Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ատոմային էներգիայի արտադրության ի՞նչ վեկտոր կընտրի Հայաստանը. հապաղել չի կարելի

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձավ նոր ատոմակայան կառուցելու թեմային: Նրա փոխանցմամբ՝ ոչ միայն Ամերիկան ու Ռուսաստանը, այլեւ երրորդ երկրներից են տարբեր առաջարկներ եղել: Հայաստանը սակայն մինչեւ օրս չի կողմնորոշվել՝ ատոմային էներգիայի արտադրությունն ո՞ւմ նախագահությանը վստահել:
«Ցավոք, գործող  ատոմակայանն ունի մեկ վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել: Հիմա  ակտիվորեն բանակցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ երրորդ երկրների հետ, ու դիտարկում ենք՝ ո՞ր երկրի առաջարկն է մեզ համար առավել շահավետ:

Առաջիկայում Հայաստանից Միացյալ Նահանգներ պատվիրակություն կմեկնի՝ տեղում ու մանրամասնորեն ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին: Ես տեղյակ եմ, որ ԱՄՆ-ի առաջարկած այդ մոդելը՝ մոդուլայինը, կարող է ավելի ցածր, օրինակ, 70  մեգավատ  հզորություն ունենալ: Համեմատության համար՝ Մեծամորի գործող ատոմակայանի արտադրական ծավալը 400 մեգավատ է: Մյուս առաջարկները մեզ համար խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 մեգավատանոց ատոմակայան են առաջարկում, մասնագետներն էլ ասում են, որ այդտեղ չպարզաբանված շատ հարցեր կան»,- մանրամասնեց Փաշինյանը:

«Հայաստանը հապաղելու ժամանակ պարզապես չունի, ու նոր ատոմակայան կառառուցելու շինարարությունը պետք է հենց հիմա սկսել»,- «Ազգ»-ի հետ զրույցում էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանն է ահազանգում:

Նրա փոխանցմամբ՝ գործող ատոմակայանի շահագործման ժամեկտը 2036-ին է ավարտվում, ու մինչեւ այդ նոր էներգաբլոկը պետք է պատրաստ լինի ամբողջական շահագործման համար: Մասնագետի հաշվարկով՝ 2034-35 թվականներին պետք է կատարվեն ցանց մտնելու փորձարկումները, որպեսզի 2036-ին՝ Մեծամորի այժմ գործող երկրորդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցնելուն զուգահեռ, նոր ատոմակայանն ամբողջությամբ շահագործման հանձնվի: Իսկ դա, մեր զրուցակցի համոզմամբ, նշանակում է՝ նոր էներգաբլոկն առնվազն մեկ տարի փորձարկումների ու նախապատրաստական փուլ պետք է անցնի:

Բայց մինչեւ նոր ատոմակայանի կառուցումն ու 2036-ը՝ առջեւում 2026-ը կա. այդ ժամանակ Մեծամորի էներգահսկան վերազինման հերթական փուլն է անցնելու, որ կարողանա եւս տասը տարի աշխատել: Վերազինման աշխատանքները միջինը 180 մլն դոլար կարժենան:
 «Ազգ»-ի հետ զրույցում Ավետիսյանը հստակեցնում է՝ նոր ատոմակայան կառուցելը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ու դա ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության, այլեւ ազգային անվտանգության հարց է:

Հայաստանին 1000 կամ 1200 մեգավատանոց հզորության ատոմակայան կառուցելու առաջարկ Ռուսաստանն է արել, եւ Փաշինյանը, խնդրահարույց առաջարկ ասելով, ըստ երույթին հենց դա էլ նկատի ունի: Մոսկվան, փաստորեն, երեք անգամ ավելի հզորությամբ նոր ատոմակայան կառուցելու մասին է խոսում: Ռուսաստանի առաջարկը, մեր զրուցակցի համոզմամբ, թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական հիմնավորում ունի: «Հարցի տեխնիկական հիմնավորումն այն է, որ աշխարհի մակարդակով՝ Ռուսաստանն իր տարածքից դուրս ատոմակայաններ կառուցելու ու շահագործելու հարցում առաջատար պետությունն է: Մոտ 20 երկրում, ինչպես օրինակ՝ Թուրքիայում, Իրանում, կայաններ է կառուցել: Ռուսաստանի կողմից առաջարկվող 1000 կամ 1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկը, որ այժմ Սանկտ Պետերբուրգում, Իրանում ու այլ վայրերում աշխատում է, ռուս մասնագետների պնդմամբ՝ ամենահաջողվածն է: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ ռուսական կողմն Երեւանին արդեն իսկ փորձված տարբերակ է առաջարկում: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական բաղադրիչին, ապա դա համաշխարհային էներգետիկ նախագծերին միանալն է: Եթե ուզում ենք, որ էներգիայի արտադրության, պաշարների կուտակման ու դրանք վաճառելու մասով առաջատար դիրքերում լինենք, ապա նախ պետք է կարողանանք մեծ քանակի էներգիա արտադրել: Եթե ուզում ենք այս ճանապարհով գնանք, ապա Ռուսաստանի առաջարկած տարբերակն ամենատրամաբանականն ու շահավետն է: Տեսեք՝ օրինակ Իրանի հյուսիսում՝ ամռանը, Ռուսաստանի հարավում ձմռանն էլեկտրաէներգիայի մեծ պակաս է լինում: Եվ թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին տնտեսական առումով շատ ավելի ձեռնտու է էլեկտրաէներգիա Հայաստանից ձեռք բերել, քան՝ սեփական տարածքում փոքր մոդուլի ատոմակայան կառուցել»,- մանրամասնում է Ավետիսյանը:
Հայաստանի արտադրած էներգիան կարող է նաեւ Եվրոպա հասնել: Մեծամորից Արեւմուտք հոսանքը մալուխներով կարող է գնալ՝ Սեւ ծովի հատակով: Հավակնոտ ծրագրի մասին նախորդ տարի է հայտարարվել, բայց առ այս պահն այն միսուարյուն չի ստացել. Հայաստանը դրանից դե յուրե չի հրաժարվել, բայց դե ֆակտո էլ օտարացած է աշխատանքներից : Մասնագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի մատն է խառը, որ հատկապես 2020-ի պատերազմից հետո անում է հնարավորն ու անհնարը՝ Հայաստանը Եվրոպային մալուխներով կապելու նախագիծը տապալելու համար: Ավետիսյանը սակայն այն տեսակետին է, որ անկախ Բաքվի կապրիզներից՝ Եվրոպան, վաղ թե ուշ, պետք է կարեւորի Հայաստանին՝ որպես էներգիա արտադրող երկիր, ու սկսի համագործակցել:

«Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը կարող է համաշխարհային կոնսեսուսով տեղի ունենալ, ու դա պատմության մեջ նմանօրինակ առաջին նախադեպը կլինի: Բանն այն է, որ Արեւմուտքն էներգիայի մեծ պահանջարկ ունի, ու եվրոպացիներին կարող է ձեռնտու լինել, որ Հայաստանում հենց Ռուսաստանը նոր կայան շահագործի: Այդկերպ էլեկտրաէներգայի ինչ-որ բաժին նաեւ Արեւմուտքի երկրներին կարող է հասնել: Այս ամենը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե ռուսական տարբերակն ընտրելիս՝ Եվրոպան մեզ վրա քաղաքական ճնշումներ կբանեցնի»,- մեկնանում է  գիտությունների թեկնածուն:

Ի տարբերություն ռուսական՝ մինչեւ 1200 մեգավատ հասնող հզորության կայանի՝ Ամերիկան առավելագույնը 300 մեգավատանոց մոդուլային ատոմակայանի մասին է խոսում: Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետն իշանություններին հորդորում է՝ ընտրություն կատարելիս լավ ծանրութեթեւ անել: Հուշում է նաեւ՝ փոքր ծավալի ատոմակայանն էներգիայի ներքին սպառման հարցերը հազիվ է լուծելու: «Այլ հարց է, որ կառավարությունն առաջնորդվի «ե՛ւ, ե՛ւ» սկզբունքով, դա արդեն դիվերսիֆիկացիայի հարց է: Եթե իշանությունն ամերիկյան մոդելն, այսինքն՝ ավելի փոքր հզորության, կայան կառուցելու տարբերակն ընտրի, ապա հասարակությանը հստակ «մեսիջ կտա»՝ մենք փոքր խաղացող ենք:  Ի դեպ, տարիներ առաջ փոքր ծավալի մոդուլային կայան կառուցելու առաջարկ նաեւ Ռուսաստանն էր արել, Հայաստանը սակայն, կարծում եմ՝ իրավամբ, մերժել էր: Իսկ եթե Երեւանը Մոսկվայի առաջարկին ընդառաջ գնա, ապա նոր ատոմակայանի կառուցմանը  զուգահեռ նաեւ ընդհանուր համակարգն ու ենթակառուցվածքները պետք է արդիականացնի: Այն աշխատանքները, որ ես ասում եմ, հսկայական գործընթացներ են ենթադրում, ինչը նաեւ մուլտիպլիկատիվ տնտեսական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա»,- վերլուծում է մեր զրուցակիցը:
Արթուր Ավետիսյանի համոզմամբ՝ նոր ատոմակայանի կառուցման հարցում միայնումիայն սեփական, ազգային շահով պետք է առաջնորդվել ու հասկանալ՝ ո՞րն է մեր նպատակը. «Արդյո՞ք դա «ցուրտ ու մութ» տարիների վեադարձը թույլ չտալն է, թե՞՝ երկիրը հզորացման ճանապարհով տանելը»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարավային Կովկասում նոր իրողությունները ռուս-թուրքական ժամանակակից հարաբերությունների համատեքստում

Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական միջպետական սահմանների հիմնախնդիրը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական միջպետական սահմանների հիմնախնդիրը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական