Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արժեքավոր գիրք՝ Մանվել Բեգլարյանի մասին

ԱԶԳ
12/12/2025
- 12 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
40
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընթերցողի սեղանին դրվեց վաղուց սպասված՝ «Մանվել Բեգլարյանի ոդիսականը» արժեքավոր գիրքը, որը պատմում է 20-րդ դարի անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մանվել Բեգլարյանի մասին:

Բեգլարյանի զավակները տասնամյակների ընթացքում խնամքով հավաքել եւ թղթապանակներում պահել են իրենց հոր կյանքին ու գործին վերաբերող արժեքավոր նյութերը: Կոմպոզիտորի երկրային կյանքի ավարտից հետո նրանք որոշեցին պահպանված ամբողջ նյութը գրքի ձեւով ներկայացնել հանրությանը: Բեգլարյանի կրտսեր որդին՝ Մհերն առաջարկեց իր մտերիմ ընկերոջը՝ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր Բաբկեն Սիմոնյանին կարգի բերել, խմբագրել ամբողջ նյութը, մշակել հազվագյուտ լուսանկարները, որոնցում պատկերված է Մանվել Բեգլարյանի անցած ստեղծագործական ուղին: Բաբկեն Սիմոնյանը սերտ հարաբերություններ ուներ Բեգլարյանների հետ, իսկ Մանվել Բեգլարյանի կինը՝ Ժենյա Գրիգորյանը նրա ուսուցչուհին էր Երեւանի Կրուպսկայայի անվան դպրոցում (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի անվան): Այդ մտերմությունը թանկ էր Սիմոնյանի համար եւ նա սիրով ստանձնեց գիրքը ընթերցողին ներկայացնելու առաքելությունը:

Երկարատեւ ու համակարգված աշխատանք էր պահանջվում այդ ամենը տեսակավորելու, խմբագրելու եւ մշակելու համար: Այս գրքի խմբագրման եւ հրատարակման կարեւոր խթաններից են նաեւ Մանվել Բեգլարյանի ակունքները: Նախնիները Վանից էին, եւ դա շատ հարազատ էր Բաբկեն Սիմոնյանին, քանի որ նրա նախնիները եւս վանեցիներ էին: Սիմոնյանը քանիցս հանդիպել ու զրուցել է Մաեստրոյի հետ երաժշտության եւ երգարվեստի մասին: Նրանց զրույցների առանցքը, սակայն, պաշտելի Վանա հողն էր, Վանա լիճը, Վարագավանքը, Արտամետը, Աղթամարի Սուրբ Խաչն ու Մհերի դուռը: Անափ ցավով ու սրտի թրթիռով էր լսում Բեգլարյանը Սիմոնյանի տպավորությունները Վան կատարած այցելությանից: Հիշողությունները կոմպոզիտորին տանում էին հեռու, մտաբերում էր կորցրած Վանի մասին ծնողներից լսած ցավոտ պատմությունները, որոնք ուղեկցել են նրան ամբողջ կյանքում: Այդ պատմություններից են ծնունդ առել նրա մի շարք ստեղծագործություններ, որոնցում թեւածում է Վանի անկոտրում ոգին:

Կոմպոզիտորի որդին՝ Մհերն իր առաջաբանում մանրամասն ներկայացրել է հոր կյանքն ու անցած ստեղծագործական ուղին, նրա անափ նվիրվածությունը երաժշտարվեստին, ընտանիքին ու գործընկերներին:

Գիրքը բաղկացած է հինգ բաժնից՝ «Անվանի մտավորականների ու մտերիմների հուշերը», «Անվանի երաժիշտների հուշերը», «Գործընկերների հուշերը», «Մանվել Բեգլարյանի ստեղծագործություններից» եւ «Լուսանկարային պատկերասրահ»: Գրքում տեղ են գտել նրա գործընկերների, ժամանակակիցների ու մտերիմների պատումները, որոնք ամբողջացնում են անվանի արվեստագետի կերպարը եւ նրա թողած երաժշտական հարուստ ժառանգությունը:

Առաջին բաժնում Բեգլարյանի մասին իրենց հուշերն են ներկայացրել անվանի բանաստեղծուհի, ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանը, որը նաեւ Բեգլարյանի ազգականներից էր, ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանը, Կապուտիկյանի տուն-թանգարանի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը, Բեգլարյանի համադասարանցի եւ ընկեր Ֆադեյ Սարգսյանը:

Երկրորդ բաժնում Բեգլարյանի մասին իրենց հուշերն են գրել անվանի կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Վլադիլեն Բալյանը, Գեղունի Չթչյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Արամ Սաթյանը, Երվանդ Երկանյանը, Ռուբեն Ալթունյանը, Արզաս Ոսկանյանը, երաժշտագետներ Արմեն Բուդաղյանը, Արաքսի Սարյանը, Մհեր Նավոյանը, Մանուկ Մանուկյանը, Հենրիկ Խաչատուրովը, խմբավարներ Դավիթ Ղազարյանը, Տիգրան Հեքեքյանը, ինչպես նաեւ Թովմաս Պողոսյանը, Սերգեյ Առաքելյանը,  Նորայր Դավթյանը, Արա Գեւորգյանը, Ռաիսա Մկրտչյանը, Ռիմա Սարիբեկյանը եւ ուրիշներ, որոնց հետ մտերիմ էր Բեգլարյանը:

Երրորդ բաժնում անվանի կոմպոզիտորի մասին գրել են Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների վաստակավոր անսամբլի նրա գործընկերները, որոնց հետ նա աշխատել է երկու տասնամյակ: Իրենց հուշերում Մանվել Բեգլարյանին սիրով ու ջերմությամբ են նկարագրել Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Անժելա Աթաբեկյանը, Վարդուհի Խաչատրյանը, Հակոբ Խալաթյանը, Արսեն Գրիգորյանը, Հարություն Կարապետյանը:

Հարուստ է «Լուսանկարային պատկերասրահ» բաժինը, որը լրացնում է գրքի ամբողջ բովանդակությունը: Լուսանկարներում պատկերացված են կոմպոզիտորի կյանքի ութ տասնամյակները, որոնք խտացած են բարությամբ, լավատեսությամբ, ստեղծագործելու անսահման սիրով:

Ի՜նչ լավ է, որ անմեռ է մտերիմների հիշողությունը, առանց որի անհնար է ապրել, գոյատեւել ու ստեղծագործել: Մանվել Բեգլարյանն իր շատ ստեղծագործություններով հավերժացրեց նախնյաց երկրի պատկերները՝ մոռացությունից զերծ պահելով Վանա հողի սրբալույս նշխարները: Վասպուրական աշխարհի հանդեպ անափ սիրուց լույս աշխարհ եկած այս գիրքը հարատեւ հուշարձան է հրաշալի հայորդու՝ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանի հիշատակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լատվիերեն նոր գիրք Հայաստանի եւ հայերի մասին

Հաջորդ գրառումը

Գյումրի, դեկտեմբեր 7. օրվա խորհրդին անհարիր՝ պարտադրված կանոնախախտ  պատարագ, վիրավորված զգացմունքներ

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Բրիժիտ Բարդոն

28/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
Հաջորդ գրառումը

Գյումրի, դեկտեմբեր 7. օրվա խորհրդին անհարիր՝ պարտադրված կանոնախախտ  պատարագ, վիրավորված զգացմունքներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական