Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արեւային Արցախ ծրագիրը շարունավում է

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկայում Արցախի էներգետիկ  խնդիրների լուծման համար հսկայական տեղ է հատկացվում հատկապես արեւային էներգիայի օգտագործմանը:Shtigen Group ընկերությունների խումբը եւ Telcell ընկերությունն հուշագիր են կնքել՝ համագործակցություն սկսելով «Արեւածագ Արցախում» նախագծի շրջանակում:

Նախագծի  նպատակն է արեւային էներգիայի օգտագործմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն եւ անվտանգություն:Ռազմավարական նշանակության նախագիծ է: Հնարավորություն է ստեղծվում «Արեւածագ Արցախում» նախագծի իրականացման համար նվիրատվություններ կատարել նաեւ Telcell տերմինալներով եւ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով:

«Արեւածագ Արցախում» նախագիծը, որը մեկնարկել է 2022թ ապրիլին, նախաձեռնել է Shtigen Group-ը՝ որպես առաջին քայլ 12 արեւային ջրատաքացուցիչ նվիրաբերելով արցախյան տարբեր բնակավայրերի՝ առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ստացած անձանց ու բազմազավակ ընտանիքներին: Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան:Նախագծի շրջանակում արեւային ջրատաքացուցիչներով է համալրվել նաեւ Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորումը: Առաջիկայում Արցախում նախատեսվում է եւս 100  բնակարանում տեղադրել արեւային ջրատաքացուցիչ:

Ներկայումս 31 արեւային ջրատաքացուցիչ տեղադրվել է միայն Կոլխոզաշեն համայնքում:Այսինքն գյուղի տնային տնտեսությունների գրեթե 50 տոկոսը ձեռք է բերել նշված համակարգերը: Տեղադրվող  արեւային ջրատաքացուցիչների  արժեքի 50 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, իսկ մնացածը բնակիչ-բաժանորդը: Սոցիալական որոշակի խմբերի պատկանող 33 ընտանիքի  այդ հարցում աջակցել է Հայ օգնության միությունը:

Այժմ  արեւային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրից օգտվելու համար 9 համայնքից հայտագրված է եւս  90 շահառու:Արեւային ջրատաքացուցիչների տեղադրման շնորհիվ չգազիֆիկացված համայնքում բնակչի էներգետիկ ծախսերը կրճատվում են տարեկան մոտ 80 հազար դրամի չափով: Պետական ծրագրով անցած տարի 16 արեւային ջրատաքացուցիչ է տեղադրվել Արցախում գործող երկարօրյա դպրոցներում: Արեւային ջրատաքացուցիչներ են տեղադրվել Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա, Սոս, Քերթ, Բերդաշեն, Աշան, Մարտակերտի շրջանի Հաթերք, Մաղավուզ, Չափար, Ասկերանի շրջանի Խրամորթ, Աստղաշեն, Պատարա եւ Շուշիի շրջանի Եղցահող գյուղերում գործող երկարօրյա դպրոցներում:

Արցախի կառավարության կողմից ընթացիկ տարվա մարտ ամսին հաստատվել է նաեւ բյուջետային եւ համայնքային բոլոր հաստատություններն էլեկտրաէներգիա արտադրող արեւային կայաններով ապահովելու ծրագիրը: 4 ԿՎտ հզորությամբ արեւակայաններ են շահագործման հանձնվել  Ասկերանի շրջանի վարչակազմի, Մարտունու արհեստագործական ուսումնարանի շենքերում,  իսկ 10 ԿՎտ հզորությամբ՝ Ստեփանակերտի թիվ 3 եւ 7 դպրոցներում:

Ծրագրի նպատակը կազմակերպության էլեկտրաէներգիայի սպառման սեփական կարիքները բավարարելն է: 4 ԿՎտ հզորությամբ արեւային կայանի դեպքում հնարավոր է  տարեկան արտադրել մինչեւ 5600ԿՎտժ էլեկտրական էներգիա:

Այժմ օրենսդրական դաշտը թույլ է տալիս, որպեսզի էլեկտրաէներգիայի ավելցուկը  վաճառվի «Արցախէներգո» ընկերությանը: Տեղադրվում են հիբրիդային եւ ցանցային կայաններ: Հիբրիդային հելիոկայանը հնարավորություն է ընձեռում նաեւ արտադրած էներգիայի ավելցուկը պահեստավորել: Հարկ է նշել,որ պատերազմից հետո Արցախը կարողանում է ապահովել էներգիայի ներքին պահանջարկի միայն 57 տոկոսը, իսկ մյուս մասը ներկրվում է Հայաստանի Հանրապետությունից:

Այժմ էլեկտրական հաղորդալարերն   անցնում են   Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներով: Կառավարության ծրագրի համաձայն աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգետիկական ցանցի անվտանգության եւ հուսալիության բարձրացման ուղղությամբ: Էլեկտրաէներգիայի օդային գծերը փոխարինվում են մալուխայինով: Էլեկտրաէներգիայի սեփական պահանջարկը բավարարելու նպատակով կխթանվի արեւային էներգիայի օգտագործումը: Արցախի բնակլիմայական պայմաններն այդ առումով բարենպաստ են: Մեկ քառակուսի մետր հորիզոնական մակերեւույթի վրա արեւի հոսքի ներուժը կազմում է  տարեկան մինչեւ 1400 ԿՎտժ:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ օրը ավաղ-ով է ավարտվում

Հաջորդ գրառումը

Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը.  Կիսատ մնացած ծրագրերի արագ ավարտում, նորերի՝ իրականացում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը.  Կիսատ մնացած ծրագրերի արագ ավարտում, նորերի՝ իրականացում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական