Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արշիլ Գորկու անունով խաչմերուկ Ուոթերթաունում

28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
9
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Watertown News» պարբերականում Չարլի Բրեյտրոուզը (Charlie Breitrose) գրում է, որ փետրվարի 11-ին Ուոթերթաունի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել արեւելյան Ուոթերթաունի «Dexter Avenue» եւ «Hazel Street»-ի հատման վայրը այսուհետ կոչել Արշիլ Գորկու անունով, ի նշանավորումն հանճարեղ նկարչի հարյուրամյակի: Քաղաքային խորհուրդն իր կայքում գրառել է հետեւյալը. «1915-ի Հայոց ցեղասպանությունից եւ դրա հետեւանքներից փրկվելով՝ Գորկին Ուոթերթաուն ժամանեց 1920-ի փետրվարին` որպես հետապնդումներից փախուստ տվող հայ ներգաղթյալների երրորդ հոսքի ներկայացուցիչ: Իր քույրերի հետ նա Ուոթերթաունում ապրեց մինչեւ 1925-ի սկիզբները, որից հետո տեղափոխվեց Նյու Յորք: Արվեստի պատմության եւ ժամանակակից արվեստի վրա թողած շարունակական ազդեցությունը անգնահատելի է: Ուոթերթաունը երկար ժամանակ ապաստարան է եղել հայ գաղթականների համար եւ Ոուոթերթաունի արեւելյան մասը, որտեղ Գորկին ապրել է, հպարտ է, որ դարձել է հայ արվեստի գործիչների եւ մշակութային կազմակերպությունների օրրանը»:

Անվանակոչության առաջարկը խորհրդին ներկայացրել է Գորկու ծննդյան 100-ամյակի տոնակատարության աշխատանքային հանձնախումբը, որի անդամներն են Ուոթերթաունի հանրային արվեստի եւ մշակույթի համակարգող Լիզ Հելֆերը, շրջանի մշտական բնակիչներից` Ջեկ Դարգոնը: Ամերիկայի հայկական թանգարանի ներկայացուցիչները եւ Ուոթերթաունի պատմության ընկերությունը:

Որոշման համաձայն, խաչմերուկում կանգնեցվելու է մի սյուն եւ տեղադրվելու է մի հուշատախտակ: Երկու հավելյալ հուշատախտակներ էլ տեղադրվելու են Գորկու եւ իր ընտանիքի «86 Dexter Avenue»ի եւ «14 Coolidge Hill Road»ի վրա գտնվող շենքերի պատին:

Հարյուրամյակի շրջանակներում նախատեսվում է «Watertown-Cambridge Greenway»ում տեղադրել Գորկու որմնանկարներից մեկը, ցուցահանդես եւ կինոդիտում Արվեստների Մոսեսյան կենտրոնում, կուրատորական հավաքածու Ուոթերթաունի գրադարանում եւ այլ միջոցառումներ:

«The Armenian Mirror-Spectator»ից նյութը պատրաստեց`

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ապագա տեխնոլոգիաների համաժողով Մոսկվայում

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ապագա տեխնոլոգիաների համաժողով Մոսկվայում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական