Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրին 2024 թ. գծանկար բացիկներով օրացույցում

Գեղամ Մկրտչյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արվեստաբան, գծանկարիչ, «Ազգ»ի մեր հին գործընկեր Լեւոն Լաճիկյանի գծանկար բացիկաշարերը, որոնք արվեստով ներկայացնում են մեր քաղաքների շենքերի, փողոցների ու հրապարակների, հայկական եկեղեցիների ճարտարապետական ու մյուս գեղեցկությունները, հետաքրքրություն են առաջացրել հանրապետությունում եւ Սփյուռքում: Արդեն երկրորդ տարին դրանց ավելանում է սեղանի գեղազարդ օրացույցը՝ Գյումրի քաղաքի պատկերներով:

Տեղիս «Օյունջյան» կրթահամալիրի «Վարդուհի» արվեստի դպրոցում Լաճիկյանի 2024 թվականի «Գյումրի, իմ սեր» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն օրացույցի շնորհանդեսն ընդամենը դրանով սահմանափակվող միջոցառում չէր: Այս դպրոցը, ի թիվս ոլորտի այլ նման հաստատությունների, մի ուրույն օջախ է, որտեղ կերտվում է մեր ապագան՝ մշակույթով: Շնորհանդեսի հյուրերը հենց սկզբից հայտնվեցին մշակույթի, արվեստի համակող մթնոլորտում՝ ականատես լինելով դպրոցի բալետի բաժնի սանուհիների (նրանց թվում՝ արդեն նաեւ արցախցի երկու աղջնակների) պարապմունքին ու երկու գեղեցիկ կատարումներին, դիտելով  կերպարվեստի բաժնի ցուցադրված գեղանկարները, ունկնդրելով մի քանի կատարումները երաժշտության բաժնի սաների, որոնց շարքում արդեն կային  միջազգային մրցույթների դափնեկիրներ եւ անգամ բազմակի դափնեկիր:

2024 թվականի այս օրացույցը պարունակում է 12 գծանկար Լաճիկյանի գյումրիապատումից, ասույթներ «արվեստների մայրաքաղաքի» մասին, նաեւ տեղեկություններ քաղաքի հյուրանոցային, սրճարանային, գրքավաճառ,  սպասարկման եւ այլ տարբեր հաստատությունների վերաբերյալ:

Մայրաքաղաքում եւ Գյումրիում առաջարկվող նրբարվեստ այս օրացույցը նաեւ ամանորյա լավ նվեր կարող է լինել միմյանց ու երկիր ժամանող հյուրերին:

Գ. Մ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

100-ամյա մեր հարստությունը

Հաջորդ գրառումը

Բալետ-եռերգություն. Նաեւ Ռիմա Պիպոյանի «Սերը» բեմադրությունը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Բալետ-եռերգություն. Նաեւ Ռիմա Պիպոյանի «Սերը» բեմադրությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական