Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտնականները սինթեզել են երկու նոր միացություններ

Ստեփան Պապիկյան
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են  ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզված երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) եւ 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS): Այդ միացություններն ընկճում են Ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ եւ բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները:

Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն  է: Հարկ է նշել, որ ամիլոիդ բետան թունավոր ազդեցություն ունի ուղեղի նեյրոնների վրա եւ խաթարում է միջբջջային հաղորդակցությունը: Նկարագրվել են դրանց օպտիկական կլանման եւ ֆլուորեսցենցիայի սպեկտրները:

Նոր սինթեզած  միացությունները նվազեցնում են ամիլոիդ բետա պեպտիդների ագրեգացման գործընթացը եւ քայքայում պեպտիդների ձեւավորված տոքսիկ ագրեգատները: Բջջային կուլտուրայում կատարած հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ TVA եւ TVS միացությունները թուլացնում են ամիլոիդ բետա պեպտիդի ագրեգատների ազդեցության հետեւանքով առնետի ուղեղի հիպոկամպի բջիջների նեյրոդեգեներատիվ գործընթացները եւ մահացությունը՝ ցուցաբերելով նյարդապաշտպան հատկություն:

Գիտնականների կարծիքով, միացությունների հետագա նախակլինիկական հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա ստեղծել Ալցհայմերի հիվանդության կանխարգելման եւ բուժման նոր դեղամիջոցներ:

Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ «Հակաացետիլխոլինէսթերազային ակտիվությամբ օժտված քիմիական միացությունների սինթեզ եւ դրանցով Ալցհայմերի հիվանդության բուժման հնարավոր ուսումնասիրումը» թեմատիկ ծրագրի շրջանակներում:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկնային ձայնով Ռուզան Մանթաշյանի մուտքը Լոնդոնի Արքայական Օպերա

Հաջորդ գրառումը

Ազգաթափությունից մինչեւ ո՞ւր… Այսպիսի՛ ավերիչ հետեւողականությամբ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ազգաթափությունից մինչեւ ո՞ւր... Այսպիսի՛ ավերիչ հետեւողականությամբ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական