Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բենյամին Պողոսյան. Հայաստան-Իրան-Հնդկաստան: Եվրասիայում ձեւավորվող մի նոր համագործակցություն

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաշխարհային կարգուկանոնի շարունակական ձեւափոխումները ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ բարդ մարտահրավերներ են առաջացրել աշխարհի բոլոր երկրների համար: Միաբեւեռ աշխարհ ստեղծելու հույսերը հետզհետե խամրում են, մինչ նոր հառնող կարգուկանոնի գլխավոր հատկանիշները դեռեւս հայտնի չեն: Արդյոք նորաստեղծ աշխարհը կդառնա՞ համագործակցության վայր տարբեր դերակատարների միջեւ, թե՞ կվերածվի մի անելանելի ջունգլիի, որտեղ բոլորը կկռվեն բոլորի դեմ եւ ամենաուժեղը կտիրանա ամեն ինչի: Նման մարտավարական անորոշության մեջ մեկ բան, սակայն, հստակ է: Հաջորդող տարիների, գուցե եւ տասնամյակների ընթացքում աշխարհը կդառնա անկայունության, աճող մրցակցության եւ տարածաշրջանային գերիշխանության համար մղվող պայքարի թատերաբեմ:
Եվրասիան այս զարգացումների ամենավառ օրինակն է: Ուկրաինայում մղվող պատերազմը,

Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների ամբողջական խզումը, Մ. Նահանգներ-Չինաստան հետզհետե աճող լարվածությունը եւ Աֆղանստանում իրականացված իշխանափոխությունը առաջացող խառնաշփոթության երեւույթներ են: Մինչ գերտերություններն ու միջին հզորության երկրները կպայքարեն ընդլայնելու համար իրենց ազդեցության ոլորտները, փոքր պետությունները ստիպված կլինեն ապրել գոյատեւման սպառնալիքների ներքո:
Հայաստանը այդ երկրներից մեկն է: Մինչեւ 2020 թվականը Հայաստանի արտաքին, պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն էր: Հայաստանում էր գտնվում ռուսական զինվորական հենակետը: Սահմանային զորախմբերը վերահսկում էին իրավիճակը: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը եւ ՀԱՊԿ-ին էր անդամակցել: Նման մարտավարության գլխավոր տրամաբանությունը այն հավատն էր, որ Ռուսաստանի հետ դաշնակցելը կխոչընդոտեր Թուրքիային անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա որեւէ պատերազմի բռնկման դեպքում:

Հայաստանի ղեկավարությունը, դժբախտաբար, չկարողացավ ճիշտ գնահատել տարածաշրջանում կատարվող քաղաքական փոփոխությունների (ներառյալ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սերտացման եւ Ռուսաստանի համար Ադրբեջանի դերի կարեւորության) բնույթը: Հետեւանքը եղավ այն, որ Հայաստանը պարտություն կրեց 2020-ի պատերազմում, որը հարցականի տակ դրեց Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Դա նաեւ ճանապարհ հարթեց ներխուժելու Հայաստանի ինքնավար տարածք: 2020-ի այդ պատերազմից հետո Հայաստանը մշտական ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից: Արդյունքում կորցրել ենք 200 քառ.կմ տարածք, առաջացել է այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» հորջորջված հասկացությունը եւ սպառնալից ճնշումը արցախահայերի վրա կա՛մ ընդունելու անկլավի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը, կա՛մ էլ հեռանալու այդ շրջանից:
Խաղաղություն եւ կայունություն բերելու Ռուսաստանի, Եվրոմիության եւ Մ. Նահանգների նախաձեռնած բանակցությունները ձախողվել են: Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունները, ներառյալ անցակետի տեղակայումը Լաչինի միջանցքում, մի անգամ եւս ապացուցում են, որ Ադրբեջանը վճռական է տրամադրված վերցնելու Հայաստանից ինչքան հնարավոր է շատ` օգտվելով պատերազմում հաղթանակած լինելու հանգամանքից:

Մինչ Հայաստանը դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերներ (փրկել Լեռնային Ղարաբաղը, դեմ կանգնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա նկրտումներին, դուրս մղել ազերի զորքերը ՀՀ տարածքից եւ դիմակայել Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության հետեւանքները), անհետաձգելի կարիք է զգացվում վերագնահատելու Հայաստանի պաշտպանության, անվտանգության եւ արտաքին քաղաքականությունը: Նախկին ձեւաչափերը այլեւս չեն գործում, եւ Երեւանը պետք է որոնի նոր գործընկերներ եւ դաշնակիցներ: Հայաստանը հետ է մնացել Ադրբեջանից՝ համագործակցության բազմաշերտ ձեւաչափերին մասնակցելու գործընթացներից: Ադրբեջանը հաջողությամբ իրականացրել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եւ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան հարթակները: Երեւանը, ճիշտ է, որոշ ջանքեր գործադրել է ստեղծելու համար Հայաստան-Կիպրոս-Հունաստան (անցկացնելով 2019-ի հունիսին առաջին եռակողմ հանդիպումը, արտգործնախարարների մակարդակով) եւ Հայաստան-Թուրքմենստան-Իրան համագործակցության հարթակը, սակայն այդ ջանքերը, որոշ պատճառներով, ցանկալի արդյունքներ չեն տվել:

Այս համատեքստում, Իրանի եւ Հնդկաստանի հետ հարաբերությունների սերտացումը եւ եռակողմ համագործակցության ձեւավորումը նոր ռազմավարական հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար: Ներգրավված երկու երկրներն էլ շահագրգռված են տեսնելու հզորացած մի Հայաստան եւ դեմ են Հարավային Կովկասում թուրքական տիրապետության: Իրանը որոշակի դեր խաղաց կանգնեցնելու Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստանի ինքնավար տարածք: Միեւնույն ժամանակ Իրան-Ադրբեջան ամբողջ սահմանի երկայնքով անցկացված մեծածավալ ռազմական զորավարժությունները 2021-ին եւ 2022-ին լուրջ ուղերձ էին պարունակում իրենց մեջ առ այն, որ Իրանը չի բավարարվելու սոսկ  խոսքերով պայքարելու:

Հնդկաստանը, մյուս կողմից, համեմատաբար նոր դերակատար է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության մեջ, սակայն Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ռազմավարական դաշնության սերտացումն ու Եվրոպա հասնելու այլընտրանքային նոր ճանապարհ գտնելու անհրաժեշտությունը` շրջանցելով Սուեզի ջրանցքն ու Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը, առավել նշանակալի են դարձնում Հնդկաստանի մուտքը Հարավային Կովկաս:

Հայաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ է ունեցել ինչպես Իրանի, այնպես էլ Հնդկաստանի հետ: Երեւանը գնահատել է Իրանի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, իսկ Հնդկաստանը միշտ էլ բարեկամ երկիր է ընկալվել: Վերջին տարիներին ականատես ենք լինում նաեւ հետզհետե աճող Իրան-Հնդկաստան համագործակցության, որի երեւույթներից մեկը Հնդկաստանի ներդրումներն են Իրանի Չաբահար նավահանգստի արդիականացմանը: 2019-ին Հնդկաստանին հաջողվեց շրջանցել Մ. Նահանգների սահմանափակումները Իրանի դեմ եւ կատարել այդ ներդրումները:

Հնդկաստանը Չաբահարը դիտարկում էր որպես մարտավարական հարթակ` հասնելու համար Կենտրոնական Ասիա` Աֆղանստանի տարածքով, սակայն թալիբանների իշխանության գալով դժվարացավ այդ ճանապարհի օգտագործումը: Այդ պատճառով էլ այժմ Չաբահարը չափազանց կարեւոր է Հնդկաստանի համար, որպեսզի հասնի Եվրոպա Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի ճանապարհով:

Այս համատեքստում նշված երեք երկրների արտգործնախարարների քաղաքական խորհրդակցությունները, որոնք 2023-ի ապրիլի 20-ին կայացան, չափազանց կարեւոր են: Կողմերը հիմնականում իրենց ուշադրությունը կենտրոնացրին տնտեսական հարցերի եւ տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ստեղծման վրա եւ համաձայնեցին շարունակել խորհրդակցությունները նույն ձեւաչափով: Հայաստանը պարտավոր է ընդլայնել իր հնարավորությունները բոլոր բնագավառներում` տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական: Այլապես շարունակելու է կորուստներ ունենալ` ի դեմս Ադրբեջանի վռճականության: Մինչ աշխարհը թեւակոխում է բազմաբեւեռության դեռեւս չբացահայտված հորիզոնները, Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմավարական համագործակցությունը արդյունավետ միջոց է առաջ տանելու երեք երկրների մարտավարական շահերը:

Անգլ. բնագրից թարգմանեց`  ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայում իշխանության փոփոխությունը Հայաստանին ոչինչ չի տա

Հաջորդ գրառումը

Թրքական ախտը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Թրքական ախտը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական