Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացահայտելով Էիչի Շիբուսավային, որ օգնել է հայ գաղթականներին

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մռոացվել» կարգախոսը բնաբան դարձրած կազմակերպությունները նորանոր բացահայտումներ են կատարում աշխարհի տարբեր անկյուններում: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Աննա Վարդանյանը գրում է, որ վերջերս Ճապոնիայում մեծացել է հետաքրքրվածությունը Էիչի Շիբուսավայի նկատմամբ՝ որպես հազվագյուտ և օրինակելի գործարարի: Նա հիմնել է ավելի քան 500 ձեռնարկություններ, ծավալել է դիվանագիտական ու բարեգործական գործունեություն և մեծ ավանդ է ունեցել երկրի տնտեսության զարգացման բնագավառում: Սակայն, մինչև մեկ տասնամյակ առաջ ոչ ոք չգիտեր հայերի հետ կապված նրա անմիջական հարաբերությունների մասին. իրականում Շիբուսավան (1840-1931) ժամանակին գլխավորել է  Ճապոնիայի հայ օգնության կոմիտեն: Նրա ծավալած գործունեության մասին բացահայտումներ է արել «Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրությունների Ավստրալիական ինստիտուտի» անկախ հետազոտող, պատմաբան Վիգեն Բաբկենյանը:

Ցանկանալով ընդլայնել ամերիկյան «Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի» (Near East Relief) գործունեությունը՝ ղեկավարությունը ամերիկացի հոգևորական դոկտ. Լինքոլն Վիրթին, ով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր խաչի հանձնակատարի պաշտոնն էր զբաղեցնում, առաջարկել է ուղիներ գտնել՝ բացելու կառույցի մասնաճյուղեր խաղաղօվկիանոսյան երկրներում:

Շիբուսավային հաջողվում է Ճապոնիայում ստեղծել մի հանձնախումբ, որ զբաղվի այդ հարցով: Հանձնախումբը Ճապոնիա է հրավիրում ամերիկացի հոգևորականին և հանդիպում կազմակերպում Ճապոնիայի Կայսերական  բանկի շենքում: Ծավալվում է խոսակցություն աշխարհագրական և պատմական թեմաների շուրջ, որի ընթացքում Շիբուսավան հետաքրքրվում է, թե ովքեր են հայերը և ինչու օգնության կարիքն ունեն: Ապա իմանալով որոշ մանրամասներ՝ հարցնում է, թե ինչու ավելի վաղ չեն դիմել իրենց: «Կարծում էիք, որ բուդդիստներ լինելով, չե՞նք օգնի դժբախտության մեջ հայտնված քրիստոնյաներին», այնուհետև անմիջապես 11,000 դոլարի (մոտ 140 հազար ներկայի գնահատմամբ) արժողությամբ չեք է ստորագրում ու հանձնում հոգևորականին:

Բացի բարեգործական այդ ժեստից, նա ստանձնում է Ճապոնիայի «Հայ Օգնության կոմիտեի» նախագահությունը, եւ 100 ճապոնացի հայտնի գործիչներին ուղղված նամակ է գրում` հրավիրելով նրանց մասնակցելու դոկտ. Վիրթի դասախոսությանը՝ հույս ունենալով շահագրգռել նրանց օգնելու հայերին: Փաստ է, որ կոմիտեն և նրա շուրջը հավաքված հասարակական և քաղաքական գործիչները տարբեր միջոցառումներ (դասախոսություններ, համերգներ, բեմադրություններ և կինոդիտումներ) են իրականացրել, որոնց շնորհիվ գումարներ էին փոխանցվում Հայ փախստականների ֆոնդին, Հայ երաժիշտների ֆոնդին: Նաև որոշվել էր տարեկան 120 իեն հատկացնել յուրաքանչյուր որբ երեխայի:

Իր հոդվածի վերջում Աննա Վարդանյանը հույս է հայտնում, որ իր հոդվածը կծառայի հարյուրամյա հեռավորությունից բացահայտելու Շաբուսավայի ավանդը, դրանով իսկ արժևորելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները:

Թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտահանել. թե ի՞նչ, պարզ չէ

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել Ստ. Պապիկյանի նոր ուսումնասիրությունը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել Ստ. Պապիկյանի նոր ուսումնասիրությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական