Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արշիլ Գորկուն նվիրված աննախադեպ ցուցահանդես Ամերիկայի հայկական թանգարանում

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
14/11/2025
- 14 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ առաջիկա դեկտեմբերի 11-ին կայանալու է բացումը «Արշիլ Գորկի: Վերակազմավորելով համայնքն ու հարաբերությունները» խորագրի ներքո աննախադեպ ցուցահանդեսի, որը եզրափակիչ միջոցառումն է լինելու անվանի նկարչի Ուոթերթաունում ապրած ժամանակահատվածի 100-ամյակին նվիրված հիշատակությունների շարքի: Ցուցահանդեսի կուրատորն է «JHM Charitable Foundation» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ` «Penn» պետհամալսարանի հրատարակչատան կողմից լույս ընծայված «Rethinking Arshile Gorky» գիրք-ալբոմի հեղինակ Կիմ Ս. Թերիոն (Kim S. Theriault):

Ներկայացված են լինելու 1927-ից 1945 թվականներին ստեղծված 25 աշխատանքներ, որոնք ձեռք են բերվել անձնական հավաքածոներից, Ամերիկայի տարբեր թանգարաններից` ինչպես օրինակ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը, Արվեստի Հաուսատոնիկ թանգարանը, Յեյլ համալսարանի պատկերասրահը եւ Հայոց եկեղեցու արեւելյան թեմի Առաջնորդարանից: Կտավների մեծ մասը առաջին անգամ են ներկայացվում հանրության ուշադրությանը: Դրանք խորհրդանշում են Գորկի արվեստագետի ձեւավորման գլխավոր փուլերը, սկսած Մայր երկրից պատանի հասակում բռնագաղթվելուց մինչեւ անծանոթ Ամերիկայում ոտք դնելու եւ որպես նկարիչ կայանալու ու արվեստի նոր ուղղություններ սկզբնավորողի համբավ ձեռք բերելը:

«Նրա անցած ճանապարհը անձնական վիշտն ու կորուստը հաղթահարելու, նոր հարաբերություններ հաստատելու, ինչպես նաեւ ճկունություն, անընկճվածություն ցուցաբերելու եւ նորանոր հորիզոններ բացահայտելու վառ օրինակներ են», նշել է Կիմ Թերիոն, ավելացնելով, որ «Ցուցահանդեսը մեծ բավականություն է պատճառելու, քանի որ Գորկու տեսլականը այսօր էլ շարունակվում է»:

Ցուցահանդեսի ամենաուշագրավ կտավն է լինելու, անշուշտ, հետազոտողների կողմից բարձր գնահատված «Նկարիչն ու իր մայրը» մեծադիր ստեղծագործությունը, որտեղ Գորկին սովորական լուսանկարը դարձրել է, ըստ նրա սանուհի Էթել Շվաբախերի` «ներքին զգացումի ճշմարիտ հայելու»: Բոստոնցիներն այն առաջին անգամն են տեսնելու:

Ոստանիկ Ադոյանը Ուոթերթաուն է ժամանել 1920-ի փետրվարին, ապրել այնտեղ իր քույրերի հետ մինչեւ 1924-1925-ը, որից հետո տեղափոխվել է Նյու Յորք: Ուոթերթաունը շատ երկար ժամանակ է ծառայել որպես ապաստան հայ գաղթականների համար: Գորկու կեցության 100-ամյակի կոմիտեն (Ջեկ Դարգոնի եւ ծրագրավորող Լիզ Հելֆերի ղեկավարությամբ) հիշատակի միջոցառումները կազմակերպել են՝ համագործակցելով Ամերիկայի հայկական թանգարանի, Արվեստների Մովսեսյան կենտրոնի, Ուոթերթաունի պատմական ընկերակցության հետ եւ Արշիլ Գորկի հիմնադրամի (տնօրեն Պարկեր Ֆիլդ), Ուոթերթաունի եւ Մասաչուսեթսի մշակութայն խորհուրդների, Մասաչուսեթսի բնության պահպանության եւ հանգստի բաժնի, Ուոթերթաունի համայնքային հիմնադրամի եւ հանրային արվեստների ու Մշակույթի հանձնախմբի աջակցությամբ:

«Գորկին ամերիկյան, ինչպես եւ միջազգային արվեստի վառ ներկայացուցիչ է», գրել է Շահեն Խաչատրյանը իր կազմած «Ճանաչիր եւ սիրիր» մատենաշարի N4 գիրք-ալբոմում եւ եզրափակել. «Նա ինքնուրույն վերելք է ապրել՝ հենվելով արդիական արվեստի ընթացքը պայմանավորած ուղղություններին: Գաղտնիք չէ, սակայն, որ աշխարհի կողմից ճանաչված յուրաքանչյուր արվեստագետի օրրանը իր հայրենիքն է: Իբրեւ հայրենաբաղձ զավակ՝ Գորկու արվեստում արտացոլվել են մայր երկրի անմոռաց հիշատակներն ու այրող կարոտի ներշնչած խոսուն զգացումներն ու պայծառ գույները:

Արվեստի տարբեր երկրների մեծությունների պես Ադոյան Գորկին միշտ սնվել է հարազատ, հայկական արմատներից, եւ հոգեւոր բավականություն է, որ ինչպես բոլոր մեծերը, նա պատկանում է ամենքին…»:

«Արմինյն Միրոր Սփեքթեյթր»ից

Նյութը պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նախորդ գրառումը

«Անհայտ դեմքերի» հերթական փառատոնը՝ «Վերադարձ Հայաստան»

Հաջորդ գրառումը

Դրվագներ ԱՄՆ-Հայաստան պաշտպանական հարաբերությունների հանդիպումներից

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Դրվագներ ԱՄՆ-Հայաստան պաշտպանական հարաբերությունների հանդիպումներից

Լրահոս

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

17/07/2026

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից: Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա...

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. ՀՀ ԱՆ

17/07/2026

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է...

Թուրանի հեռանկարի երաշխիքը. Հակոբ Բադալյան

17/07/2026

Թրիփը մեր երաշխիքն է, որ Թուրան չի լինելու։ Սա ասում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը։ Հիշեցնեմ, ի դեպ,...

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել, և...

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական