Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիրք Անրի Վերնոյի հայաստանյան օրերի մասին

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» հրատարակչությունն օրերս լույս է ընծայել Ռոբերտ Մաթոսյանի «10 օր Անրի Վերնոյի հետ» հուշագրությունը: Ինչպես գիտենք, Վերնոյի մասին շատ է գրվել: Նրա կյանքին ու ստեղծագործությանը ծանոթ մարդիկ տեղյակ են, որ Վերնոյը մշտապես եղել է հայ մարդ, ապրել իր ժողովրդի ցավերով եւ ուրախություններով: Սակայն նրա հայաստանյան այցի մանրամասները գրեթե անծանոթ են: Եվ բարեբախտություն է, որ այդ այցի ժամանակ հայրենիքը բացահայտելու գործում նրա կողքին եղել է կինոյի եւ գրչի մի նվիրյալ՝ վաստակաշատ կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյանը, հայ կինոյի մասին մի շարք գրքերի հեղինակ, որը տասնամյակներ անց հանրայնացնում է  Վերնոյի հայաստանյան ուղեւորության մանրամասները:

Նոր շտրիխներ Անրի Վերնոյ հայի եւ մարդու դիմանկարին՝ այսպես կարելի է բնութագրել սույն հուշագրությունը: Բնաբանում Մաթոսյանը նշում է, որ մեր օրերում մեզ պակասում է ազգ ու ժողովուրդ ներկայացնող ու պահող հայի տեսակը, որպիսին էր Անրի Վերնոյ-Աշոտ Մալաքյանը: Ընթերցողը հաճույքով կծանոթանա մի շարք դիպվածների, որոնք նորովի կբացահայտեն Վերնոյ-Մալաքյանին: Թե ինչպես Երեւանի փողոցներում վաթսունամյա տղամարդը դիտմամբ (թեեւ ապարդյուն) խախտում է երթեւեկության կանոնները՝ հայ ոստիկանի կողմից «հայերեն տուգանվելու» նպատակով: Թե ինչ կարծիք է ունեցել կինոքննադատների մասին: Թեեւ ուղղակիորեն չի ասվում, սակայն ակնհայտ է, որ տակավին «Մայրիկը» չգրած Վերնոյն իր հայրենի հողի վրա անցկացրած այդ տաս օրվա ընթացքում լիցքավորվել է իր ապագա հայապատումի համար: Նրա մտքերը կինոգործի այլեւայլ կողմերի մասին, նրա անհանգստությունը՝ պաշտելի Մայրիկից հեռախոսազանգ չստանալու պատճառով, նրա ամենատարբեր շփումները հայրենակիցների հետ: Ուսանելի են նրա կարծիքները հայ կինոյի, առանձին կինոնկարների, հայ կինոյում դերասանի տեսակի ու այլ հարցերի շուրջ: Այս հուշ-պատառիկների միջոցով ընթերցողը նաեւ կծանոթանա անցյալ դարձած խորհրդահայ իրականությանը՝ իր լույսերով ու ստվերներով…

Ինչպես իր նախորդ գրքերում, այս հուշագրության մեջ եւս Ռոբերտ Մաթոսյանը ձգտել է հնարավորինս քիչ ներկայացնել իրեն եւ կերտել ժամանակակից ականավոր մի մարդու, արվեստագետի, հայի դիմանկարը: Սովոր ենք առանձին հուշագրություններ վերնագրված տեսնել «Իմ այսինչը», «Իմ այնինչը», երբ հուշագիրը փորձում է «սեփականել» այն հռչակավոր մարդուն, որի մասին գրում է: Մինչդեռ «Ֆիլմ» թերթի խմբագիրը՝ Անրի Վերնոյին նրա իսկ ցանկությամբ ուղեկցելու այդ տաս օրվա ընթացքում, այն էլ՝ լուսանկարչական ապարատը ձեռքին, ընդամենը մեկ անգամ է լուսանկարվել մեծանուն հայրենակցի հետ: Այն էլ այն դեպքում, երբ նրանք մտերմաբար մեկմեկու անվանել են «Ռոբե՛րս» եւ «Աշո՛տ ջան»…

Ռոբերտ Մաթոսյանի «10 օր Անրի Վերնոյի հետ» գրքույկը կարելի է ձեռք բերել «Բուկինիստում» եւ Երեւանի այլ գրախանութներում:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դուդուկի եւ երգեհոնի ներդաշնակ համակցումը

Հաջորդ գրառումը

Հարցաքննվել են Արցախի նախագահը, ՊԲ հրամանատարները և այլք․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հարցաքննվել են Արցախի նախագահը, ՊԲ հրամանատարները և այլք․ «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայի հատվածում երկու տարուց ավելի գերության մեջ պահվող վերջին ողջ մնացած  իսրայելցի պատանդներին։ Սա խաղաղության համաձայնագրի...

ԿարդալDetails

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական