Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արվեստ՝ ինչպես անկեղծորեն ապրված բերկրանք. բացվեց Թաթոսի հոբելյանական ցուցահանդեսը

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանի 85-ամյակի առթիվ ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսում ներկայացված էին գեղանկարչի տարբեր տարիներին վրձնած բնանկարներ, նատյուրմորտներ, կանանց դիմանկարներ, վերացական պատկերներ, կոմպոզիցիոն գործեր: Բացման հանդիսությանը հոբելյարին ողջունեցին եւ նրա արվեստին համառոտ, բայց դիպուկ գնահատականներ տվեցին պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ցուցահանդեսի համադրող Զարուհի Դիլանյանը, գրականագետ Սամվել Մուրադյանը, գեղանկարիչ Սերխաչը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր հայ հանրության «սերուցքը»՝ մի քանի հարյուր նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, լրագրողներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, անձինք՝ որ գիտեն, սիրում, գնահատում են վարպետի անձը եւ արվեստը:

Թաթոսի կտավները ստեղծվում են՝ ինչպես պոեզիայում գրվում են էքսպրոմտները՝ ասես, մի շնչով, ոնց մի ումպով սառնորակ, անուշահամ ջուր ըմպես, ոնց արեւի սկավառակը տեղավորես ափիդ մեջ, ոնց առատաջուր ջրվեժես: Դրանք հայտնության ակնթարթներ են, որ ամեն Աստծո օր ապրում եւ կտավներին է արձանագրում Վարպետը՝ անխոնջ, անդադրում, անձանձրույթ, ամեն անգամ՝ պատանեկան հիացմունքի արտահայտությամբ, ամեն անգամ՝ հայտնություն անողի հրճվանքով: Հրանտ Թադեւոսյանի համար նկարչությունը, նախ, ապրելու կերպ է, եւ հետո միայն՝ ապրելու միջոց, եւ հենց սա՛ է հատուկ իրապես արվեստագետների բարքին եւ կենսակերպին:  «Հիսուսի առաքյալներից է Թաթոսը՝ եկել է, բարությամբ մերժել չարն ու չարությունը, խավարը փշրել լույսի թեւածումներով ու հետո գույներ, պատկերներ համադրելով ստեղծել իր չքնաղ մոլորակը, որտեղ տիրականը Սերն է…,- Թաթոսի հոբելյանի առիթով ասել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:- Մենք այն ազգն ենք, որ մոլորակի ցանկացած հատվածում մեր սիրո, մեր ջերմության, մեր ոգեղենության կշիռն ունենք, այսինքն՝ այն տարածքները, որտեղ ապրել, անցել են հայերը, գոնե մի մատուռ, մի խաչքար, մի ոգեղեն կոթող անպայման գոյություն ունի: Եվ Հր. Թադեւոսյանն այն նկարիչն է, արարողը, որի ստեղծագործությունը մոլորակով մեկ կա, եւ մարդիկ այդ զարթոնքը վայելում են… Հայաստանը Հրանտ Թադեւոսյանն է: Նրա արվեստում տեսա պոետիկա, գունային գամմայում՝ համարձակությունը՝ ակտիվ գույները ներկայացնելու: Ակտիվ գույների մեջ միանգամից երեւում է քո «եսը». դու պետք է կարողանաս այնքան պահել արժեքների այդ համակարգը, այնքան տիրապետես դրանց, որ հանկարծ քո մերկությունը ծիծաղելի չդառնա: Իսկ ինքը ձեւ ու կեցվածք չի բանեցնում, ինչպես հիմա ընդունված է…»:

 «Հրանտ Թադեւոսյանը հայրենապաշտ է այն աստիճան, որ բույրը զգալու համար՝ ծաղիկն արմատից չի պոկում,- ասես շարունակելով նախորդ միտքը՝ գրառում է արել արձակագիր Վրեժ Սարուխանյանը:- Ինչպես զավակն է մտնում մոր գիրկը՝ նա պառկում է հողին, շնչում ծաղկի նեկտարը, լսում հողի շնչառությունն ու մայրական ձայնը եւ որդիաբար փարվում նրան… Հենց հողի ձայնն է, որ նրա հողեղեն գույները դարձնում է հրեղեն…»: 

Իր կտավներով՝ բնության զարթոնքի թարմությամբ եւ աշնանային գունագեղությամբ, փիրուզ, պարզաչ երկինքներով կամ ամպրոպների սպասումով բարձրադիր ալպիական հովիտների մթամածությամբ, սարերի գոգավորությունում խաղաղորեն ննջող հայկական համեստ շեներով, տաք կեսօրների ննջումով, բողբոջ արձակած դեղձենիներով, ծիրանենիների անարատ հարսնությամբ, բռաչափ գլուխներով կակաչներով, դաշտային ծաղիկների վառ թանաք անեզրությամբ, Արարատի ֆոնին՝ մեն փշածաղկով, անսովոր պայծառ լույսով ողողված Դադիվանքով, անթամբ ձիեր հեծած մերկ մանուկներով վաղ պատանության հուշագրություն-պատկերներով, կենդանի գույներով ծաղկանկարների չքեղությամբ, Լեթայի մեռյալ ջրերով կնոջ մարմնի ընթացքով, որ կյանքի եւ մահվան մասին իր խորհրդածությունն է, Թաթոսը խոսում է սիրո, մարդկայնության, ազնվության, անկեղծության եւ հավերժական գեղեցկության մասին: Նա դավանում է գեղեցկի ուժով աշխարհը փրկելու գաղափարը: Նա աշխարհը տեղավորում է իր արվեստում՝ ցույց տալով Աստծո արարչագործության ողջ գեղեցկությունը, եւ հողեղեն աշխարհն իր կտավներում մաքրագործվում է, օժտվում իր նախնական, ադամական անեղծությամբ:

Ցուցահանդեսի վերի սրահում Թաթոսի վրձնած ցլանկարներն էին՝ հզո՛ր գործեր, բորբ գույների մեջ ուժի, զոհողության եւ հաղթության խորհրդանիշները.

Կարմի՛ր է, արյու՛ն է, ցու՛լ է,

Պնչից կախ օղակ է երկաթե,

Կարմիրը ճերմակո՛վ իր ճեղքել է,

Եվ զո՛հ է, եւ հաղթո՛ղ է մեկտեղ:

Կարմիրի մեջ պոզերը ցցե՛լ է,

Սուրսա՛յր են, սրե՛ր են ոսկրե,

Արյունը ճեղքել են, բոցե՛ր են,

Խրվել են կտավին վուշե:

Ճերմակին կարմիր արյան հետքեր,

Մենամարտ է, կռվի ճերմակ հու՛ր է,

Պոզերը՝ հպա՛րտ բոցերի մեջ՝

Ցուլը հաղթո՛ղ է, զո՛հ է:

Իր ծանր խոհը, իրականության արտացոլանքը նման կերպ տալով՝ արդուհանդերձ լավատես եւ բարին ընձյուղող է իր կտավներում: Ահա ցուցադրության համար ընտրված՝ իր բազում բնանկարներից մեկը. սարերի կրծքերի մեջ տապ է արել գյուղը երեկոյան նինջի պահին, միայն ծաղիկները չեն շտապում ննջել սարի լանջին այդ ուշ ժամին: Ամպրոպները կուտակվում են հորիզոնում՝ գորշ – կապույտների մեջ մայրամուտի, գյուղը ժպտում է երազի մեջ, լեռները սպասում են անձրեւների:

«Հրանտ Թադեւոսյանն իմաստուն է եւ այդ իմաստնությունը համերաշխորեն կիսում է իր կտավների հետ,- Թաթոսի հոբելյանի առիթով ասել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանը:- Վարպե՛տ, դուք որ գնում եք բնության գրկում նկարելու, ձեզ հետ երաժշտական ի՞նչ գործիք եք տանում: Մտածում եմ՝ դո՞ւք եք սերենադ երգում ծաղիկներին, թե՞ ծաղիկներն ու ծառերը՝ ձեզ, այնքան երաժշտական ներդաշնակություն եմ տեսնում ձեր կտավներում: Սերենադներ են, պրելուդներ են, ինչո՞ւ չէ, նաեւ սիմֆոնիաներ, այնպիսի՜ գույներ են, այնպիսի՜ ալգորիթմներ են, այնպիսի՜ երաժշտական անցումներ, բա ես ո՞նց երաժշտություն չլսեմ: Ձեր կտավները հնչում են, ձեր կտավների գույներն ասոցացվում են հնչյունների հետ: Ինձ զարմացնում են նաեւ Վարպետի նկարած ամպերը: Դրանք էլ կարծես նատյուրմորտներից պոկված մասնիկներ լինեն: Ոնց որ նատյուրմորտից ինչ-որ մի երաժշտական ելեւէջ բարձրացել է ու կազմել մի շրջանակ…»:

Թաթոսի կտավներն անհնար է այլ կերպ ներկայացնել, քան բանաստեղծական տողով:

«Բնության դեսպան» հռչակված նկարչի կտավներից շատերը բերկրանքի արտահայտություն են, եւ  նույն բերկրությամբ էին մարդիկ դիտում Թաթոսի բնանկարները, նատյուրմորտները, ոնց մի օր խորին հիացմունք ապրեցի՝ իր պատկերած ծաղկած դեղձենիները դիտելիս.

Բերկրա՛նք իմ.

դեղձենիների ծաղկումը վաղ շիկնանքն է դաշտի,

փիրուզ խոտը խտացել է տեղ-տեղ՝ մուգ սեւ.

երկնքի ու երկրի միջեւ՝ մեղմ բոց՝

ծառերն են արթնացել,

հեռու տարածքների դեղնականաչը

երկնքից արձագանքվող լուրթ կապույտների արտացոլքն է.

բազմագույն հրդեհումները հող ու օդի հատման եզրին

նշմարում են հեռատեսները,

իսկ մոտիկ կանգնածին զարմացնում է

դեղին մի քսվածք ազատ տարածքներում,

որ նկարիչն է դրել կտավին՝
ընդգծելու

թե՛ նորածիլ դաշտերի մատղաշությունը

եւ թե՛

նրանց վրա հայտնված

մեղմ վարդագույնը դեղձենիների…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապրող եւ ապրեցնող գույներ

Հաջորդ գրառումը

Դարձյալ միամիտ բանասերի օրագրից

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Դարձյալ միամիտ բանասերի օրագրից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական