Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արա Օշականի «Խախտված սահմաններ» ցուցահանդեսը

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ամերիկայի հայկական թանգարանում հունիսի 7-ին բացված «Արա Օշական: Խախտված սահմաններ» խորագիրը կրող ցուցահանդեսը փորձում է վերամիավորել աշխարհասփյուռ հայկական բազմաշերտ համայնքներին, հարթեցնել երկակի ինքնություններ ձեռք բերած տարագրվածների խնդիրները եւ կապեր հաստատել հնի, անցյալի ու նորի, ներկայի միջեւ», գրում է Ուոթերթաունից «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը, որ նաեւ հարցազրույց է ունեցել արվեստագետի հետ վերջինիս տանը՝ Լոս Անջելեսում:

Լուսանկարչական ցուցահանդեսը, որի հովանավորն է Միշել Մ. Քոլիկյանը, նվիրված է Հայկ Տեր-Մանուելյանի հիշատակին եւ գործելու է մինչեւ հոկտեմբերի 29-ը: Ցուցադրված լուսանկարներն ու կոլաժները արվել են Լոս Անջելեսում, Բեյրութում եւ 2012 թվին՝ Շուշիում:
Արա Օշականը միաժամանակ ե՛ւ լուսանկարիչ է, ե՛ւ փոխկապակցված թեմաների վարպետ զուգակցող (ինստալյացիայի) ճանաչված արվեստագետ: Որդին է բանաստեղծ Վահե Օշականի, թոռը՝ գրող եւ գրականագետ Հակոբ Օշականի: Ծնվել է Բեյրութում, բայց 10 տարեկանում ծնողների հետ փոխադրվել է նախ Վիսկոնսին, ապա Թեննեսի եւ վերջապես Լոս Անջելես, Կալիֆոռնիա:

Մի երկրից մյուսը տեղափոխվելն ու ծնողների բաժանումը զգացմունքային, հոգեկան եւ հոգեբանական խորը բեկումներ են առաջացրել նրա կյանքում: «Դրանք երբեք չեն մոռացվում: Ընդհակառակը, գնալով ավելի են ընդգծվում, խորանում», ասել է նա:

Բեյրութ այցելությունները ավելի հաճախակի են դարձել սկսած 2014-ից: Ապրել է Բուրջ Համուդ թաղամասում: Հոր հետ համահեղինակ է դարձել «Հայրենիք» հատորի: Հետագայում լույս է ընծայել նաեւ «Տարագիրները» գիրքը, որը նախորդի հետ վաճառքի է հանվել ցուցահանդեսի օրերին:

Ներկայացված մոտ 60 լուսանկարներում գերիշխում է երկակի ինքնության, կամ երկակիության գաղափարը: Սեւ ու սպիտակ լուսանկարները զուգորդված են գունավոր կոլաժներով, նոր լուսանկարները տեղադրված «մագաղաթների» մեջ, Շուշիում արված դիմանկարները՝ Թորոս Ռոսլինի ձեռագիր «մանրանկարների» էջերում: Արդյունքում հիացական, գեղեցիկ «կտավներ» են, բայց միաժամանակ շատ թախծոտ, որովհետեւ հաճախ հին տեղանքներ են պատկերված, որոնք այլեւս չկան, կամ մերը չեն: Սահմանները, այո, խախտված են: Մի երկրի սահմանը ետին է թողնված, մյուսը՝ նոր ձեռք է բերված, բայց դեռ օտար է, եւ եթե նույնիսկ ոչ մի առնչություն չկա հին ձեռագրի եւ դրա էջերից մեկի վրա «տեղադրված» նոր դիմանկարի միջեւ, ապա միեւնույն է՝ ընդհանուր փոխկապակցվածությունը միշտ էլ առկա է: «Ձեռագրերը» Կիլիկիայից ու Վանից են, դիմանկարները՝ Շուշիից:

Ցուցադրված լուսանկարների մեջ է նաեւ մի հսկայական «որմնանկար» Օշականի «Բեյրության հիշողություններ» շարքից: Այդ «ձեռագրերն» ու «մանրանկարները» ստեղծվել են Կոնգրեսի եւ այլ հաստատությունների թվայնացված արխիվային հավաքածուներից: Դրանք «արդիականացված» են Օշականի «միջամտություններով»: «Օշականը կարողանում է այնպիսի նրբազգացողությամբ զուգակցել պատմական ամենադժվարին իրավիճակները՝ պատկերելու համար տարագրության անդրադարձը մեր անձնական եւ համայնքային կյանքում, որ ուղղակի աննկարագրելի է», ասել է ցուցահանդեսի կուրատոր Ռայան Քեյսին, որ Նյու Ջերսիում ապրող լուսանկարչության դասընթացների պրոֆեսորի օգնական դասախոս է եւ արվեստի պատմության տեսաբան Ստոկտոն համալսարանում:

Հայկականությունը է՛լ ավելի շեշտելու համար ցուցահանդեսի պատերից մեկը ներկված է մուգ կարմիր գույնով, որը խորհրդանշում է հայկական որդան կարմիրը: Մյուս պատից կախված են «մագաղաթները», որոնցում Օշականը «ներմուծել է» իր լուսանկարները, դարձնելով դրանք յուրօրինակ «հմայիլներ»: «Թալիսմանական այդ հնագույն «իրերին» փորձել եմ նոր միտք հաղորդել, ժամանակակից մտածողություն պարգեւել», նշել է նա հավելելով. «Այսօր էլ ես իմ թալիսմանը ունեմ, որն ինձ հույս է ներշնչում, որ մի օր վերադառնալու եմ Արեւմտյան Հայաստան»:

«Ինքնության փոխակերպումը մի թեմա է, որն ինձ միշտ է հետաքրքրել: Որեւէ մեկը այսօր մեկ ինքնության կրողը կարող է լինել, վաղը՝ մեկ այլ, իհարկե հանգամանքներից ելնելով: Իմ կոմպոզիցիաները բազմաշերտ են: Նախքան 2014-ը Բեյրութը մի վայր էր, 2014-ից հետո՝ մի այլ վայր: Բեյրութի եւ լոսանջելեսյան լուսանկարներում դիտորդը անպայման «երկխոսություն» կզգա, որ տեղի է ունենում նրանց միջեւ: Տարածությունը, ժամանակը, սահմանները մեծապես հետաքրքական թեմաներ են ինձ համար, որոնց ես փորձում եմ պեղել անցյալի ակունքներից, որպեսզի նոր խորություն պարգեւեմ դրանց», նշել է Արա Օշականը:

Ցուցահանդեսը սկզբում բացվել է Գլենդեյլի Թուֆենկյան Գեղարվեստի պատկերասրահում, ապա Նյու Ջերսիի «Ստոկտոն» համալսարանում: Ամերիկայի Հայկական թանգարանում բացվածը ավելի ընդգրկուն է, լայնածավալ:

Առավել մանրամասնությունների համար այցելել «www.armenianmuseum.org» կամ «www.araoshagan.net» կայքերը:

Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաջող ելույթներ Օդեսայի պատանեկան երաժշտական մրցույթում

Հաջորդ գրառումը

Երազներ Փարաջանովի եւ բոլորիս համար

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը
Exif_JPEG_420

Երազներ Փարաջանովի եւ բոլորիս համար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը լիահույս է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն։ Նա այս մասին հայտարարեց այսօր...

ԿարդալDetails

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական