Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գաճաճ պետութիւններ

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչո՞ւ Արցախը՝ ոչ…

Աշխարհի մէջ կան բաւական թիւով գաճաճ պետութիւններ, ինչպէս Վատիկանը, Մոնաքոն, Սան Մարինոն, Լիխթենշթայնը, Մալթան, Անտորրան եւ այլք: Այս պետութիւնները ընդհանրապէս մէկ հատիկ մեծ քաղաքով  մը կը ներկայանան որպէս պետութիւն, ինչպէս Վատիկանը քաղաքը, (Վատիկան, Հռոմ), Մոնթէ Գառլոն (Մոնաքօ), Սան Մարինօ քաղաքը (Սան Մարինօ), Վալեթթա (Մալթա), Վաթուց (Լիխթենշթայն), Անտորրա Լա Վելլա, (Անտորրա): եւ՝ այսպէս…

Թէ ինչպէս կազմուած են այս պետութիւնները, չեմ գիտեր, սակայն անոնք ընդհանրապէս անկախ իշխանութիւններ եղած են, հինէն եկած, ինչպէս Մոնաքոյի  Կրիմալտիներու իշխանութիւնը, Իտալիոյ եւ Ֆրանսայի հարաւային սահմանին, Միջերկրականի վրայ: Թէ ինչո՞ւ անկախ մնացած է, եւ Իտալիան կամ Ֆրանսան չեն կցած իրենց, չեմ գիտեր, սակայն որպէս անկախ պետութիւն եւ ՄԱԿ-ի անդամ, երեւի որոշ քաղաքական կշիռ մը կրնայ ներկայացնել: Մոնաքոյի գլխաւոր քաղաքը Մոնթէ Քառլոն է, ուր կայ աշխարհի ամենանշանաւոր գազինոներէն մէկը, որուն եկամուտէն եւ այլ աղբիւրներէ եկած գումարներուն շնորհիւ ան դարձած է աշխարհի մեծահարուստ երկիրներէն մէկը:

Վատիկան քաղաքը կը գտնուի Հռոմի մէջ, (քաղաք՝ քաղաքի մէջ), կը ղեկավարուի կաթողիկէ աշխարհի քահանայապետ Ֆրանսիս Պապով, մասնաւոր բանակ չունի, սակայն ունի ապահովութիւնը իտալական զինեալ ոյժերուն եւ բացառապէս զուիցերացիներէ բաղկացած պահակագունդին: Բնակչութիւնը 640 անձէ կը բաղկանայ, վստահ եմ բոլորն ալ Վատիկանի կղերներ, պաշտօնեաներ ու ծառայողներ են:

Այսպէս, իւրաքանչիւրին մասին կարելի է բաւարար տեղեկութիւն քաղել համացանցէն: Գրեթէ բոլոր այս գաճաճ պետութիւնները միջազգային ճանաչում ունին, սեփական բանակ չունին եւ կը վստահին իրենց հովանաւոր մեծ պետութեան մը, ինչպէս է դրութիւնը Մոնաքոյին, որ միայն ոստիկանական ոյժ ունի եւ կը վստահի ֆրանսայի բանակին, որեւէ ճգնաժամային պարագայի: Մալթայի պարագան տարբեր է, քանի ան Միջերկրականի մէջ առանձին կղզի մըն է, որ ունի իր սեփական բանակը: Բանակ ըսելով՝ եղած-չեղածը 1600 զինուորէ կը բաղկանայ:

Այս բոլոր տեղեկութիւնները քաղեցի եւ այս ակնարկիս նիւթ դարձուցի, պարզապէս որպէսզի հարց տամ՝ ինչո՞ւ Արցախը նման կարգավիճակ չէ ունեցած, երբ անկախ  իշխանութիւն էր եւ եթէ ոչ անցեալին, ուր Հայաստանը անկախ չէր, որ իրեն կցուէր, սակայն Հայաստանի անկախացումէն ետք ալ փորձ չեղաւ «Միացում» կոչերը իրականացնելու եւ Արցախի անկախութիւնը ճանչնալէ ետք ալ Եւրոպական գաճաճ պետութիւններու շարքին նմանատիպ կարգավիճակ ունենալու:

Զաքարէ եւ Իվանէ իշխանները, Խամսայի մելիքութիւնները, Հասան-Ջալալեանները, կամ Դաւիթ Պէկը ինչպէ՞ս պահած էին այս պատառ մը Հայաստանը, թէեւ թշնամիները պակաս չէին, սակայն մեր իշխանները կարողացեր էին յաճախ պահել իրենց անկախութիւնը: Հաւանաբար կարդացած էք Սերօ Խանզադեանի «Մխիթար սպարապետ» գիրքը, կամ տեսած նոյնանուն ֆիլմը: Ձեր մտքէն չէ՞ անցած նոյն հարցումը՝ ինչո՞ւ չմնաց այս անկախ իշխանապետութիւնը, որպէսզի Հայաստանի անկախացումէն ետք ալ միանար մայր հողին: Չմիացաւ, սակայն անկախ հանրապետութիւն հռչակուեցաւ, զոր ոչ մէկ պետութիւն ճանչցաւ, նոյնիսկ Հայաստանը…

Պատառ մը հող, որուն համար ինչ պատերազմներ մղուած են անցեալին, անոր դիրքին կարեւորութեան պատճառով, յատկապէս սելճուքներու եւ պարսիկներու դէմ: Շրջան մը նոյնիսկ «Հայաստան» կոչուած է, իսկ մայրաքաղաքը Շուշին, որ 60.000 հայ բնակչութիւն ունեցած է,  ատենին կոչած են «Փոքր Փարիզ»:  1918-ին Արցախը ունեցած է 350.000 բնակչութիւն: Փառաւոր անցեալ, վտանգալից, անստոյգ ներկայ:
Կը կարդաս պատմութիւնը ու կը զարմանաս, թէ ինչպէ՞ս այսքան հարուստ անցեալ ունեցող երկիր մը, այսպիսի անփառունակ վիճակի մը հասած է այսօր իր. 120.000 բնակչութեամբ մահու եւ կենաց պայքար կը մղէ ԱՌԱՆՁԻՆ… Բայց ինչո՞ւ առանձին: Վաղը, Աստուած մի արասցէ, եթէ Ատրպէյճանը յարձակի, Հայաստանը ձեռնածա՞լ պիտի դիտէ անոր ողջակիզումը: Հայաստանի վարչապետը չշնորհաւորեց  Արցախի նորընտիր նախագահը ինչ-ինչ պատճառաբանութեամբ, չեմ գիտեր, սակայն եթէ անոր օգնութեան չփութայ, պատմութեան մէջ ամենադատապարտելի դաւաճանութիւնը ըրած պիտի ըլլայ:

Անցեալը պրպտելն ու լաւ ճանչնալը շատ կարեւոր է, սակայն անցեալէն կախուած մնալը սխալ է ու աղէտաբեր: Դարը փոխուած է, փոխուած են քաղաքական պայմանները, փոխուած են կռուի, յարձակումի ու պաշտպանութեան ձեւերն ու զէնքերը: Գիտե՞նք. քայլ կը պահե՞նք եղելութեանց հետ, կը փորձե՞նք տէր կանգնիլ մեր հողերուն, թէ՞ յանուն «խաղաղութեան» եղածն ալ կը վտանգենք:

18.09.23 թ.

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավագանի, նշանակում է` մեծ ու գլխավոր

Հաջորդ գրառումը

Ֆադեյ Սարգսյան՝ բարձր տեխնոլոգիական Հայաստանի առաջմղիչը

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Ֆադեյ Սարգսյան՝ բարձր տեխնոլոգիական Հայաստանի առաջմղիչը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սեպտեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

20/09/2025

Երևանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև...

ԿարդալDetails

Մեր հայրենիքի փլատակների վրա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, որի վրա կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը. Արթուր Խաչատրյան

20/09/2025

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական