Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարի հուշ մնաս, Սերգեյ Սարգսի Գալստյան

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի կայքէջում, Պրահայից «Օրեր» ամսագրի հիմնադիր-խմբագիր Հակոբ Աստարյանի գրչով գուժել էինք կինոգետ, կինոդրամատուրգ, լրագրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանի վաղաժամ մահը: Հայկական կինոյի ու հայ կինոգործիչների հետ սերտորեն կապված, դեռեւս ուսանողության տարիներից ընկերական շրջապատում սիրված, ստեղծագործական տարիներին մեծանուն արվեստագետների հետ մտերմացած մի անձնավորություն, որի կսկծալի մահը սգում ենք բոլորս: Հայ կինոյի մեծանուն դեմքերին նվիրված նրա աշխատությունները մնայուն, դասագրքային արժեք ունեն, որոնք հաճույքով են ընթերցվել եւ ընթերցվելու են շատ-շատերի կողմից: Դեռ անդրադառնալու ենք նրա գիտական ու գրական ժառանգությանը, նրա մարդկային կերպարին:

Մինչ այդ՝ ցավակացություններ ընտանիքի բոլոր անդամներին, հարազատներին, ընկերներին, որոնցից մեկի՝ հնագույն ընկեր Գեղամ Քյուրումյանի հրաժեշտի խոսքը՝ ստորեւ:

Ժամանակն իրոք ինչ-որ բան անում է: Իմ ու շատերիս հարազատ դարձած, վեց տասնամյակ տևած ընկերը չկա, իսկ ինչ-որ բան ասելու պահանջը խցկվել ու խրվել է ենթագիտակցության մացառներում: Դժվարանում եմ փաստն անուն-ազգանունով արձանագրել, քանզի աներևակայելի է, որ չկա իր ապրած տարիներով մեզ պարբերաբար հարստացնող այրը. լրագրող, վիպասան, կինոգետ, սցենարիստ, արվեստագետ, պարզապես ընտանիքի լավ հայր, շրջապատի լավ ընկեր, ստիպված եմ ի խորոց սրտի արտաբերել՝ Սերգեյ Սարգսի Գալստյան-Գալուստյանը:

Մասամբ հեռավոր 1963-ի Երևանի պետհամալսարանի ընդունելության քննությունների օրերին ծանոթացանք: Անվարան ընդունվեցինք, ուսանողական օրերը հաջորդեցին միմյանց, հանրակացարանային առօրյայով ապրեցինք, վայելեցինք մոտակա պոնչիկանոցի փքաբլիթներն ու կակաոն: Կարճ ժամանակ անց ամուսնություն, երեխաներ, բովանդակալի աշխատանք կինոյի ոլորտում, Թեքեյան մշակութային միությունում, ՀՀ գրողների տանը… Հատկապես բեղմնավոր էին վերջին տասնամյակները, հեշտ է ասել, 30-ից ավելի գրքեր հեղինակեց, տքնաջան աշխատեց Հայկինոյի նվիրյալների կենսագրությունները բացահայտելու ուղղությամբ:

Բարի հուշ մնաս, իմ ու մեր ընկեր Սերգեյ Սարգսի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ տարագրության մասին բանախոսություն Սենիգալիայում

Հաջորդ գրառումը

Եագուպիէն պիտի ազատագրուի՞

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Եագուպիէն պիտի ազատագրուի՞

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական