Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտնականների պրպտումները շարունակվում են

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականները բացահայտել են, որ Հայաստան ներմուծված ծառաբույսերն ավելի քան երեք անգամ գերազանցում են աբորիգեն ծառաբույսերին:

Երեւանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թ.: Տարածքը` 80 հեկտար է: Հայաստանի աբորիգեն ծառաբույսերը ներկայացնում են 54 ընտանիքի 117 ցեղի 346 տեսակ, իսկ ներմուծվածները՝ 66 ընտանիքի 193 ցեղի շուրջ 1600 տեսակ եւ տարատեսակ:

Երեւանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի ուսանողների համար: Այգին հանդիսանում է նաեւ յուրահատուկ ռեկրեացիոն օջախ:

Այստեղ ներկայացված են նաեւ մի շարք հազվագյուտ եւ անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ):

Ներմուծված եւ կլիմայավարժեցված տեսակների վարքագծի վերլուծության հիման վրա գիտնականները կանխատեսել են, որ կանոնավոր եւ նպատակաուղղված ներմուծման արդյունքում 25-30 տարի անց Հայաստանի բուսաբանական այգիներում օտարածին դենդրոֆլորան ներկայացված կլինի շուրջ 2000 տեսակով եւ տարատեսակներով: Նրանց կազմում մեծ թիվ կկազմեն պարտիզային ձեւերը:

Գեղեցիկ ծաղկող թփատեսակների ներմուծմամբ եւ ցեղային կոմպլեքսի սկզբունքով հավաքածու ստեղծելով՝ հնարավոր կլինի հիմնել երկարատեւ ծաղկող այգի: Այն շատ կարեւոր է կիսաանապատային կլիմայական պայմաններում գտնվող Երեւանի համար: Ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքների շնորհիվ Երեւանի բուսաբանական այգում պարտիզային ձեւերի թիվն ավելացել է 14 նոր ձեւերով:
«Ներկայում Երեւանի բուսաբանական այգում այդ հավաքածուն ընդգրկում է 63 անուն պարտիզային ձեւ: Մերկասերմերը ներկայացված են 19 անուն պարտիզային ձեւով, իսկ ծածկասերմերը՝ 44: Կատարվել են Արալիազգիների (Araliaceae) ընտանիքի՝ 4 ցեղի, 4 տեսակի (Eleutherococus senticocus, Acanthopanax sessiliflorus, Kalopanax septemlobus, Aralia mandshurica) աճման, զարգացման եւ հարմարվողականության ուսումնասիրություններ»,- նշեց Ժ. Վարդանյանը:

Ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան ինստիտուտի բազային ֆինանսավորման շրջանակներում:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իտալիայում ներկայացվեց Որմնանկարչությունը հայկական եկեղեցիներում մասնագիտական ցուցադրությունը

Հաջորդ գրառումը

Նոր էներգաբլոկ Հրազդանում

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Նոր էներգաբլոկ Հրազդանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական