Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արեւմտահայ բանաստեղծները՝ Պերճ Թյուրաբյանի երգերում

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թեքեյան Կենտրոն» հիմադրամը հոկտեմբերի 6-ին պատիվ ունեցավ հյուրընկալելու ճանաչված երգահան Պերճ Թյուրաբյանին եւ երգչուհի Նաիրի Գասպարյանին, որոնք հանդես եկան «Հայու հոգին. արեւմտահայ բանաստեղծները երգերում» խորագրով երաժշտական ձեռնարկով: Երեկոյի ընթացքում հնչեցին արեւմտահայ մեծանուն դասականներ Վահան Թեքեյանի, Դանիել  Վարուժանի, Միսաք Մեծարենցի, Ռուբեն Սեւակի, Պետրոս Դուրյանի, պոլսահայ բանաստեղծներ Զահրատի, Զարեհ Խրախունու եւ Իգնա Սարըասլանի ստեղծագործությունների հիման վրա Պերճ Թյուրաբյանի ստեղծած բարձրարվեստ երգերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԹԿ հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը եւ ներկայացրեց Պերճ Թյուրաբյանին՝ որպես երգահանի, երգչի եւ թարգմանչի, որը հայտնի է նաեւ Շառլ Ազնավուրի երգերի սքանչելի հայերեն կատարումներով՝ իր իսկ թարգմանությամբ: Անդրադարձ կատարելով Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այսչափ տագնապալի եւ ծանր օրերին՝ Ա. Ծուլիկյանը հատկանշեց օրերս թողարկված Պերճ Թյուրաբյանի նոր տեսահոլովակը, այն է՝ Շառլ Ազնավուրի «Պատերազմի մանուկները» երգի հայերեն տարբերակը:

Ջերմ միջավայրում հեղինակի կողմից հնչեցին հուշեր եւ պատմություններ, կենսագրական դրվագներ, որոնք հիմք էին հանդիսացել հայ հանճարների բանաստեղծությունները երգի վերածելու համար: Յուրահատուկ մեկնաբանությամբ Նաիրի Գասպարյանի հետ զուգերգով հնչեցին «Ես սիրեցի», «Իրիկունը», «Կանձրեւէ տղաս», «Կաղանդի ծառ», «Կաթիլներ» եւ այլ երգեր: Համերգի ավարտին ներկաները մեծ ոգեւորությամբ լսեցին նաեւ Շ.Ազնավուրի «La Boheme», «La Mamman», «Էխ, ռազ, յեշչո ռազ» երգերը հայերենով՝ Պ.Թյուրաբյանի կատարմամբ: 

Պերճ Թյուրաբյանը ծնվել է Եգիպտոսում 1950թ.: Նախնական կրթությունն ստացել է Կահիրեի Մխիթարյան վարժարանում, այնուհետեւ՝ սովորել Ֆրանսիական քոլեջում: Վաղ հասակից անտարբեր չէր երաժշտության հանդեպ, երգում էր ոչ միայն ընտանեկան հավաքույթներին, այլեւ հայկական գաղութային ձեռնարկներին: 15 տարեկանում ներգաղթում է Հայաստան, ավարտում ԵՊՀ բանասիրական բաժինը, որտեղ հետագայում դասավանդում է ֆրանսերեն լեզու եւ գրականություն: Սկսում է իր երգերը ստեղծել եւ դառնում 1960-ականներին Հայաստանում սկիզբ առած հեղինակային երգի սակավ ներկայացուցիչներից մեկը: 1980-ականներին արտագաղթում է ԱՄՆ եւ Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում շարունակում ուսումն ու աշխատանքը:

Հեղինակային համերգներ է ունեցել Երեւանում, Փարիզում, ԱՄՆ եւ Կանադայի մի շարք քաղաքներում: Շառլ Ազնավուրի 85 եւ 95-ամայկների առթիվ Երեւանում թողարկվել են «Ազնավուրը՝ հայերեն» երկու ձայներիզ, որոնց մեջ ընդգրկված են Շառլ Ազնավուրի երգերի հայերեն տարբերակները Պ.Թյուրաբյանի թարգմանությամբ եւ կատարմամբ: Թարգմանել ու կատարել է նաեւ ֆրանսիացի հայտնի շանսոնյեների՝ Ժակ Բրելի, Լեո Ֆերեի, Ժորժ Բրասենսի երգերը: Գիրք-ձայնապնակներից են՝ «Ինչ-որ տեղ եւ մի օր» (իր խոսքերով եւ երաժշտությամբ), «Չարենցը երգերում», «Հայերեն», «Անունդ» (Վահան Թեքեյանի բանաստեղծություններով), «Թռչնահոգի» (պոլսահայ բանաստեղծներ Զարեհ Խրախունու եւ Զահրատի խոսքերով):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գույների հետ խոսող նկարիչը». Գագիկ Ղազարյան

Հաջորդ գրառումը

Ռուբեն Ֆիլյանի չուշացած վեպը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Ֆիլյանի չուշացած վեպը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

16/10/2025

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի...

ԿարդալDetails

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական