Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավինյանի ոչ պաշտոնական քարոզարշավի ֆոնին՝ ԱԺ ընդդիմությունը խարխափում է թմբիրում

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը դեռ պաշտոնապես չմեկնարկած՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թափով լծվել է մայրաքաղաքի իշխանությունը նույնպես իր ձեռքում պահելու գործին: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ջանք ու եռանդ չի խնայում այդ աթոռը զբաղեցնելու համար: Փողքաղաքապետի թիկնոցն ուսերին՝ մեծ խանդավառությամբ մասնակցում է Երեւանի հետ անգամ չնչին աղերս ունեցող որեւէ միջոցառման՝ ծառ ու ծաղիկ տնկելուց մինչեւ մշակութային իրադարձության: Նախորդ շաբաթ, օրինակ, Արամ Խարատյանի 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին էր մասնակցում՝ շահելով դասական երաժշտության սիրահարների սիրտը, այս շաբաթ էլ կինոյից էր խոսում՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մամուլի ասուլիսի ժամանակ:
Դե ֆակտո քաղաքապետը, որ քաղաքի ղեկավարումը նաեւ դե յուրե է ցանկանում ստանձնել, չի բացառվում, որ բնավ էլ մշակութային միջոցառումների սիրահար չլինի (գուցե՝ հակառակը), ակնհայտ է սակայն, որ նա պահը չի կորցնում ու հանուն վաղվա լուսավոր ապագայի հնարավոր ու անհնար բոլոր մեթոդները գործի է դնում: Ի դեպ, «Ոսկե Ծիրանի» ասուլիսից հետո լրագրողներիս հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը, բավական վստահ տոնով հայտարարեց. «Գնահատական տալիս են երեւանցիները, ու նրանք այդ գնահատականը կտան սեպտեմբերի 17-ին՝ ընտրությունների ժամանակ»:

Ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» ու իշխանությունների հետ քուրիկ-մերիկ խաղացող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Արտախորհրդարանական դաշտի մյուս ուժերը, որոնց անունները, հավանական մասնակցության առումով, շոշափվում էին, առ այս պահը չեն հստակերցել, թե մտքեներին ինչ կա:

Այլ է պատկերը խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների մոտ. խորը թմբիրի մեջ են: ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահները, որ պատերազմից հետո իշխանափոխություն անելու երկու փորձ արեցին, այժմ  ձայն-ծպտուն չեն հանում: Եթե երկու-երեք ամիս առաջ մի քանի անձի անուն շոշափվեց՝ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, այժմ սակայն՝ ձայն բարբառո հանապատի: Ենթադրել կարելի է, որ Ազգային ժողովի մանդատները պինդ գրկած-նստած ընդդիմադիրները միասնական թեկնածուի հարցում կա՛մ իրար հետ լեզու չեն գտնում, կա՛մ էլ՝ հավես չունեն: Համենայնդեպս, ո՛ր տարբերակն էլ լինի՝ լռությամբ ու ոչինչ չանելով՝ Ավինյանին ու իշխող ՔՊ-ին մե՜ծ նվեր են մատուցում. փոխքաղաքապետն օր օրի ավելի է ամրապնդում իր դիրքերը: Իհարկե, բացառված չէ, որ մասնակցության դեպքում (հատկապես եթե ռեբրենդինգ չարած ցուցակով  ու հին դեմքերով ներկայանան) էլ ավելի կօգնեն Փաշինյանի իշխանությանը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիլիջանի հիդրոէլեկտրակայան-120

Հաջորդ գրառումը

«Գործուն զղջալու» նախագծի ընդունումից հետո զղջալու ենք բոլորս. Ռուբեն Մելիքյան

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«Գործուն զղջալու» նախագծի ընդունումից հետո զղջալու ենք բոլորս. Ռուբեն Մելիքյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական