Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արվեստը, ոնց սերը, հասու է բոլոր տարիքներին

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) երեւանյան «հանգրվանի» հերթական հյուրերն էին Արագածոտնի թեմի Աշտարակի «Սուրբ Մարիամե» եւ Սաղմոսավանի «Հայորդաց տուն» սոցիալական կենտրոնների ներկայացուցիչները,- ովքեր ուսուցանում են, նրանք, ովքեր սովորում են ու ստեղծագործում, նաեւ նրանք, ովքեր օժանդակում են այդ կենտրոններին՝ կազմակերպություններ, անձինք, այդ կենտրոններում ստեղծվող արվեստով հետաքրքրվողներ:

Տարեվերջյան ցուցահանդես – ներկայացումը ոչ այնքան հաշվետվություն էր կենտրոնների գործունեության վերաբերյալ, որքան սոցիալական աջակցության կենտրոնների շահառուների արվեստի տոն, որում ներկաներն իրենց համար բացահայտումներ արեցին, եւ այդ բացահայտումները երիտասարդ եւ հասակավոր ինքնուս նկարիչների գործերն էին: Շնորհալի պատանիների եւ աղջիկների գեղանկար աշխատանքները՝ հայրենի բնաշախարհը պատկերող կտավները, նատյուրմորտները, հոգեւոր – քրիստոնեական թեմաներով գործերը վկայում էին, որ սոցիալական կենտրոններին հաջողվել է գտնել նրանց, ովքեր ձգտում ունեն դեպի գեղեցիկը, պատրաստ են սովորելու, կատարելագործվելու, եւ կարեւոր չէ, թե ինչ տարիքի են:

Այս սոցիալական կենտրոններում գործող արվեստի խմբերի շահառուները թափոններից կենցաղային օգտագործման իրեր են պատրաստում, պայուսակներ, տիկնիկներ, զարդատուփեր, հյուսում են մաքրամեի մեծածավալ գեղեցիկ գորգեր եւ այլն: Կավագործության արվեստանոց են ստեղծել. գեղանկար կավե ամանները եւս ցուցադրված էին «Նարեկացի» արվեստի միությունում՝ գոբելեն-գորգի քով:

Ցուցահանդեսն ուներ «Արվեստը հասանելի է բոլորին» խորագիրը. կազմակերպիչները նկատի ունեին մասնակիցների շրջանակը, եւ որ որեւէ տարիքում կարելի է սկսել զբաղվել արվեստով՝ քեզանում բացահայտելով այնպիսի հնարավորություններ, որոնց մասին չես էլ կասկածել կամ, գուցե, համապասխան պայմանների բացակայության պատճառով չես զարգացրել շնորհդ: Այդ ունակությունների բացահայտմանն են նպաստում նաեւ այս սոցիալական ծրագրերի կազմակերպիչներն ու հովանավորները: 

Կազմակերպիչների մեջ է «Զանգակատուն» բարեգործական ՀԿ-ն՝ «Ամքոր Հայաստան հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ: Հիմնադրամը շուրջ քսանհինգ տարիների ընթացքում կյանքի է կոչել բարեգործական ծրագրեր առողջապահության, մարդու իրավունքների, կրթության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում: Վերջինիս օժանդակությամբ «Զանգակատուն»-ը կանանց, երիտասարդների եւ երեխաների համար իրականացնում է բնապահպանական միտվածությամբ դասընթացներ՝ թափոններից պիտանի իրերի պատրաստում, իրազեկման դասընթացներ: Աշտարակում գործող կենտրոնի տարածքը բարեկարգվել է «Ամքորի» եւ Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հովանավորությամբ, եւ հիմա անտեղ գործում են կավագործության, երգի, պարի, թատերական խմբակներ: ՆԱՄ-ում կայացած միջոցառմանը սոցիալական կենտրոնների, դրանց գոյության գործում հայ Առաքելական եկեղեցու հանձնառության մասին էր Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի խոսքը: Իսկ «Զանգակատուն» ՀԿ տնօրեն Կարինե Գրիգորյանը մանրամասներ հաղորդեց տարվող աշխատանքների մասին՝ ընդգծելով ուսուցանողների, մասնավորապես գեղանկարչուհի Սաթենիկ Հովսեփյանի դերը՝ ներկայացված աշխատանքների հեղինակների գեղարվեստական դաստիրակության գործում: 

ՆԱՄ-ում Արագածոտնի թեմի Աշտարակի «Սուրբ Մարիամե» եւ Սաղմոսավանի «Հայորդաց տուն» սոցիալական կենտրոնների շահառուների կտավների կողքին ցուցադրված էին նաեւ Անահիտ Գասպարյանի երկու տասնյակ գեղանկարներ: Լինելով «Ամքոր Հայաստան հիմնադրամ»-ի սոցիալական ծրագրերի եւ աղետների ռիսկերի կառավարման ծրագրերի համակարգող՝ աշխատանքի բերումով առնչվել է կենտրոնների՝ արվեստի ճյուղերով զբաղվող սաների եւ ուսուցիչների հետ, եւ ահա մի օր իր ձեռքն են տվել վիձինն ու ասել՝ փորձի՛ր նկարել, ոնց անում են այստեղ, սկսելով «զրոյից», չունենալով մասնագիտական հիմք, բայց ունենալով շնորհ եւ ցանկություն: Անահիտն, իհարկե, երկար տարիներ լրջորեն զբաղվում է գոբելենագործությամբ, ունի ժողովրդական վարպետի կոչում, բայց վրձինն առաջին անգամ էր ձեռքն առնում: Եվ ահա մեկուկես տարի է անցել, եւ նրա գեղանկար աշխատանքները կարելի է դասել մասնագիտացած նկարիչների գործերի շարքը: Նա շարունակ սովորում է, հետեւողկանորեն հմտություններ քաղում տարբեր աղբյուրներից, ուսումնասիրում եւ նկարում՝ իր ազատ ժամանակը հիմնականում տրամադրելով նկարչությանը: Արդյունքում ծնվում են ծաղկանկարներ՝ մեկ քնքուշ, եթերային, մեկ ցայտուն վառվռուն, ջրի բնական թափանցիկությամբ ծաղկամաններով, նատյուրմորտներ՝ մրգերով ու կավե սափորների բնական գունափոխմամբ եւ պղնձամանների զրնգունությամբ: Ոնց Անահիտն է ասում՝ աշխատանքն ու ջանադրությունը գլխավոր պայմանն են արդյունքի հասնելու համար, եւ նա հազար անգամ ճիշտ է…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ասեղնագործության թագուհին՝ «մարաշը»

Հաջորդ գրառումը

Վահան Արծրունու տարեվերջյան մենահամերգը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Զարկի, որ սիրտդ չպատռի. դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի

12/11/2025
7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
Հաջորդ գրառումը

Վահան Արծրունու տարեվերջյան մենահամերգը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական