Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ներկան Հայաստանի ապագան է

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 25-ին գերմանական «Թագեսշփիգելը» տպագրեց Թեսսա Հոֆմանի ծավալուն հոդվածը, որ անդրադառնում էր ԼՂ-ի փոթորկուն պատերազմաշատ անցյալին ու ներկային: Գերմանական երկրորդ հեռուստալիքը՝ ZDF-ը դեկտեմբերի 3-ին բավական առարկայական ռեպորտաժով հաղորդեց, թե «այն պահին, երբ աշխարհը հետեւում է ուկրաինական պատերազմին, հայերը երկյուղում են Ադրբեջանի նոր պատերազմից, Երեւանում ՈՄԱ-ի դասընթացներին մասնակից կանանց թիվն ավելի ու ավելի ստվարանում է, եւ սա Դավթի պատերազմն է Գողիաթի դեմ»: Քիչ է, կաթիլ էլ չէ ուկրաինական պատերազմի մասին գերմանալեզու մեդիատիրույթում Արցախի եւ հայության գոյաբանական ճգնաժամի մասին ծանուցումը, բայց…ԳԴՀ արտգործնախարարության պապանձվածության դիմաց էլի ահազանգ է:

Սեպտեմբերից ի վեր Գերմանիան, նրա «Կանաչ» արտգործնախարար Բերբոքը մտապաստառից չգիտեմ, բայց բառապաշարից ջնջել է Հայաստան տեղանունը: Փոխարենն ամեն անգամ հանդես է գալիս Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկով: Թվում էր հիմա, երբ բռնակալ Ալիեւը Լաչինի միջանցքում ահաբեկում է Արցախին՝ բնապահպանական դիմակով, Բերբոքի՝ գոնե կուսակցական պատվախնդրությունը կստիպի նրան պաշտպանել եւ փրկել բնապահպանի վարկանիշը, ավելին՝ հիշել իր երկու անչափահաս երեխաներին հասակակից արցախցիների ցրտին դիմակայելու, ոմանց տուն վերադառնալու երազանքի մասին  ու խոսել…այնպես, ինչպես արցունքն աչքերին խոսում է, երբ Իսրայելում է, երբ ուկրաինացի երեխաների մասին է հիշեցնում: Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ գոնե մարդասիրությունն էլ չտրոհեն՝ ըստ աշխարհագրական, քաղաքական համակրանք- շահերի: Երեկ չորրորդ օրն էր, ինչ Արցախը դիմակայում էր ցրտին, մեկուսացմանը, հույսն ու հավատը պահած, արժանապատիվ սպասում էր: Գերմանալեզու մեդիատիրույթում ստորեւ ներկայացվող հոդվածը մեր գտած միակ հայացքն էր… Ինչպե՞ս, ինչո՞ւ այսքան մենակ ու լքված մնացինք:

Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» Մոսկվայի թղթակից Մարկուս Աքերեթը երեկ լույս տեսած ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքը փակելու, «, ԼՂ-ի հայերի միջազգայնորեն չճանաչված պետության անդամահատումից մնացած մասը օրեր շարունակ մատակարարումից զրկելու», «տեղի հայությանը վտանգավոր վիճակի մեջ դնելու» կոշտ գործողությանը, որի նպատակն է ստիպել հայերին, որ հրաժարվեն տարածքի նկատմամբ իրենց պահանջից: Հրապարակումը տեղի սղության պատճառով կներկայացնենք համառոտելով: «3 օր է, ինչ հայերով բնակեցված ԼՂ մուտքը փակ է: Երկուշաբթի օրվանից Արցախի Հանրապետությունը Հայաստանի հետ կապող՝ պատերազմից հետո միակ ճանապարհը փակել են ադրբեջանցի իբր բնապահպաններ եւ լրագրողներ», գրում է թերթը, որ տեղում են՝ պահանջելով, բողոքելով ընդերքի ռեսուրսների՝ բնությունն աղտոտող շահագործման դեմ: Նրանք ԼՂ դիտարկում են իբրեւ ադրբեջանապատկան տարածք, որտեղ ազատ ելումուտ պիտի ունենան, գրում է հոդվածագիրը:

«Քաղաքացիական բնակչությունը թակարդում է: Ադրբեջանի կառավարությունը ներգրավված չէ, չի մասնակցում, բայց սատարում է «քաղաքացիական դիրքորոշում ցուցադրող ակտիվիստներին», մանրամասնում է գերմանալեզու NZZ-ը՝ տեղեկացնելով, որ երեքշաբթի օրվանից ի վեր ԼՂ-ն զրկվել է նաեւ գազամատակարարումից: Ավանդաբար Հայաստանից է գազ ստանում, բայց Ստեփանակերտ եւ շրջակա գյուղեր հասնում է Ադրբեջանի վերահսկմամբ տարածքով: Վերոնշյալի հետ Բաքուն չի ցանկանում առնչություն ունենալ: Հայերին էլ վրդովեցնում է այն կասկածը, թե իբր իրենք են PR նպատակով դրա հեղինակը: Իսկ երկու տարի այնտեղ տեղակայված ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման պատասխանատվությունը ստանձնած ռուս խաղաղապահները չեն կարողացել շրջափակումը կանխել:

120 000 ղարաբաղցի հայեր թակարդն են ընկել, գրում է «Նոյե ցյուրխեր ցայթունգը»՝ նկարագրելով վիճակը՝ ընտանիքի անդամները ակամա բաժանել են, ծանր հիվանդները չեն կարողանում անհրաժեշտ բուժօգնություն ստանալ: Պաշտոնատարները, նաեւ հայ պաշտոնյաներ, բարձրաձայնում են «գենոցիդիալ (ցեղասպան) քաղաքականության» մասին: Արեւմուտքն էլ պահանջում է դադարեցնել շրջափակումը: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւն ուրախ է՝ նրա նպատակներից մեկը ԼՂ-ի ամբողջական վերահսկումն է: ԼՂ-ի վերաբերյալ բանակցություններն արդեն ամիսներ ի վեր տեղապտույտ են տալիս: Նույնիսկ սեպտեմբերի կեսերին, երբ հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով կարճատեւ ու զոհաշատ հարձակում եղավ, էլի հայերին չպարտադրեց ծնկի գալ: Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանն արդեն առաջին անգամ շրջափակման փորձ արել էր, ինչը ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարական կազմին հաջողվել էր բանակցելով մեկ օր հետո դադարեցնել «բողոքի» գործողությունը: Եթե այս անգամ էլ դա լիներ՝ գերլարված օրերից, Ստեփանակերտից եւ Երեւանից հնչող կոչերից հետո, գինն ավելի բարձր կլիներ, անկասկած», կարծիք է հայտնում շվեյցարական NZZ-ը:

«Ռուսաստանը կորցրել է ազդեցությունը, գրում է հոդվածագիրը՝ Բաքուն յուրաքանչյուր միջադեպով փորձում է ընդլայնել իր վերահսկողությունը Ղարաբաղի՝ հայերով բնակեցված, յուրատեսակ ամրոցի վերածված տարածքի վրա: Ղարաբաղցիների, հայերի համար չափազանց սպառնալից է սա: Նրանք Ադրբեջանի վերահսկմամբ համագոյակցություն չեն պատկերացնում ազերիների հետ եւ երկյուղում են, թե ամբողջովին կբնազրկվեն, կտեղահանվեն կամ կսպանվեն: ԼՂ-ի նոր՝ դե ֆակտո վարչապետ Ռուսաստանում հարստացած գործարար Ռուբեն Վարդանյանը կոչ արեց իր համերկրացիներին միասնական լինել եւ դիմակայել: Բայց Ղարաբաղի հայերի հեռանկարը ավելի քան մռայլ է: Չնայած 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի դեմ պատերազմում կրած պարտությանը ԼՂ-ի մարմնից մի մաս մնացել է, բայց Երեւանը կորցրել է անվտանգության երաշխավորի իր դիրքը, իսկ ռուսական խաղաղապահ ուժերը, որ ստանձնել են հենց այդ դերակատարումը, երկու տարի անց իրենք իրենց ստվերում են: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհաջող արշավն առավել թուլացնում է ՌԴ-ի դիրքերը Հարավային Կովկասում, խաղաղապահ ուժերի թվակազմն էլ կրճատվել է, իսկ Պուտինը կարծես ոչ  ցանկանում, ոչ էլ ի զորու է Ալիեւին չափավորել:

Պայքար՝ խաղաղության պայմանագրի համար: Այս տարի ԵՄ-ն միջնորդական ակտիվ ջանք գործադրեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին հասնելու վերաբերյալ, հիշատակում է շվեյցարական թերթը՝ նշելով սահմանի երկայնքով դիտորդական ժամանակավոր առաքելության տեղակայումը: Ըստ վերլուծականի, Ալիեւը եւ ներքաղաքական ճնշման տակ գործող Նիկոլ Փաշինյանը ցանկանում էին մինչեւ տարեվերջ բեկում արձանագրել: Փաշինյանը նույնիսկ խոստովանեց, թե Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է համարվում: Դրանով ուզում էր ցույց տալ, որ տարածքն այլեւս այն առաջնահերթությունը չունի, ինչ իրենից առաջ՝ Ղարաբաղում քաղաքական մկրտություն ստացած, պետությունը ղեկավարած նախկինների համար էր: Այդուհանդերձ Երեւանը շարունակում է դիմակայել Բաքվի՝ Սյունիքով Նախիջեւանին միանալու նպատակների իրականացմանը, կարծիք է հայտնում NZZ-ի մեկնաբանը: Լաչինի միջանցքով Ղարաբաղի հետ միակ ուղին շրջափակելու գործողությունը սեպտեմբերյան հարձակումից, տարածքներ գրավելուց հետո Բաքվի պատասխանն է Հայաստանին: Ալիեւը գիտի, որ սա լծակ է իր ձեռքում՝ եթե ռազմական հարձակում իրականացներ,արագ կգրավեր Ստեփանակերտը, հերթական խայտառակությունը հասցնելով Հայաստանին: Եթե Փաշինյանը քաղաքականապես զիջի, իր ընդդիմադիրներին եւ ժողովրդի զգալի հատվածին իր դեմ կտրամադրի, թեպետ նրանք էլ ԼՂ ապագայի վերաբերյալ նվազ գործածական դեղատոմս են առաջարկում», եզրափակում է «Նոյե ցյուրխեր ցայթունգի» մեկնաբանը:

Քրիստոնյա աշխարհը, մանավանդ Գերմանիան, ուկրաինական պատերազմի պատճառով լույսը խնայում է փողոցներում, բայց Հիսուսին, նրա Ծննդյան հրաշքին ընդառաջ, հավատացած եմ, չի կարող մարել իր ներսի լույսը, չի կարող մոռանալ գթասրտության մասին: 

Քրիստոնեական աշխարհի լուսավոր դարպասն է Արցախը, եւ Հիսուսը ծնվելուն ընդառաջ՝ այնտեղ խաչվում է հիմա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լաչինի միջանցքի դեպքերը խոսում են Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական մտադրությունների մասին

Հաջորդ գրառումը

Սի Ծինփինի այցը Սաուդյան Արաբիա՝ տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճի վկայությունն է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Հաջորդ գրառումը

Սի Ծինփինի այցը Սաուդյան Արաբիա՝ տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճի վկայությունն է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ. տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ...

ԿարդալDetails

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական