Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արցախի ու Ադրբեջանի հաջորդ հանդիպումը Բաքվում կազմակերպելու հրավերը ծուղակ է»

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանի տեսակետով՝ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը բառացիորեն շրջանցում է միջազգային հեղինակավոր կառույցների կամ դատարանի պահանջները: Բացառություն չէ նաեւ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մասին վճռի անտեսումը: Նպատակը, «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Տոնոյանը, մեկն է՝ հսկիչ-անցագրային կետ տեղարդել, ինչի մասին հրապարակային ելույթներում ու հարցազրույցներում նաեւ ադրբեջանցի վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն են հայտարարում: Արցախում սեփական անցագրային կետն ունենալու անհագ ցանկության մասին է վկայում նաեւ Ստեփանակերտի մոտակայքում վերջերս տեղի ունեցած ողբերգական միջադեպը, երբ ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով երեք ոստիկան զոհվեց: «Այսպիսով՝ նրանք ցանկանում են ասել, թե չենք վստահում ձեր անցագրային ու ոստիկական կետերին եւ սեփականն ենք ցանկանում ունենալ, որպեսզի կանխենք Հայաստանից Արցախ ռազմական տեխնիկայի, իբրեւ թե, մատակարարումը»,- նշում է Տոնոյանը:

Ստեփանակերտում վերջերս ռուսական կողմի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումն ադրբեջանագետը Արցախն Ադրբեջանին ինտեգրելու Բաքվի նպատակների ամբողջականության մեջ է դիտարկում: Բայցեւ ընդգծում է, որ ադրբեջանական հասարակությունն արցախահայության հետ որեւէ տեսակի ինտեգրացիա չի պատկերացնում: Մանրամասնում է՝ նրանք հատկապես արցախահայության հետ խաղաղ համակեցության պատրաստ չեն: «Եվ քարոզչական նպատակներով իրականցվող նմանատիպ հանդիպումներն ադրբեջանցիները, մեծամասամբ, չեն ողջունում: Նրանք հայերի հետ որեւէ կապ չեն ցանկանում ունենալ»,- նշում է մեր զրուցակիցը:

Մեկ այլ ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն «Ազգ»ի հետ զրույցում մեջբերում է, որ Հաագայի դատարանի վճռի մասով Ադրբեջանը պաշտոնապես ինչ է հայտարարել. «Ադրբեջանն այդ վճիռը պաշտոնապես այսպես է մեկնաբանել, որ իրենք չկատարած որեւէ պարտավորություն չունեն:  Խնդիրը նույն կերպով է ներկայացնում նաեւ Ադրբեջանի փորձագիտական դաշտը: Բայց այն, որ Ադրբեջանն արհամարհում է միջազգային դատարանի որոշումը, ցույց է տալիս, որ իրենք իրենց դուրս են դնում միջազգային իրավունքից: Նրանց համոզմամբ, եթե իրենք մարսել են 2020-ի պատերազմը, ապա այժմ ի՞նչ կարող են անել միջազգային կոչերն ու նման որոշումները: Իհարկե, այս ամենը Բաքվի՝ անպատժելիության զգացում ունենալու մասին է վկայում»:

Ինչ վերաբերում է Արցախի ու Ադրբեջանցի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Բաքվում կազմակերպելու ադրբեջանական կողմի առաջարկին, ապա մեր զրուցակիցը դա ծուղակ է համարում: Նա համաձայն չէ, որ կողմերի ներկայացուցիչների՝ վերջերս տեղի ունեցած հանդիպումն առաջինն է. «Ի՞նչ ասել է երկրորդ հանդիպում, ո՞րն էր առաջինը, ո՞րը երկրորդը: Եթե խոսքը վերջերս Իվանյանում տեղի ունեցած հանդիպման մասին է, ապա վերջին երկու տարում նմանատիպ բազմաթիվ հանդիպումներ են եղել, բայց ինչո՞ւ դրանք ոչ ոք չի հաշվում: Պատասխանը պարզ է, որովհետեւ դրանք ընդամենը տեխնիկական կամ կենցաղային բնույթի քննարկումներ են եղել, ու այդ ժամանակ քաղաքական բնույթի որեւէ բանակցություն չի եղել, եւ դա բոլորը գիտեն: Հիմա, երբ արեւմտյան գործընկերները շրջանառության մեջ են դրել միջազգային մեխանիզմների ներքո բանակցելու թեզը, Ադրբեջանը փորձում է դա վերափոխել՝ նշելով, որ պատրաստ են խոսել «ինտեգրացիայի» շուրջ: Առաջիկայում, բնականաբար, ադրբեջանցիներն այս հանդիպումներն Արեւմուտքի վրա որպես «տեսանելի երկխոսություն» կվաճառեն: Հիմա Ադրբեջանը փորձում է առանց խաղաղապահների հանդիպման հրավեր անել, որպեսզի Արեւմուտքը դա երկխոսություն համարի: Սա շատ վտանգավոր ծուղակ է: Ե՛վ Ստեփանակերտը, եւ՛ Երեւանը այս թեմայի շուրջ պետք է հստակ դիրքորոշում հայտնեն, այն է՝ Արցախ-Ադրբեջան տեխնիկական-հումանիտար հարցերը քննարկվել ու քննարկվելու են խաղաղապահների միջնորդությամբ, իսկ քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ բացառապես միջազգային մեխանիզմերի ներքո»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսաւոր գիշեր

Հաջորդ գրառումը

«Մեկ մարդու արհեստը»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«Մեկ մարդու արհեստը»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական