Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախ՝ փորձություն, Շեխեր՝ իմ ցավ

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանում  Կասկադի հարեւանությամբ «Charles» անունով մի  ռեստորան կա: Այստեղ, ճաշարանի պատին փակցված Շառլ Ազնավուրի, Շառլ դը Գոլի լուսանկարների կողքին թեեւ ոչ այնքան հայտնի, Փարիզում բնակվող Շառլ Նիկողոսյանն է, անձնագրով՝ Շառլ-Կարպիս Նիկողոսյան, որը Արցախի մարտունու շրջանի  փոքրիկ Շեխեր գյուղի բնակիչների աչքում նա շատ ավելի նշանավոր է, քան բոլոր Շառլերը միասին վերցրած:

Արցախի ազատագրական պայքարի տարիներին, շատերի օրինակով, Շառլ Նիկողոսյանը, որին ֆրանսահայ համայնքում Կարպիս են անվանում, դարձավ արցախահայության լավագույն բարեկամներից մեկը, որը ոչ միայն դպրոց ու մարզադահլիճ կառուցեց Շեխեր գյուղում, այլեւ իր հուսադրող խոսքերով, իր կնոջ՝ Նիկոլի հետ բազմաթիվ այցելություններով՝ գոտեպնդեց նրանց:

Կարպիս Նիկողոսյան

Արցախցին երիցս համոզվել է, որ չորսամյա (1990-1994 թթ.) պատերազմի հետքերն ու ավերածությունները վերականգնվել են աշխարհասփյուռ հայերի ամենամյա եւ անհատական ներդրումների շնորհիվ ու երախտապարտ է բոլորին:

2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, Կարպիս Նիկողոսյանը, որ  սրտացավորեն, հետեւում էր օրվա իրադարձություններին,  հեռախոսային կապի մեջ էր նաեւ իրեն արդեն շատ հարազատ դարձած Ժաննա Գալստյանի, Վարդգես Բաղրյանի եւ Շեխերի գյուղապետ Բաղդասար Ղուլյանի  հետ, որոնք Արցախից հեռախոսով պարբերաբար ներկայացնում էին իրավիճակը: Հոկտեմբերի 22 -ին թեժ մարտեր են տեղի ունենում Շեխեր գյուղի մոտակայքում:  Հոկտեմբերի 23-ին ազերիներին հաջողվում է գրավել գյուղը: Այս ցավալի իրողությունը ոչ մեկը չի կարողանում հայտնել Կարպիս Նիկողոսյանին: Լուրերը լսելու պահին զանգահարեց ինձ: Ձայնից զգացի, որ լավ չէ,  հուսադրեցի, ասելով՝, որ դեռ հաստատ չէ: Բարեբախտաբար կողք-կողքի թաղամասերում ենք բնակվում. ամուսնուս հետ անմիջապես գնացինք: Երբ մտանք տուն,  հեռուստացույցի էկրանին Շեխեր գյուղի դպրոցն էր, շուրջը՝ մի շարք տեսաերիզներ, VHS- ի տուփեր, որոնք մեր ամեն հանդիպման ժամանակ բազմիցս նայել ենք: Միանգամից ցույց տվեց դպրոցի ճակատային մասում փակցված երկու մարմարյա սալիկները, դրանցից մեկի վրա գրված էր՝ դպրոցը կառուցվել է 2002 թվականին ֆրանսահայ բարեգործներ, ամուսիններ՝ Կարպիս եւ Նիկոլ Նիկողոսյանների կողմից: Երկրորդ սալիկի վրա տեղ էին գտել Կարպիսի ծնողների՝ Նիկողոս եւ Հերմինե Նիկողոսյանների դիմանկարները, որոնց հիշատակին իրենց որդի Կարպիսը կառուցել է այս դպրոցը:

Շեխերի դպրոցը

Կարպիս Նիկողոսյանի մտահոգությունն այն էր, որ այսուհետ այդ դպրոցում պիտի մեր թշնամիների երեխաները սովորեն, իսկ երբ պատկերացնում էր, թե ինչպես կվարվեն դպրոցի ճակատին փակցված սալիկների հետ, ուղղակի, ինչպես ինքն է ասում՝ կխենթանա:

Կարպիս Նիկողոսյանին մեր ոչ մի խոսքը սպեղանի չդարձավ: Հետագա օրերին ինքը իրեն վերագտավ եւ սկսեց գրի առնել իր հուշերը, ինչի մասին, չնայած անընդհատ մենք կապի մեջ էինք, տեղյակ չէինք մինչեւ այն պահը, երբ գիրքն ավարտեց եւ այդ կապակցությանբ հանդիպեցինք: Անշուշտ, գրված էր ֆրանսերենով, որը պատճենահանել էր եւ ամրակներով՝ գրքի տեսքի բերել: Շատ հուզիչ վերնագիր էր ընտրել «ARTSAKH, l e՛preuve, SHEKHER, ma peine» (Արցախ՝ փորձություն, Շեխեր՝ իմ ցավ): Գերակշռող մասը Շեխերում եւ Ստեփանակերտում իրենց հանդիպումների լուսանկարներն էին: Գիրքը, թերթելուց հետո  Կարպիս Նիկողոսյանին ասացի, որ պետք է հրատարակել, տարակուսեց, բայց կարողացա համոզել: Քանի որ գիրքը հիմնականում Շեխեր գյուղի մասին է, որոշեցինք թարգմանել հայերեն  եւ երկու լեզվով մեկ ամբողջական գիրք կազմել: Այդպես էլ եղավ: Գիրքը  թարգմանեց Մոնիկա Առաքելյան-Շուքուրեանը:

Կարպիս Նիկողոսյանը ցույց է տալիս դպրոցի ճակատային մասում տեղադրված սալիկը

Ապրիլի 22-ին, Առնուվիլ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակութային համալիրում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, ուր ներկա էին Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը իր աշխատակազմով, երգչուհի Լիզ Սարյանը, որը վերջում ներկաների ձայնակցությամբ կատարեց «Հով, հով, հովն ընկավ» երգը եւ Կարպիս Նիկողոսյանի հարազատներն ու մտերիմները:

Գիրքը ներկայացնելուց առաջ Մոնիկա Առաքելյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին ու հատկապես  պարոն Պասկալ Դոլին՝ խոսքը փոխանցեց նրան: Այդ պահին էկրանին ցուցադրվում էր Պասկալ Դոլի այցը  Շեխեր գյուղ: Ներկայացնելով Կարպիսի հայրենանվեր գործունեությունը՝ իր այցելությունից մի քանի դրվագներ պատմեց ասելով, որ արցախցիները հերոսական ժողովուրդ են, Լաչինի միջանցքը փակելու համար դատապարտեց Ալիեւին, նրան համարելով բռնապետ եւ կոչ արեց, որ Ֆրանսիան լուրջ քայլեր ձեռնարկի:

Պասկալ Դոլ, Մոնիկա Առաքելյան, Կարպիս Նիկողոսյան

Իր խոսքում Մոնիկա Առաքելյանն ասաց, որ Կարպիսին ճանաչում է որպես Արցախին նվիրյալ մարդ, ցավոք, այսօր Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ Շեխեր գյուղը Ադրբեջանի ենթակայության տակ է:

Թերթելով գիրքը՝ Մոնիկա Առաքելյանը մի քանի դրվագ պատմեց, որոնցից ամենաուշագրավը Արցախի այն ժամանակվա Վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ հանդիպումն էր, որի ընթացքում ծրագրվում էր դպրոցի կառուցումը:

Ինչպես պարոն Կարպիսն է գրել՝ շատ գյուղեր կային, որ դպրոցի կարիք ունեին, բայց որպեսզի ընտրությունը արդար լինի, առանց կարդալու, թե որ գյուղն է, Կարպիսը մատը դնում է Շեխեր գյուղի վրա:

Այդպես՝ Կարպիս Նիկողոսյանի շնորհիվ կառուցվում է այդ դպրոցը:

Կարճ ժամանակ անց, կառուցվում է նաեւ մարզական համալիր:

Վերջում, Մոնիկա Առաքելյանն ասաց, որ ճիշտ է, այժմ Շեխեր գյուղը գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, դպրոցում  հայ աշակերտներ չկան եւ չգիտենք, թե հիմա ինչ վիճակում է, համենայնդեպս փորձում ենք հավատալ, որ Շեխերը կազատագրվի:

-Ես ցավով եմ թարգմանել այս տողերը,- ասաց նա:- Հիմա մանրամասներ չեմ նկարագրում, գիրքը կարդալուց, համոզված եմ՝ անկախ կամքից արցունքներ պիտի հոսեն ձեր աչքերից:

Ավարտելով իր խոսքը՝ Մոնիկան ասաց՝ սիրելի Կարպիս, պահպանեք ձեր առողջությունը, որ միասին գնանք Շուշի եւ Շեխեր»:

Այնուհետեւ Կարպիս նիկողոսյանը  հիշեց իր այցելությունները եւ հուզմունքից լաց եղավ:
90-ամյա Կարպիս Նիկողոսյանը  հավատում է, որ շուտով Շեխեր պիտի գնա: Երանի՜ այդ օրը չուշանա:

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք մոտ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելուն. Բլինքեն

Հաջորդ գրառումը

Հայ հեղինակի նյութը պարագիտական ժողովածուում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ հեղինակի նյութը պարագիտական ժողովածուում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական