Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բուսագետ գիտնականների հուսադրող արդյունքները

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկայում մեծ ծավալի գիտական ուսումնասրություններ են կատարվում ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում: «Սեւանի ավազանի հոլոցենի ֆլորայի եւ բուսականության առանձնահատկություններն ըստ Ծովինարի տորֆերի հնէաբուսաբանական տվյալների» թեմայի շրջանակներում շարունակվել են Սեւանի ավազանի բրածո եւ ժամանակակից ծաղկափոշու ուսումնասիրությունները: Ամփոփվել են մոտ 90 բրածո տաքսոնի վերաբերյալ տվյալները: Շարունակվել են Սեւանի ավազանի բրածո եւ ժամանակակից պտղաբանական ուսումնասիրությունները: Ամփոփվել են շուրջ 60 բրածո տաքսոնների տվյալները: Ժամանակակից համեմատական նյութի հավաքածուները լրացնելու նպատակով հավաքվել են մոտ 20 տեսակ ծաղկավոր բույսերի սերմեր:

Շարունակվել են բուսաբանական թանգարանի կառուցման աշխատանքները: Մի շարք հավաքածուների համար ստեղծվել է տվյալների էլեկտրոնային բազա, կատարվել են ինֆրաստրուկտուրայի բարելավման աշխատանքներ (ղեկ.՝ կ.գ.թ. Ի.Գաբրիելյան):

Երկրաբուսաբանական ուսումնասիրությունների շրջանակում շարունակվել են Հայաստանի բուսական համակեցությունների փոփոխությունների, էկոհամակարգերի եւ բնակմիջավայրերի, 2016թ. հրապարակված, դասակարգման նոր սխեմայի հստակեցման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հատուկ ուշադրություն է դարձվել հազվագյուտ էկոհամակարգերին, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը կընդգրկվի երկլեզու «Հայաստանի էկոհամակարգերի Կարմիր գրքում»: Ուսումնասիրություններն իրականացվել են ինչպես Հյուսիսային, այնպես էլ Կենտրոնական եւ Հարավային Հայաստանում: Արդյունքում առանձնացվել է 83 հազվագյուտ էկոհամակարգ, որոնց մեծ մասը (մոտ 70-ը) մանրակրկիտ նկարագրված է:

Ավարտվել է 2019թ. բուսականության գիտության միջազգային ասոցիացիայի չոր խոտաբուսային համակեցությունների խմբի կողմից Հայաստանում իրականացված միջազգային գիտարշավի հերբարիումային նյութերի մշակումը, բոլոր տվյալները մուտքագրվել են միջազգային տվյալների բազա: Շարունակվել են Հայաստանի մերձալպյան եւ ալպյան գոտիների ֆլորայի եւ բուսականության ուսումնասիրությունները: Մասնավորապես ընդհանրացվել են կովկասյան մրտա-վարդի (Rhododendron caucasicum) պոպուլյացիայի ժամանակակից վիճակի եւ տարածվածության տվյալները: Վայոց Ձորի մարզում սկսվել է «Անհետացման վտանգի տակ գտնվող տանձենու տեսակների պահպանությունը եւ դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը» ծրագիրը, որի շրջանակներում իրականցվել են դաշտային ուսումնասիրություններ :

Էկոլոգիական ֆիզիոլոգիայի բնագավառում շարունակվել են կենսաբազմազանության կարեւորագույն տարածքներում աճող Հայաստանի հազվագյուտ եւ անհետացող տեսակների էկոֆիզիոլոգիական ուսումնասիրությունները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել աղուտ եւ կավային (hալոֆիտ եւ գիպսոֆիտ) բնակմիջավայրերում հանդիպող տեսակներին, մասնավորապես ուսումնասիրվել են ջրային ռեժիմը (ազատ եւ կապված ջրի պարու-նակությունը, ջրային դեֆիցիտը), ֆոտոսինթեզի եւ տրանսպիրացիայի ինտենսիվությունը, պլաստիդներում գունանյութերի քանակությունը (քլորոֆիլ եւ կարոտինոիդներ): Կատարված էկոֆիզիոլոգիական ուսումնասիրությունները թույլ են տվել գնահատել դրանց հարմարվողականության պոտենցիալը եւ բացահայտել խոցելիության հնարավոր պատճառները (ղեկ.՝ կ.գ.թ. Ժ.Հովակիմյան):

«Spiraea L. ցեղի գնահատումը որպես բարձր գեղազարդ տեսակների ներմուծման աղբյուր Հայաստանում» ուսումնասիրության շրջանակներում (ղեկ.՝ կ.գ.դ. Ժ.Վարդանյան) ներմուծման աշխատանքների արդյունքում Երեւանի բուսաբանական այգում ասպիրակների հավաքածուն հարստացվել է նոր բարձր գեղազարդ տեսակներով եւ ներկայումս ընդգրկում է 22 տեսակ:

Շարունակվել են Primula denticulatՈ եւ Primula cortusoides գեղազարդ բազմամյա բույսերի աճի եւ զարգացման վրա Միկոսոիլ էնդոմիկորիզային պատրաստուկի ազդեցության հետազոտական աշխատանքները: Հաստատվել է դրա խթանիչ ազդեցությունը զարգացման բոլոր փուլերում: Պատրաստուկը խթանել է փորձարկվող բույսերի մերիստեմատիկ ակտիվությունը` այս բույսերի արմատների վրա միկորիզայի ձեւավորման շնորհիվ: Միկոսոիլով մշակումն էականորեն խթանում է տվյալ կուլտուրաների բոլոր կենսական գործընթացները:

Առաջին անգամ ուսումնասիրվել է Դրախտավարդ խոշորատերեւի (Hydrangea macrophylla) կտրոնների արմատակալման վրա «Զուլալ» օրգանական պատրաստուկի ազդեցությունը: Հաստատվել է այդ պատրաստուկի ակտիվ խթանիչ ազդեցությունը փորձարկվող բույսերի կողքային արմատների ձեւավորման վրա: Ծաղկային գեղազարդ բույսերի կուլտուրաների հավաքածուների հարստացման գործընթացն իրականացվել է բույսերի ներմուծման, ինչպես նաեւ Հայաստանի այնպիսի վայրի բուսականության ներգրավման ճանապարհներով, որոնք օժտված են բարձր գեղազարդ հատկություններով: Վարդանոցում տնկվել է թեյահիբրիդային խմբին պատկանող «Jumilia» սորտի թվով 550 վարդի թուփ: Տնկման ժամանակ հողին խառնվել է «Զուլալ» օրգանական պարարտանյութ, իսկ տնկելուց հետո ջրվել դրա ջրային լուծույթով: Նշված սորտը դիմացկուն է հիվանդությունների, վնասատուների եւ ցրտի նկատմամբ: Աշնանը վարդանոց են տեղափոխվել նաեւ մագլցող եւ կիսամագլցող վարդերի մի շարք սորտեր:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գյումրի եւ անդին». Լեւոն Լաճիկյանի գծանկարների նոր ցուցահանդեսը նաեւ մերը գնահատելու ուղերձ ունի

Հաջորդ գրառումը

«Սուրմալուի» գործով զարգացումներ կլինեն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Սուրմալուի» գործով զարգացումներ կլինեն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական