Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

 «Գազա ներխուժելուց քսան ամիս անց էլ Գերմանիան դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել Իսրայելի դեմ»

Անահիտ Հովսեփյան
20/06/2025
- 20 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
47
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եթե սա ցեղասպանություն չէ, ի՞նչ է», Գազայում Իսրայելի գործողությունների մասին  կարծիք է հայտնում հրեա լրագրող, «Հաարեց» թերթի հրատարակիչ Գիդեոն Լեւին (Gideon Levy), որ «Բեռլիներ ցայթունգի» հետ հունիսի 15-ի հարցազրույցում մարդկության դեմ այս ոճիրը դատապարտելով զգուշացնում է նաեւ Իսրայելի հասարակության բարոյական անկման մասին: Գազայում 20 ամսից ավելի պատերազմի շունչն է, եւ ՄԱԿ-ի տվյալներով իսրայելական հարձակումների պատճառով նվազագույնը 50 000 մարդ է զոհվել: Պաղեստինյան տարածքներում արգելափակել են օգնության տրամադրումը, եւ սովը սպառնում է զոհերի թիվն ավելացնել:

«Հաարեց» օրաթերթում Լեւիի սյունակները կարդացվում են մեծ հետաքրքրությամբ: Գերմանապաղեստինյան ընկերակցությունն իր կայքում տեղադրել է Գիդեոն Լեւիի՝ մայիսի 29-ին հրապարակած հոդվածը, որ ներկայացնում ենք համառոտելով:
 «Անկախ նրանից, թե ինչ է անում Իսրայելը, Գերմանիայում դժվար է, նույնիսկ անհնար նրան քննադատելը: Սա բարեկամություն չէ, սա անցյալին ստրկանալ է եւ Գազայի իրադարձությունների պատճառով պիտի վերջ գտնի: «Հատուկ հարաբերությունները» չեն կարող ներառել ռազմական հանցագործությունների հաստատման կնիք: Գերմանիան իրավունք չունի անտեսելու իր հանցագործություններին ի պատասխան ստեղծված Միջազգային քրեական դատարանը՝ քննարկելով, թե ե՞րբ հրավիրել ռազմական հանցագործությունների համար հետախուզվող Իսրայելի վարչապետին: ԳԴՀ իրավունք չունի կրկնելու անցյալի  կլիշեները, ծաղիկներ դնելու Յադ Վաշեմում, որը Խան Յունիսից 90 րոպե հեռավորության վրա է: Գերմանիան այժմ Հոլոքոստից ի վեր իր ամենամեծ բարոյական փորձության առջեւ է: Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելուց մի քանի շաբաթ անց, հենց Գերմանիան էր գլխավորում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Գազա ներխուժելուց քսան ամիս անց Գերմանիան դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել Իսրայելի դեմ, բացի նույն ձեւական խոսքերից, ինչ մյուս եվրոպական երկրները:

Գերմանիան պետք է փոխվի՝ ոչ թե իր անցյալին հակառակ, այլ դրա պատճառով: Բավարար չէ, երբ կանցլեր Ֆրիդրիհ Մերցն ասում է, թե Գազայի հատվածի ռմբակոծությունն այլեւս արդարացված չէ: Նա պետք է միջոցներ ձեռնարկի, որոնք կօգնեն դադարեցնել այն: ԱԳ նախարար Վադեֆուլի ասածն էլ բավարար չէ ( Գերմանիան թույլ չի տա իրեն «հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ  ստիպված կլինենք ցուցաբերել պարտադրված համերաշխություն») Ժամանակն է, որ Գերմանիան համերաշխություն ցուցաբերի զոհերի հետ, ազատվի անցյալի կապանքներից, որոնք օտարում են նրան Հոլոքոստի դասերից: Գերմանիան այլեւս չի կարող անգործ մնալ եւ բավարարվել միայն գաղջ դատապարտումներով:

Գազայում տիրող սարսափելի իրավիճակի առջեւ սա Գերմանիայի ամոթալի լռությունն է»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը՝ «Բեռլիներ ցայթունգի», հեղինակ՝ Rahim Khatib/imago«Գազան սովի ճիրաններում»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ կորոշի Թրամփը՝ պատերա՞զմ, թե՞…

Հաջորդ գրառումը

Նորին մեծություն աղմուկը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Նորին մեծություն աղմուկը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական