Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակցային գործընթացի «Ռուսարմինֆո»-ի անդրադարձներից

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախյան բանակցային գործընթացից Մինսկի խմբի փաստացի դուրսմղմամբ, ըստ ամենայնի, այդ հարցում կողմերի համագործակցությունը վերածվել է նրանց միջեւ մրցակցության: Ավելի ստույգ՝ Եվրոմիության եւ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնությունը Ռուսաստանից խլելու եւ մեր տարածաշրջանում առնվազն իրենց ազդեցությունը մեծացնելու, իսկ Ռուսաստանի կողմից՝ ունեցած դիրքերը հնարավորինս պահպանելու ձգտման: Եվ ուրեմն, կողմերի  տարբեր շահերի տեսանկյունից Մոսկվայում, Բրյուսելում ու Վաշինգտոնում փոխնիփոխ ծավալվող  տարամետ գործընթացից մեծ սպասումներ դժվար թե կարելի է ունենալ: Իսկ իրավիճակն ամբողջովին շրջափակված Արցախում ու նրա հետ կապված՝ արդեն օր օրի ավելի է ծանրանում:

Այս եւ հայկական օրակարգի մյուս խնդիրների ամենօրյա վերլուծական անդրադարձը կարելի է տեսնել «Ռուսարմինֆո» լրատվական գործակալության հրապարակումներում:

Օրեր առաջ գործակալությանը տված մեկնաբանությունում ռուս քաղաքագետ Սերգեյ Կառնաուխովն Արցախի ներկա իրավիճակը շախմատային լեզվով համարել է պատային, ինչն, ըստ նրա, ցույց է տալիս «հակամարտության կարգավորմամբ զբաղվող բոլոր կողմերի լիակատար անօգնականությունն ու ոչ  համաձայնեցվածությունը»: Իսկ դա հղի է լրջագույն տագնապալի հետեւանքներով:     
Օգտվելով ընդհանուր հանցավոր ամենաթողությունից՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների, պատկան միջազգային կառույցների՝ շրջափակումը վերացնելու կոչերն ու անգամ դատական որոշումները: Բոլորովին վերջերս առաջին անգամ այդ կոչերին ու պահանջներին միացավ նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ն, երբ բանը հասավ նաեւ ռուս խաղաղապահների շահերին:

«Ադրբեջանական կողմը,- կարդում ենք գործակալության էլեկտրոնային կայքում,- Լաչինի միջանցքով մարդասիրական շարասյուների, այդ թվում՝ ռուս խաղաղապահների տեղաշաժի ամբողջական արգելափակումից հետո Ռուսաստանից առնվազն երկու ուղերձ է ստացել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի պահպանմանը վերադառնալու և Հայաստանը Լեռնային Ղարաբաղի (հայկական անունով՝ Արցախի) հետ  կապող միջանցքն  ապաշրջափակելու անհրաժեշտության մասին»: Հուլիսի 2-ի այդ հրապարակման մեջ  նշվում է, որ ռուսաստանցի խաղաղապահները, Լաչինի միջանցքով անցնելու հնարավորություն չունենալով, այժմ ստիպված են իրենց սննդի պաշարները լրացնել՝ օգտագործելով ուղղաթիռներ: «Բաքվում հաղորդել են, թե ռուսական  խաղաղապահ զորախումբը կարող է գնումներ կատարել ադրբեջանական կողմից: Ընդսմին Ադրբեջանի ԱԳՆ-ն առայժմ չի արձագանքել ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի հայտարարություններին, որը շաբաթվա ընթացքում արդեն երկու անգամ կոչ է արել ապաարգելափակել ճանապարհը»:

«Ռուսարմինֆո»-ի հետ զրույցում Ռուսաստանի նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն, մեկնաբանելով այս իրավիճակը, ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն վաղ թե ուշ ստիպված է լինելու պատասխանել ռուս գործընկերների հայտարարություններին, այնուամենայնիվ ՌԴ ԱԳՆ-ն հարկ է որ լինի ավելի համառ եւ ավելի կոշտ:

Բեզպալկոն նկատառումներ է հայտնել, թե Մոսկվան Բաքվի վրա ճնշման ինչ միջոցներ կարող է ձեռնարկել, մասնավորապես մատնանշելով Ռուսաստանում ադրբեջանական  սփյուռքի գործոնը, որը «նյարդայնացնում է տեղի բնակչությանն» այն դեպքերում, երբ նրա առանձին ներկայացուցիչներ փորձում են իրենց վեր դասել Ռուսաստանի Դաշնության օրենքներից: Քաղաքագետը հնարավոր է համարել, օրինակ, ստուգումներ կատարելը ադրբեջանցի ձեռնարկատերերի կողմից ղեկավարվող շուկաներում, մասնավորապես՝ «Սադովոդ»-ում, «Ֆուդ Սիթի»-ում, որտեղ հարկային ծառայության կողմից չվերահսկվող օրական դրամաշրջանառությունը կազմում է առնվազն 1 միլիարդ ռուբլի: «Ադրբեջանական ղեկավարության համար այդ ժամանակ անելիք կլինի»,- ասել է Բեզպալկոն:

Փորձագետը նկատել է, թե գլոբալ քաղաքական խաղում Ադրբեջանն իր ախորժակների հարցում պետք է հաշվի նստի Չինաստանի և Իրանի հետ, ու եթե փորձելով մանեւրել Թուրքիայի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև, իրեն թույլ տա ներքաշվել հակառուսական օրակարգի մեջ. կուղարկվի ուր որ հարկն է:

Գործակալության կայքէջում զետեղված նյութերի մի մասը վերաբերում է հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերին: Ամերիկացի լրագրող, քաղաքական մեկնաբան Ջոն Վարոլին, հայերիս զգուշացնելով Արցախի հայությանը սպառնացող եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա վտանգների մասին, ընդգծել է, թե «Ղարաբաղի 120 հազար հայերի ճակատագիրը չի հետաքրքրում Վաշինգտոնին, որը տարածաշրջանում վարում է բացառապես իր շահերից բխող քաղաքականություն»: ԱՄՆ-ը, մեկ այլ դեպքում նշում է նա, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի սահմանում, քանի որ նրան համարում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների հենադաշտ: Ամերիկացի մեկնաբանի գնահատմամբ, սակայն, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Մ. Նահանգների կողմից չեն համարվում շախմատային տախտակի կարեւոր խաղացողներ, նրանց վերապահվում է այնպիսի ֆիգուրների դեր, որոնց կարելի է օգտագործել սեփական նպատակներով:

ԱՄՆ-ի դերին մեկ այլ տեսանկյունից է նայել Եվրասիական միջազգային շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեեւը: Նա համարում է, որ Ադրբեջանի հետ վաշինգտոնյան բանակցությունները Հայաստանի համար ձեռնտու են. նման հանդիպումների փաստն ինքնին Երեւանին թույլ է տալիս ժամանակ շահել: Դա, ըստ նրա, Վաշինգտոնի կողմից որոշ օգնություն է այն պայմաններում, երբ Ադրբեջանն ուզում է բոլոր հարցերը լուծել առանց միջազգային միջնորդների:

Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Իրանը հետաքրքրություն են հանդես բերել Հայաստանի ընդերքի, այնտեղ առկա օգտակար հանածոների նկատմամբ: Իրանական մի ընկերություն մտադիր է Սյունիքում կառուցել պղնձե կատոդների գործարան, իսկ Երասխում արդեն իսկ կառուցվում է մետաղամշակման գործարան ամերիկյան կապիտալի մասնակցությամբ:

«Ռուսարմինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Ալեքսեյ Սկոպինը, մեկնաբանելով նման հետաքրքրվածությունը, համոզմունք է հայտնել, որ երկու դեպքում էլ դա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի: Մասնավորապես Իրանի պարագայում, կարծում է նա, այն ունի աշխարհաքաղաքական իմաստ եւ ավելի շատ կապված է Հայաստանում իր ազդեցությունն ուժեղացնելու ցանկության հետ, ի հակակշիռ ադրբեջանա-թուրքական ճնշման:  

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարեփոխո՞ւմ թէ՞ յեղաշրջում

Հաջորդ գրառումը

«Գոյ»-ին օգնեց «ազգային» կարգավիճա՞կը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Գոյ»-ին օգնեց «ազգային» կարգավիճա՞կը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական