Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցին պե՛տք է իր հայրենիք վերադառնա. անվտանգությունը կարող են նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերն ապահովել

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

58 հազար ստորագրությունների վավերականության հաստատումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանալուց հետո «Հայաքվե» նախաձեռնությունն օրերս օրենսդրական փաթեթը, որ ենթադրում է Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող ու Հայոց ցեղասպանությունը ժխտող որեւէ գործողության քրեականացում, մուտք արեց խորհրդարան: Ազգային ժողովի նախագահն, ըստ կարգի, այն կմակագրի գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ էլ պատգամավորները կորոշեն՝ կներառվի՞ այն խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ, թե՞ նախաձեռնությունը ստիպված կլինի անցնել հաջորդ՝ 300 հազար ստորագրությամբ օրենքը հանրաքվեով ընդունելու փուլին:

Օրենսդրական փաթեթն Ազգային ժողով մուտք անելուց հետո «Ազգ»-ը «Հայաքվե»-ի անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեց, թե միջազգային ի՞նչ գործիքներ բանեցնելով է հնարավոր բեկել հայաթափված ու Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի, այսպես կոչված, ինքնալուծարումը:

«Եթե մենք վերցնենք այդ խայծը եւ ասենք, որ գիտեք, քանի որ Արցախն արդեն հայաթափվել է, հետեւապես իմաստ չունի նրա իրավունքների համար պայքարել, հասարակության մոտ չլինի կամ ձեւավորվի Արցախը պահելու իմպուլսը: Հետևաբար, նաեւ «Հայաքվե»-ի միջոցով ենք ցանկանում Արցախի հարցն ու այդ մասով հանրային պահանջը վառ պահել: Տասնամյակներն ի վեր ադրբեջանցիներն իրենց պահանջից երբեք չհրաժարվեցին, չասացին՝ քանի որ Կովսականը, Քարվաճառը ադրբեջանցիներից դատարկված է, մենք այդ հարցին չեն անդրադառնա: Այդ պահանջը պահեցին եւ, ի վերջո, կարողացան ինչ-որ մի ժամանակ (երբ տարածաշրջանում իրավիճակ փոխվեց) հարցը գեներացնել: Մենք նույնպես Արցախից հրաժարվելու իրավունք չունենք»,- պատասխանեց Սողոմոնյանը:

«Այնուամենայնիվ, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր արդյունքի հասնել»,- խնդրեցինք մեր զրուցակցին առավել առարկայական մեկնաբանել: Նա նախ նշեց, որ չպետք է սպասել, թե «Հայաքվեով» հնարավոր է հասնել Արցախի իրավասուբյեկտության ամբողջական ճանաչմանը, ապա շարունակեց. «Իհարկե, դա քայլերից մեկը կարող է լինել: Բայց իրավական քայլերին ու գործընթացներին զուգահեռ՝ ոչ պակաս կարեւոր են քաղաքական հայտարարություններն ու գնահատականները, որ ամենուր, ամեն մի հարթակում, միջազգային ասպարեզում պետք է հնչեն Հայաստանը ներկայացնող պաշտոնյաների ու քաղաքական գործիչների շուրթերից»:

«Ազգ»-ը նույն՝ օկուպացված Արցախի հետագա կարգավիճակի հարցը նաեւ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին ուղղեց: Նա նախ մեկնեց, որ նման թեզ, առաջին հերթին, իշխանությունն է տարածում՝ փորձելով նախաձեռնության վզին փաթաթել Արցախում՝ իր իսկ ձեռագրով իրականացված հայաթափման ակտը, ապա հավելեց, որ եթե Արցախն այս պահին հայաթափված է, ապա դա չի նշանակում՝ այդպես էլ մնալու է: Ըստ քաղաքական գործչի՝ իրողությունները կարող են փոխվել:

«Ի՞նչ գործիքակազմով, արդյո՞ք դրանք առկա են»,- նրան եւս խնդրեցինք մանրամասնել: «Դրանք խոսակցության այլ թեմա են, բայց շատ կարճ ասեմ, որ, օրինակ, կարող է լինել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ներգրավում ու ՄԱԿ-ի զորքի՝ Լաչինի միջանցքով տեղակայում: Ճիշտ է՝ ռուս խաղաղապահները որոշակի անվտանգային մթնոլորտ ապահովեցին Արցախում, բայց վերջին դեպքերի ժամանակ տեսանք, որ դա բավարար չէ: Արցախցին, այո, պետք է վերադառնա իր տուն, իր բնակավայար, իրա հայրենիք, բայց դրա համար պետք է բավարար երաշխիքներ ունենա, ինչը կարող է ապահովվել միջազգային տարբեր հարթակների, կազմակերպությունների ուղղակի ազդեցությամբ»,- զրույցն ամփոփեց նա:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր Հայաստանը նոր ընտրության առջեւ

Հաջորդ գրառումը

«Հորիզոն» հեռուստաընկերության հարցազրույցը դիվանագետ, Դանիայում Պաղեստինի դեսպան ՄԱՆՈՒԵԼ ՀԱՍՍԱՍՅԱՆի հետ՝ «Երեկոն ՄԱՐԿ ՍԱՐՅԱՆԻ հետ» ծրագրով

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«Հորիզոն» հեռուստաընկերության հարցազրույցը դիվանագետ, Դանիայում Պաղեստինի դեսպան ՄԱՆՈՒԵԼ ՀԱՍՍԱՍՅԱՆի հետ՝ «Երեկոն ՄԱՐԿ ՍԱՐՅԱՆԻ հետ» ծրագրով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական