Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բունդեսթագն արտոնում է քրեական պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միգուցե դա ազդանշան է նաեւ ատելություն տարածող Ադրբեջանի գործողություններին

Անցած հինգշաբթի ուշ երեկոյան, ժամը մոտավորապես 23-ին Բունդեսթագը քրեական օրենսգրքում փոփոխություն է մտցրել՝ ավելի խստացնելով «ազգերի, ժողովուրդների միջեւ թշնամանք, ատելություն հրահրելու, գրգռելու» (Volksverhetzung) հանցագործության համար նախատեսված պատիժը: Որպեսզի Հայաստանում ընկալելի լինի գերմաներեն եզրույթը, որի հստակ թարգմանությունը չգտանք բառարանում, այն ներկայացրել ենք իմաստային նշանակությամբ: Սա ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածն է՝ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»:

Հոկտեմբերի 23-ին գերմանական taz-ը անդրադառնալով այս փոփոխությանը` «հապճեպ եւ ոչ թափանցիկ» է որակել Բունդեսթագի որոշումը՝ ընդգծելով, թե դրա մասին չեն ազդարարել, պարզապես մեկ օր առաջ իրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է, իսկ հաջորդ օրը սոցիալ դեմոկրատները (SPD), ազատ դեմոկրատները (FDP), կանաչները եւ քրիստոնյա դեմոկրատական, քրիստոնյա սոցիալական միության (CDU CSU) անդամները կողմ են քվեարկել, Ձախերն ու «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջակողմյան կուսակցությունը՝ դեմ:

Մինչ այս փոփոխությունը, ԳԴՀ-ում պատժելի էին բոլոր տիպի ոճիրները, ինչպես նաեւ Հոլոքոսթի ժխտոմն ու ոճրի նսեմացումը (ՔՕ 130 հոդված, 3-րդ կետ): Այժմ 130-րդ հոդվածը համալրվել է 5-րդ կետով, ըստ որի պատժելի են նաեւ «այլ ցեղասպանությունների առերեւույթ ուրացումն ու կոպիտ նսեմացումը, ինչպես նաեւ ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ ոճիրները»:

Ռազմական բոլոր հանցագործությունների, բոլոր ցեղասպանությունների ժխտումն ու նսեմացումն  այժմ պատժելի են դառնում՝ դիտարկվելով իբրեւ ազգերի, ժողովուրդների դեմ ատելության հրահրում, գրգռում: Որպես օրինակ taz-ի իրավական հարցերի մեկնաբանը ակնարկում է Ուկրաինայում ռուսների ռազմական ոճրագործության ժխտումն ու նսեմացումը: Միայն հիշյալ լրատվամիջոցը չէ, որ կապ է տեսնում Ուկրաինայում ծավալվող պատերազմի եւ ԳԴՀ ՔՕ հոդվածի լրամշակմամբ սահմանված պատժի խստացման միջեւ:

Սակայն ԳԴՀ արդարադատության նախարարության պարզաբանումից իրազեկ ենք դառնում, որ պատժի խստացումը կապ չունի Ուկրաինայում ծավալվող պատերազմի հետ: Պարզապես Գերմանիան բավականաչափ հստակ չի իրականացրել 2008-ին ԵՄ՝ ռասիզմի դեմ պայքարի շրջանակային բանաձեւը, եւ սա ԵՄ հանձնաժողովի կողմից ձեւակերպված խախտման ընթացակարգին արձագանք կարելի է դիտարկել: Նախարարության պարզաբանմամբ, պատերազմական հանցագործությունների ժխտումն ու ոճրի նսեմացումն արդեն դիտվում են որպես ատելության դրդում եւ պատժելի են:

Ինչպես «Վելթն» է փոխանցում, բոլորը համաձայն չեն, թե այս լրացումը ճիշտ է: Քրեական իրավունքի պրոֆեսոր Էլիզա Հոֆենի կարծիքով, նորացված 130 հոդվածը սպառնում է քաղաքական բանավեճի սահմանափակմանը:

ԳԴՀ ՔՕ հիշյալ հոդվածի լրացված տարբերակի համաձայն, որևէ ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործության կամ ռազմական հանցագործության ժխտումը կամ նվաստացումը պատժվելու է մինչեւ 3 տարի ազատազրկմամբ կամ տուգանքով: Հոլոքոսթը ժխտելու պարագայում` մինչեւ 5 տարվա ազատազրկում է նախատեսված:

«Հայտնի է՝ Գերմանիայում Հոլքոսթի ժխտումը պատժելի արարք է, իսկ ինչո՞ւ պատժելի չէ աֆրիկյան Հերերո եւ Նամա ցեղերի հանդեպ 1904-1908 թվականներին գերմանացիների իրագործած ցեղասպանության ուրացումը: Կամ՝ 1905-1907-ին գերմանական գաղութ արեւելյան Աֆրիկայում Մաջի-Մաջի դիմադրության ճնշումը, որ իրականում կոտորած էր, դրա ժխտումը: Կամ՝ 16 դարում ամերիկացի բնիկների ցեղասպանությունը: Ո՞ր իրավունքով է Գերմանիայում արտոնվում ժխտել ստալինիզմի վայրագությունները, գաղութարարների ոճրագործությունները, թվարկում է «Զյուդդոյչե ցայթունգի» մեկնաբանը: Թերթի զրուցակից քրեական իրավունքի մասնագետ Մարտին Հեգերը, որ Բեռլինի Հումբոլտ համալսարանի դասախոս է, ուսումնասիրում է ատելության խոսք հանցատեսակը, նկատել է տալիս, որ պատժի այս լրացումն ավելի ծավալուն է: Օրենսդիրն այսու պահանջում է  դատախազությունից, որ վերջիններս ավելի շատ ներգրավվեն պատմական բանավեճի մեջ, քան սրանից առաջ: Հեգերը հիշատակում է 1915-16-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության օրինակը: Հաջորդ վեճի ժամանակ, այս երկրում բնակվող Էրդողանի թուրք կողմնակիցները, որ  ցեղասպանության մասին վիճարկում են, թե արդյոք դա ցեղասպանությո՞ւն է, կարող են «հանրային անդորրը» խաթարելու, ժխտելու հիմքով իրավական «գործընթացի մեջ հայտնվել», նրանց դեմ կարող են հաղորդում տալ»:

Նույնը կարելի է պատկերացնել նաեւ այժմյան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ վեճի պարագայում: Ի վերջո ով հերքում է Բուչայի կոտորածները կամ ծափահարում դրանց համար, կարող է վտանգել «Գերմանիայում ռուս եւ ուկրաինացի ներգաղթյալների» միջեւ խաղաղությունը, նկատել է տալիս Մարտին Հեգերը: Տեսականորեն սա էլ կարող է դատախազության համար գործ լինել:

SWR-ի մեկնաբանը հոկտեմբերի 27-ին է անդրադառնում ՔՕ հոդվածի լրամշակված տարբերակին: «Բունդեսթագը զգալի ընդլայնել է քրեական պատասխանատվության «տարածումը». Յուրաքանչյուրը, որ հավանություն է տալիս, ժխտում կամ նսեմացնում է ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունները, այժմ կարող է հեշտ պատժվել: Քրեական իրավունքի միջոցո՞վ՝ պատմական անմարդկային քաղաքականության դեմ: Իրավական առումով խնդրահարույց, սակայն գուցե անհրաժեշտ քայլ է», կարծիք է հայտնում թերթը: SWR-ի մեկնաբանը շրջադարձային որակելով քայլը` հիշեցնում է, որ Պուտինի ագրեսիվ պատերազմն էլ շրջադարձային է, ռուսական տանկերի վրա պատկերված Z-ն էլ: Եւ ոչ միայն այնտեղ: Գերմանիայում էլ Պուտինի համակիր արմատականները ցույց են տալիս մեծ Z-ը: Նրանց համար շուտով դա կարող է իրավական լուրջ հետեւանք ունենալ, եթե ռուսական պատերազմին աջակցության այդ նշանը հրապարակավ ցույց տան:

Բունդեսթագը հստակ ազդանշան է ուղարկում, նույնիսկ եթե օրենքի խստացման պատճառը Պուտինի ընկերները կամ Գերմանիայի փողոցներում առկա Z նշանը չէ, գրում է մեկնաբանը: Ինչ վերաբերում է ԵՄ օրենսդրության ստանդարտ պահանջներին, Բունդեսթագն այն իրականացնում է, շարունակում է SWR-ի մեկնաբանը՝ հիշատակելով, թե Արեւելյան Եվրոպայի պետությունների նախաձեռնությունը նպատակ ուներ վերջ դնել ստալինյան հանցագործությունների նսեմացմանը եւ ըստ փորձագետների, դա կարող է լինել նաեւ օրենքի փոփոխության իմաստը: Օրենսդիրը դատախազներից պահանջում է զգայուն լինել պատմաքաղաքական բանավեճերում: Հիշյալ աղբյուրն էլ հիշատակում է, որ օրենքի փոփոխությունը վերաբերում է ինչպես Հերերո եւ Նամա ցեղերի ցեղասպանության, այնպես էլ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը:

SWR-ը շատ կարեւոր հարցեր է դիտարկում՝ ամփոփ այսպես՝պատմության ամբոխավար կեղծարարների, դասական լրատվամիջոցներից առաջ ընկած սոցցանցային հրապարակումների սպառողին սուտ ու կեղծիքի աղմուկը սնուցում, ատելության հրահրումն էլ ծաղկում է: Լավ կլիներ, որ առանց քրեական օրենքների խստացման ազատ կարծիքի փոխանակումը հակափաստարկների մատուցմամբ լուծվեր, բայց…Պուտինամետ հանրահավաքների ժամանակ Սաքսոնիայում ուկրաինացիներին ծաղրում ու վիրավորում են, մեկ ուրիշ վայրում՝ ուկրաինացի փախստականների կացարանն են այրում: Նման իրավիճակում միամտություն է հույսը դնել ազատ կարծիք արտահայտելու միջոցով պայքարի վրա:

Կարծում ենք, գերմանական լրատվամիջոցներում այս նյութը դեռ կարծարծվի, քանզի շատ ջուր կտա քաղաքական ջրաղացին: Մեր երեկվա որոնումներում չգտանք ակնկալած օրինակը՝ Ադրբեջանի կեղծիքը, ազգամիջյան թշնամանքի հրահրումը, ցեղասպան անցյալի ու ներկայի ժխտումն այն պարագայում, երբ, հիշեցնենք, Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունը «Հայաստանը ահաբեկչական պետություն է», «Ղարաբաղը Ադրբեջան է» եւ այլ ակնհայտ ատելավառ պաստառներ կախ էր տվել հրապարակավ՝ իր դեսպանության պարիսպներից՝ ի տես անցորդների: Սրա մասին գրել ենք շաբաթներ առաջ, չկրկնենք: Մեզ հակադարձողներ կլինեն, թե Ադրբեջանի դեսպանության տարածքը համարվում է այդ երկրի տարածքը, նրանց հակաճառենք՝ պաստառները կախված էին պարիսպների դրսի մակերեսին, ուստի դրանք դուրս են Ադրբեջանի տարածքից: Ծանուցել ենք նաեւ, որ ԳԴՀ արտգործնախարարության, ինչպես նաեւ ՆԳՆ խոսնակները հստակ պատասխանից խուսափելով հղում արեցին, թե հարցի պատասխանի ճիշտ հասցեն Բեռլինի տեղական իշխանություններն են: Կառավարությունը խուսափում է ստույգ պատասխանից, Բունդեսթագը, մեր ենթադրությամբ, հնարավորություն է տալիս:

Հուսանք եկել է Ադրբեջանի դեսպանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամանակը: Նաեւ նրա ղեկավարին՝ Իլհամ Ալիեւին: Կառարկեն, թե նրանք ԳԴՀ քաղաքացիներ չեն, անձեռնմխելի են: Իսկ նրանց ատելությունն արտահանվում է, չէ՞, Գերմանիա է գալիս նաեւ: Հայերի հանդեպ ատելության ամենօրյա ռեկորդային հրահրումը նրանց չպիտի՞ զրկի պաշտոնեական անձեռնմխելիությունից: Մնացածը նրանց մանր ձկներն են: Կանդրադառնանք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանի կուսակիցը Կարո Փայլանին. «Ալավիները մահմեդական են, իսկ դու քրիստոնյա։ Ի՞նչ գործ ունես նրանց հետ»։

Հաջորդ գրառումը

27 տարի անց վերաբացվեց Երուսաղեմի հայոց թանգարանը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

27 տարի անց վերաբացվեց Երուսաղեմի հայոց թանգարանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական