Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոսնիացի եւ հայ ներգաղթյալների ժառանգներն Ալբանիայում պահպանում են հնագույն սովորույթները

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Balkan Insight» անգլիալեզու կայքում Գեզիմ Կաբաշիի՝ 2023 թ. հունիսի 22-ին հրատարակած հոդվածից թարգմանաբար ներկայացնում ենք հայերին վերաբերող հատվածը:

Բոսնիացիներն ու հայերը կենտրոնական Ալբանիայի Դուրես շրջան են ներգաղթել ավելի քան մեկ դար առաջ եւ լավ ինտեգրվելով հասարակության մեջ՝ պահպանել են իրենց ինքնատիպ մշակույթները:

Դուրեսի քաղաքապետարանի կենտրոնական գրասենյակի մոտ՝ բլրի լանջին, ավելի քան հարյուր տարի առաջ կառուցված աստիճանները տեղացիներին մինչ օրս հայտնի են որպես «Հայի աստիճաններ»:

«Դրա պատճառը պարզ է,- բացատրում է Դուրեսում հաստատված մի քանի հայազգի ընտանիքներից մեկի ժառանգ Հակոբ Բոդիկյանը:- Պապս ու իր զավակները մոտակայքում բիզնես էին բացել, ուստի տեղացիներն այդ կերպ էին կոչում աստիճանները»,- պատմում է նա balkaninsight-ին:

Միլիոնավոր հայեր ցրված էին ողջ Օսմանյան կայսրության տարածքով, ընդ որում՝ ամենամեծ համայնքներն Արեւելյան Անատոլիայում էին (նկատի ունի Արեւմտյան Հայաստանը – թրգմ.): Ոմանք Ալբանիա են եկել օսմանյան բանակում ծառայելու ժամանակ: Մյուսները գաղթել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան իշխանությունների կողմից իրենց դեմ իրականացված տխրահռչակ ցեղասպանությունից հետո [որը Թուրքիան ժխտում է]:

«Իմ նախահայրերը գնացել են Բուլղարիա՝ հույս ունենալով փրկել իրենց ընտանիքի անդամներին, բայց չեն կարողացել գտնել նրանց»,- ասում է Հակոբը՝ ներկայացնելով իր ծնողներից լսած պատմությունը:

Հայ ընտանիքները հաստատվել են Դուրեսում, Տիրանայում, Էլբասանում, Կորչայում, Շկոդերում եւ Բերատում:

«Մեր նախնիները, այնպիսի ընտանիքներ, ինչպիսիք են Բոդիկյանները, Բալջյանները եւ Զաքարյանները, իրենց լավ են զգացել Դուրեսում»,- ասում է Հակոբը, որը կրում է իր պապի անունը եւ տնօրինում է 1930-ական թթ. իր ընտանիքի կառուցած գույքը, այդ թվում՝ այն ժամանակվա կինոթատրոններից մեկը, որն այժմ փակ է:

«Մեր պապերը սկսել են նավահանգստի մուտքի մոտ տեղադրված փոքրիկ կրպակներից, բայց կարողացել են ընդլայնել բիզնեսը եւ հետագայում խանութներ բացել գլխավոր փողոցում»,- ավելացնում է նա:

Արվեստի նշանավոր գործիչները

Հայերն ալբանական հասարակության մեջ լավ համարում ունեին որպես առեւտրականներ: Այնուամենայնիվ, նրանք թերեւս առավել հայտնի են երկրի արվեստի եւ գրականության մեջ իրենց ներդրմամբ: 1980-ականներին ալբանացի ազգի երեւակայության վրա որպես պետական արտադրության ֆիլմերում խաղացող դեռահաս դերասանուհի իշխեց Անիսա Մարգարյանը (նրա հետ Արծվի Բախչինյանի հարցազրույցը տես «Ազգ», 2020, հունվարի 10 – թրգմ.): Արվեստում նրա նվաճումներին նախորդել են երգահան Հայկ Զաքարյանի հաջողությունները, որը երաժշտություն է գրել տասնյակ ֆիլմերի, երգերի եւ սիմֆոնիկ նվագախմբերի համար:
Հայկը պատմում է, որ իր ծնողները՝ Լյուսին եւ Հակոբը, փորձել են պահպանել իրենց ավանդույթներն ու քրիստոնեական կրոնը եւ դրանք փոխանցել են իրենց երեխաներին նույնիսկ կոմունիզմի ժամանակ, երբ բոլոր կրոնների արգելքը փաստացիորեն խաթարում էր նրանց մշակույթը:

«Նրանք շատ էին կարդում ու գիտեին մի քանի լեզուներ, եւ հենց այդպիսին եմ ես հիշում նրանց»,- ասում է Հայկը, որն իր որդուն անվանել է Կիդ, որը հայերենում նշանակում է «գիտուն»:

Միեւնույն ժամանակ, Անիսա Մարգարյանը դերասանական կարիերայի ավարտից հետո դարձավ բժիշկ եւ այժմ բնակվում է Ֆրանսիայում: Անցյալ տարի նրա գիրքը, որտեղ կենդանանում են Հայոց ցեղասպանության եւ Ալբանիայի իրենց համայնքի կյանքի մասին հիշողությունները, Ալբանիայում դարձավ բեսթսելեր:

Նա պատմում է, թե ինչպես էր իր ընտանիքը վախենում, որ կկորցնի իր ստացած ժառանգությունը, երբ Ալբանիայի կոմունիստական իշխանություններն արշավ սկսեցին «կրոնական ծագմամբ անունների» դեմ, ինչը ներառում էր երեխաների արգելված անունների ցանկը, ինչպես նաեւ ճնշումը մեծահասակների վրա՝ փոխելու այն անունները, որոնք համարվում էին «օտար ազդեցության արդյունք»:

Հակոբ Բոդիկյանն ասում է, որ իրենք շարունակում են պահպանել իրենց հայկական ավանդույթները՝ երեխաներին փոխանցելով իրենց նախնիների անունները:
«Նրանց համար կարեւոր չէ, թե որքան լավ կամ տարօրինակ են դրանք հնչում: «Մենք հպարտ ենք մեր ժառանգությամբ»,- հայտարարում է նա:

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Լուսանկարում՝ «Հայի աստիճանները» Դուրեսում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իտալիայում ներկայացվեց Որմնանկարչությունը հայկական եկեղեցիներում մասնագիտական ցուցադրությունը

Հաջորդ գրառումը

Նոր էներգաբլոկ Հրազդանում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Նոր էներգաբլոկ Հրազդանում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական