականում իրականացնում է հակաքարոզ հնարավոր մրցակիցների դեմ: Թվում է՝ սրա վկայությունն էին նաեւ անցած կիրակի ՔՊ ղեկավար կազմի ներկայացուցչական մասնակցությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած նախընտրական միջոցառումը, այնտեղ հնչած որոշ մտքեր:

Ասել, թե ՏԻՄ այս ընտրություններին «ինքնահայտարարագրվածները» մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել «իրենց թալանածը», նշանակում է թեկուզ անուղղակի նման մեղադրանք ուղղել բոլոր թեկնածուներին, ինչն իհարկե անարդարացի է թալան չունեցողների եւ վիրավորական՝ նաեւ նրանց հազարավոր ընտրողների նկատմամբ: Իսկ եթե կա «ինքնահայտարարված» եւ առկա է իրական թալան, ինչի  ուղիղ մեղադրանքը հասկանալի է ի մասնավորին ում է ուղղված, ապա դրա վերաբերյալ դատական եզրակացության համար ի վերջո քանի՞ տարի է պետք: Թե չէ եթե Բալասանյանների պարագայում կարծես թե ընտրովի արդարադատության տպավորություն էր ստեղծվում, ապա այս պարագայում անվերջ ձգվող ու առիթից առիթ հայտարարվող  քննությունը կարծես ընդամենը անձի գլխին հար պահվող մտրակի տպավորություն է թողնում՝ հարկ եղած դեպքերում այդ անձին զսպելու, հետ պահելու նպատակին ծառայելու կոչված: Եվ խոսքն այս առումով անշուշտ միայն մեկ անձին չի վերաբերում: Գյումրիում երեւի լավ կլիներ «հատիկ առ հատիկ» վերադարձից գոնե մեկ հայտնի օրինակ ունենալ, նոր այդ մասին ասել: Ցավոք, այստեղ առայժմ նման օրինակ դժվարացանք հիշել:

Ինչեւէ, պաշտոնական նախընտրական քարոզչության շրջանն առջեւում է, եւ հուսանք՝ բոլորի համար հնարավորինս ավելի դրական, կառուցողական ընթացք կունենա: Գուցե՝ հիմնավոր քննադատության տարրով հանդերձ:  Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ դիմելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին: Հորդորել է «մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում նպաստել քաղաքացիական համերաշխությանը, չօգտագործել քարոզարշավը՝ հասարակության տարբեր հատվածների միջեւ նոր բաժանարար գծեր ստեղծելու համար»:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է, որ պայմանավորված Գյումրիում սպասվող ընտրություններով, մարտի 10-ից կլինի արձակուրդում՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբը ղեկավարելու համար: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մարտի 13-31-ը արձակուրդ կմեկնի նաեւ վարչապետի գյումրեցի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարիամ Շախմուրադյանը հայ գիտական միտքը ներկայացրեց նաեւ միջազգային «Նոր քարի դարի հնագիտության համաշխարհային կոնգրեսում»

Հաջորդ գրառումը

ԱՄՆ նախագահ Թրամփի առեղծվածային նամակը Իրանի իշխանություններին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ նախագահ Թրամփի առեղծվածային նամակը Իրանի իշխանություններին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը. հայտարարություն է տարածել Սամվել...

ԿարդալDetails

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական