Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Առանց ընդդիմության ԱԺ-ի բառապաշարը բավական զտվել ու մաքրվել է». Հ. Հակոբյան

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը

– Պարոն Հակոբյան, թեև դուք՝ իշխանության ներկայացուցիչներդ, հայտարարություններ եք անում, հարցազրույցներ ունենում ու պնդում, թե միջազգային գործընկերների հետ զօրուգիշեր աշխատանք եք տանում, բարձրաձայնում եք ադրբեջանական ագրեսիայի մասին, բայց թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ հասարակության մի ստվար զանգված շարունակում է պնդել, որ իշխանությունն այս պահին  որևէ մեկի մատից փուշ չի անում:

– Ընդդիմադիրներն, իհարկե, շատ բան կարող են ասել, բայց տեսնում ենք, թե նրանք Արցախի հետ կապված հարցերում միջազգային հարթակներում ինչպիսի ելույթներ են ունենում: Տեսնել ենք նաև, օրինակ, թե ընդդիմադիր պատգամավորներից մեկն ինչպես է քվեարկել Ադրբեջանին դատապարտող ու Արցախին սատարող նախագծին: Այնպես որ՝ ընդդիմադիր մեր գործընկերները թող որպես ընդդիմություն հայանպաստ գործունեությամբ զբաղվեն, ապա նոր միայն մտածեն՝ ինչ կանեն, եթե իշխանության գան:

– Հայանպաստ գործունեություն չե՞ն իրականացրել, տեսանելի չե՞ն ձեզ:

– Արդեն ասացի՝ մի նախագծի մասին, որին դեմ են քվեարկել Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի ներկայացուցիչները, չեմ կարծում, թե դա հայանպաստ գործունեություն է: Իրենց՝ դրսում կազմակերպած միջոցառումները տեսնում են, դրա մասին խոսում են, բայց իշխող մեծամասնության՝ միջազգային հարթակներում արած ելույթները, գործունեությունը՝ ոչ: Ակնհայտ տարբերություն են դնում, դա ճիշտ չէ:

– 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, երբ իշխանություն ձևավորվեց եւ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն անգամ ընդգծված ընդդիմադիր գործունեություն չէին վարում, իշխանությունն ասում էր, թե հոգ չէ, մենք մեզ ընդդիմություն կլինենք: Այսօր խորհրդարանն առանց ընդդիմության է, դուք կարողանո՞ւմ եք ինքներդ ձեզ համար ընդդիմություն լինել, քննադատել ինքներդ ձեզ:

– Ոչ միայն խորհրդարանի դահլիճում, այլ նաև խմբակցության նիստերի ժամանակ ենք ինքներս մեզ քննադատում: Այո, ունենք մեր ներսի ընդդիմությունը: Մեր քննարկումների, քննադատության միայն փոքր մասն է երևում խորհրդարանի դահլիճում: Կառավարության մեր գործընկերներին տարբեր հարցերի հետ կապված կարողանում ենք սուր հարցեր տալ: Իհարկե, լավ կլիներ, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ հարցեր տար, բայց ունենք այն, ինչ ունենք:

– Եթե ձեր ներսի ընդդիմությունն ունեք, ապա ինչպե՞ս է ստացվում, որ գրեթե բոլոր նախագծերը խորհրդարանում միաձայն են ընդունվում:

– Նախագծերը մինչև լիագումար նիստերին հասնելն անցում են ոլորտային հանձնաժողովներում, քննարկվում են, ավելին՝ դեպքեր են լինում, երբ դրանց քննարկումը հետաձգվում է, ուղարկվում է լրամշակված ու լիագումար նիստեր արդեն ավարտուն, լրամշակված տարբերակով է գալիս: Այսինքն՝ աշխատանքային քննարկումները հանգեցնում են այն բանին, որ նախագծերը նիստերի ժամանակ միաձայն քվեարկությամբ են ընդունվում:

– Անհետաքրքիր չէ՞ առանց ըննդիմության:

– Չէի ասի, թե անհետաքրքիր է: Ավելին՝ առանց ընդդիմության խորհրդարանի խոսակացական բառապաշարը բավական զտված է ու մաքուր: Տեսել ենք՝ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ բարձր ամբիոնից ինչ բառապաշար են օգտագործել:

– Բառապաշարի մասով իշխանությունն էլ հետ չի մնում:

– Թույլ տվեք չհամաձայնել, որովհետև այն բառապաշարն ու խոսույթը, որով որոշ ընդդիմադիր պատգամավորներ են օգտագործել ու օգտագործում, իշխանության որևէ ներկայացուցիչ չի կիրառել երբեք:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խմբ. կողմից.- Հարգարժան պատգամավորը «իշխանության որեւէ ներկայացուցիչ»-ների շարքում երեւի չի տեսնում վարչապետ Փաշինյանին, որի օգտագործած բառապաշարի «ընտիր» բառերից կարելի է յուրահատուկ բառարան կազմել, որի վրա պետք է անպայման արձանագրել` «Ո՛չ յօրինակ այլոց»…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եւս մի կորսված հայրենի  քաղաք՝ Շուշի

Հաջորդ գրառումը

Հատիկը որոմից զատելու ժամանակն է

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հատիկը որոմից զատելու ժամանակն է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական