Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքու մեկնելը թե՛ «ժամանակի վատնում» է, թե՛ ոճրագործի արդարացում

Անահիտ Հովսեփյան
01/11/2024
- 1 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
69
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իմաստ չունի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին մասնակցել», Ադրբեջան չմեկնելու որոշման մասին հայտարարել է Պապուա Նոր Գվինեայի արտգործնախարար Ջասթին Տկաչենկոն՝ «Ժամանակի վատնում» որակելով COP 29-ը, երեկ հոկտեմբերի 31-ին ծանուցում է «Դոյչլանդֆունկը»: Նախորդ երեք տարիներին ձեռքբերում չի եղել, հիմնավորել է 462 840 քառակուսի կիլոմետր տարածք, 70 լեզվով եւ բարբառով խոսող 6 մլն բնակչություն ունեցող տնտեսապես աղքատ, կլիմայական փոփոխությունների վտանգների նկատմամբ խոցելի երկրի արտգործնախարարը:

Մարդիկ 29-րդ տարին անընդմեջ հույս են կապում, որ կլիմայական գագաթնաժողովը կօգնի փրկել աշխարհը՝ նախեւառաջ հեռանալով նավթի ու գազի արտահանումից: Ինչպե՞ս մերձենալ այդ նպատակի ֆինանսավորմանը, երբ որոշումը կայացվելու է նավթուգազ արդյունահանող Ադրբեջանում, որ 10 օրից երկու շաբաթով՝ նոյեմբերի 11-24-ը ՄԱԿ-ի Կլիմայական գագաթնաժողովը հյուրընկալող երկիրն է: Հնարավո՞ր է լավ արդյունք գրանցել, երբ այդ երկիրը հարստանում է նավթի, գազի արտահանման միջոցով, այն հումքի, որի այրումը նպաստում է ջերմաստիճանի բարձրացմանը, գրում է գերմանական «Ցայթը» հոկտեմբերի 29-ին՝ դիպուկ վերնագրելով հոդվածը՝ «Այց դիլերներին»:

«Ինչպես մեկ տարի առաջ՝ COP 28-ին, այնպես էլ 2024-ին ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովի այս տարվա նախագահ Մուխթար Բաբաեւը նավթարդյունաբերության պաշտոնյա է: Կհաջողի՞ Բաբաեւը հավասարակշռել շրջակա միջավայրի պաշտպանությունն ու Բաքվի իշխողների նպատակները: Կհաղթահարի՞ նա այդ շպագատը», հոկտեմբերի 28-ին հարցնում է «Միջազգային քաղաքականություն» հանդեսի մեկնաբան Շթյոբերը՝ առավելաբար անդրադառնալով Բաբաեւի անցած ուղուն, եւ ծանուցում, որ սույն պաշտոնյային Ալիեւը վստահել է 5 անգամ գլխավորել Ադրբեջանի պատվիրակությունը ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովներին: Երբ միջազգային էներգետիկ ընկերությունների հետ «դարի գործարքի» շնորհիվ  նավթի արտահանումը դարձավ Կասպից ծովում գտնվող երկրի եկամտի հիմնական աղբյուրը, SOCAR-ում պաշտոնավարող Բաբաեւի պաշտոնը բարձրացավ: 2007- 2010-ին նա բնապահպանական հարցերով փոխնախագահն էր, ըստ Wikileaks-ի հրապարակման, Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդման, Բաբաեւը 2008 թվականի նոյեմբերին Ադրբեջանում հյուրընկալել է միջազգային բնապահպանական գագաթնաժողով, որի նմանը նախկինում չէր եղել: Նա ամերիկացի դիվանագետներին նկարագրել է, որ նպատակ ունի զարգացնել բնապահպանական իրազեկումը SOCAR-ում եւ երկրում՝ չհեռանալով նավթարդյունաբերության ընդլայնումից: Բաբաեւը հավատարիմ մնաց բնապահպանական խնդիրներին, երբ 2010 թվականին դարձավ խորհրդարանի անդամ, այդուհետ 2018-ին նշանակվեց բնապահպանության նախարար: «Միջազգային քաղաքականություն» հանդեսը հղում տալով Բաբաեւի՝ Guardian-ում  հրապարակված հոդվածին, գրում է՝ « Նա Ադրբեջանը նկարագրում է որպես գլոբալ հյուսիսի եւ հարավի բազմազան ձգտումները վերստին միացնող կամուրջ: Թեմաներից մեկը զարգացող երկրների համար կանաչ տեխնոլոգիաների ֆինանսավորումն ու տրամադրումն է: Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես խիստ շահագրգռված է նման ներդրումներով, քանի որ նավթահորերը, ամենայն հավանականությամբ, կչորանան, իսկ Կասպիցում գազի արդյունահանումը բարդ եւ թանկ է, մինչդեռ քամին եւ արեւը հարուստ աղբյուր են  էներգիա արտադրելու համար»: Ինչպես շարադրում է հետխորհրդային երկրների մասնագետ Զիլվիա Շթյոբերը վերոհիշյալ հանդեսի իր վերլուծության մեջ, Ադրբեջանի հաջորդ քայլը  կլիմայի փոփոխությունից հատկապես տուժած երկրներին դրամական միջոցների հատկացումն է: Սա համապատասխանում է Բաքվի արտաքին քաղաքականությանը, քանզի հնարավորություն է տալիս հյուսիսի դեմ ներկայանալ որպես գլոբալ հարավի ջատագով: Բաքուն հատկապես ագրեսիվ է Ֆրանսիայի նկատմամբ, որին նա մեղադրում է նեոգաղութատիրության մեջ, մանավանդ որ Ֆրանսիայի կառավարությունը 2023 թվականին խոստացել էր ռազմական մատակարարում տրամադրել Հայաստանին»: Ծավալուն սույն վերլուծությունը նկատել է տալիս, որ «Ադրբեջանը չի ցանկանում CO2-ի արտանետումների կրճատման կոնկրետ թիրախներ նշել, եւ դրա համար պատճառներ կան: Թեեւ աշխատում են արեւային եւ հողմային էներգիայի կայանների կառուցման վրա, սակայն նաեւ ընդլայնում են գազի արդյունահանումն ու արտահանումը, ինչպես նշված է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ 2022 -ին կնքված համաձայնագրով: Ադրբեջանական գազն այժմ ծածկում է ԵՄ կարիքների մոտ 5 տոկոսը»:

«Ադրբեջանը կոչ է անում գլոբալ զինադադար հաստատել համաժողովի ընթացքում, ինչը չափազանց հավակնոտ է՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը: Բացի այդ, շաբաթներ շարունակ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում առաջընթաց չկա, թեեւ Հայաստանի կառավարությունը հորդորում է ստորագրել առնվազն այն սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցված են, մինչդեռ Ալիեւն անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում

Հայաստանին», գրում է Շթյոբերը «Միջազգային քաղաքականություն» հանդեսում եւ հաղորդում, որ ադրբեջանցի գիտնական, խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովին վերջերս կալանավորել են դավաճանության մեղադրանքով: Պատճառը, ի թիվս այլոց, հայաստանցի խաղաղասերների հետ շփումներն են նաեւ:

Մինչ նոյեմբերի 11-ը քանի՞ երկիր Օվկիանիայի Պապուա Նոր Գվինեայի նման կհրաժարվի մասնակցել Բաքվի գագաթնաժողովին կամ՝ ավելի ստույգ՝ ոճրագործի արդարացմանը, դեռ կտեսնենք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյումրին՝ գյումրեցիների՞, թե՞ ՔՊԿ-ի համար

Հաջորդ գրառումը

Հակառուսական տրամադրություններ Իրանում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Հակառուսական տրամադրություններ Իրանում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական