Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բեմն ու  խորանը նույն բարձրությունն ունեն». ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԱԶԳ
19/09/2025
- 19 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
47
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ազգային մշակութային արժեքները պահպանելու, դրանց նոր կենդանի շունչ հաղորդելու, տարածելու եւ հանրայնացնելու գործում ահռելի դեր ունի Հայրիկ Մուրադյանը: Նրա ծննդյան 120-ամյա հոբելյանն առիթ է եւս մեկ անգամ հիշելու նրա արժեքավոր ներդրումը հայ երաժշտարվեստում: Նա հարյուրավոր երգեր ու եղանակներ է փրկել անդարձ կորստից, նրա կերպարով եւ գործով ոգեւորված՝ հիմնվել են ազգագրական երգի եւ պարի բազմաթիվ խմբեր, նրա հիշողության եւ պրպտումների շնորհիվ պահպանված երգերը դարձել են հայ կոմպոզիտորների նոր ստեղծագործությունների համար հարուստ ատաղձ, նրա երգ-պատվիրանները դարձել են հայրենասիրության իսկական դասեր մի քանի սերունդների համար:

…Սրանից 120 տարի առաջ Վանա նահանգի Շատախ աշխարհում ծնված տղեկին Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում մկրտեցին Հայրիկ անունով՝ ի պատիվ Խրիմյան Հայրիկի: Մանկանն օրհնեցին, որ «մեջքն ամուր լինի, շալկտար դառնա», եւ Մեծ եղեռնից մազապուրծ պատանին աշխատեց՝ որպես բատրակ, նրա բարձին «Նարեկ» դրեցին, եւ նա դարձավ պատմաբան ու բանահավաք, նրան իր պապը դաշույն ընծայեց եւ կամեցավ, որ թոռը «ֆիդայի դառնա», եւ Հայրիկ Մուրադյանն անձնվեր պաշտպանեց հայրենիքը Երկրորդ համաշխարհայինի տարիներին:

Վաղ պատանության տարիներին անապատներ հատելով եւ կոտորածներին կորցնելով բազմանդամ գերդաստանի համարյա բոլոր անդամներին, 37-ի տեռորին կեղծ մեղադրանքով հայտվելով բանտում, անցնելով Մեծ հայրենական պատերազմի դժոխքով՝ այդուհանդերձ պահպանեց հոգում երգը, որ իր մայրն էր երգել Շատախում՝ ծնելով իրեն լեռան անձավներից մեկում, հետագայում շրջեց ու գրառեց, արձանագրեց հայ գեղջուկների երգն ու պարը՝ դրանք հետո կատարելու եւ բեմ բարձրացնելու համար: Հայկական ազգագրական երգն ու պարն առավել տարածելուն, հային իր մշակութային ամատներին մոտեցնելուն էր միտված Հայրիկ Մուրադյանի եւ իր դստեր Մարոյի ջանքերով «Ակունք», «Վան», «Զարթոնք» եւ այլ ազգագրական համույթների ստեղծումը:

«Հայֆիլմի» նկարահանած մի շարք վավերագրական ֆիլմերին Հայրիկ Մուրադյանի կատարած ժողովրդական երգերը յուրահատուկ հուզական երանգ են հաղորդել, նրա կատարումների ձայնագրությունների թիվն անցնում է երկու հարյուրից, նա սերունդներին թողել է գրական-մշակութային հարուստ ժառանգություն: Դրանցից հիշատակենք 1971-ին Փարիզում լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը»  չորս ձայնասկավառակներից առաջինը, որում տեղ են գտել նրա երգած երգերից երկուսը, ՀՀ ազգային ռադիոյի ձայնադարանի «ոսկե ֆոնդում» իր ձայնագրությունները եւ այլն: Յոթը տարի  առաջ լույս տեսավ այս հարուստ ժառանգության մաս կազմող «Հայրենի երգեր» ժողովածուն՝ երրորդ հրատարակությամբ: երգը:

«Հայրիկ Մուրադյանն ամբողջ Վասպուրականի ժառանգության կրողն էր,- սա «Հայրենի երգեր» ժողովածուի մասնագիտական խմբագիր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանի կարծիքն է:- Այնպես եղավ, որ Հայրիկ Մուրադյանի սիրույն սկսեցին գոյանալ ազգագրական համույթներ. խնդրում էին նրան, որ ղեկավարեր, որ իրենց երգ տար: Եվ այսպես առաջացան տարբեր տարիքի երիտասարդության, անգամ մանկական խմբեր, բարձրացավ հսկա ֆոլկլորային ալիք: Այդ ալիքն ազդեց, անշուշտ, կոմպոզիտորական դպրոցի վրա: Այդ ալիքի հետեւանքն էր, որ Էդգար Հովհաննիսյանը ժողովրդական երգերի իր 35 մշակումներն արեց: Եվ ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ 30-40 տարին մեկ այդպիսի ալիք է բարձրանում, երբ ժողովուրդը հասկանում է, որ կարող է կորցնել այդ հարուստ ժառանգությունը: Նորից, կարծես, գենետիկ հիշողությունն արթնանում է: 60-70-ական թվականների հսկայական բռնկման ալիքի ակունքին կանգնած էր Հայրիկ Մուրադյանը: Դա հերոսություն էր, դա իսկական հայրենասիորւթյուն էր, ոչ թե խոսքերով, այլ՝ գործով: Նրա մտապահած երգերը երեխաները երգում են եւ դրանով առավել հայրենասեր են դառնում: Կարծես, պատմական Հայաստանի գավառներն են հառնում մեր աչքի առաջ: Հայրիկ Մուրադյանի արածը մեկ խոսքով գնահատել հնարավոր չէ: Նա շատ պրպտող միտք ուներ, գտնում էր երգերի տարբերակները, որոնք վկայում էին Վասպուրական աշխարհի հարստության մասին, անգամ որոշ դեպքերում հայտնաբերում հեղինակներին: Հայրիկ Մուրադյանի արածն իսկական հայրենասերի մեծ սխրանք է, անանց արժեք:

Նա նաեւ հիանալի կատարող էր, թավշյա բարիտոն ուներ, արտակարգ երաժշտական ունակությունների տեր էր, եւ այդ գենետիկ կոդն անցել էր եւ՛ դստերը՝ Մարոյին, եւ՛ որդուն՝ Լեւոնին: Հայրիկն արտակարգ անձնավորություն էր՝ մեղմ բնավորությամբ, բարյացակամ… Նրա պակասը շատ է զգացվում: Հաճախ հյուրընկալվում էր տարբեր կոլիկտիվների կողմից, լինում տարբեր ուսումնական, արտադրական հաստատություններում: Ականատես եմ եղել, թե ինչպես էին մարդիկ ջերմությամբ ընդունում իրեն, արտասվում իր երգերը լսելիս: Արտակարգ լռություն էր տիրում այդ ժամանակ: Ամեն մեկը մտովի գնում էր դեպի իր նախնյաց ծննդավայրը, վերհիշում էին այդ ամենը, եւ մի յուրահատուկ մթնոլորտ էր ստեղծվում: Նա ավանդույթի հիմք դրեց, որ այդ երգերը կատարվեն միաձայն, իրենց բնածին տեսքով, առանց որեւէ միջամտության: Սա շատ կարեւոր է: Ժամանակակից բազմաձայն աշխարհում շատ լավ էլ դրանք հնչում են եւ իրենց ողջ հարստությամբ ուղղակի փայլում: Դրանք հավասար իրավունք ունեն բազմաձայն երաժշտության կողքին գոյատեւելու ցանկացած բեմում»:

«Նա երգ չէր փրկում, այլ աստվածային շունչ,- ժամանակին ասել է «Կարին» համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը:- Նրա երգերը միաժամանակ եւ՛ աղոթք էին, եւ ռազմակոչ»:

«Երգը մեր պատմությունն է: Հիշողություն է երգը,- գրել է Հայրիկ Մուրդայանը:- Երգն օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին: Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք… Ահա՛ թե ինչ է երգը: Մեր հին երգերն ամրապնդում են մեր ազգային ոգին: Երգերը դաստիարակության հզոր միջոց են: Նրանց մեջ արտահայտված են եւ՛ աշխատասիրություն, եւ՛ անձնազոհություն, եւ՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին: Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»:
Հ. Մուրադյանը սիրում էր կրկնել՝ նույն բարձրությունն ունեն բեմն ու խորանը: Դա դաս է, որ պիտի իմանա ամեն արտիստ, երգիչ, երաժիշտ, ստեղծագործ մարդ: Բեմ բարձրանալիս՝ մտնում ես սրբագույն խորան, քանի որ նույն Հայրիկի համոզմամբ «Առաջնայինը աստվածայինն է…»: 

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցուցահանդես Թեքեյան կենտրոնում

Հաջորդ գրառումը

Սարոյանական նոր հրատարակություն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Սարոյանական նոր հրատարակություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական