Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աջեմօղլուն «տնտեսագետների տնտեսագետը»

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
14
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եզակի երեւույթ կարելի է համարել այն, որ բարձրագույն ուսումնական մի հաստատություն աշխարհին պարգեւի թվով այնքան շատ Նոբելյան մրցանակակիր գիտնականներ, որքան Բոստոնի (Քեմբրիջ) MIT համալսարանը: Տարբեր ժամանակներում այդ համբավավոր կրթօջախում գիտահետազոտական աշխատանքներ կատարող դասախոսներից ութն արդեն իսկ արժանացել էին այդ բարձրագույն մրցանակին: Պոլ Սամուելսոնը (1970-ին), Ֆրանկո Մոդիլիանին (1985-ին), Ռոբերտ Սոլոուն (1987-ին), Պիտեր Դայամոնդը (2010-ին), Բենգտ Հոլմշտրոմը (2006-ին), Աբհիջիտ Բաներջին եւ Էսթեր Դուֆլոն (2019-ին), ինչպես նաեւ Ջոշ Անգրիստը (2021-ին): Այս տարվա հոկտեմբերի 14-ին նրանց միացան նաեւ Տարոն Աջեմօղլուն եւ Սայմոն Ջոնսոնը (ծնունդով անգլիացի, որ 2007-2008 թվականներին Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) գլխավոր տնտեսագետն էր եւ դոկտորական է պաշտպանել MIT-ում (1989-ին), որոնք Չիկագո համալսարանից Ջեյմս Ռոբինսոնի հետ բաժնեկցեցին «Sueriges Riksbank Prize» Նոբելյան մրցանակը տնտեսագիտության բնագավառում: Եթե այս բոլորին գումարենք նաեւ այն սաներին, որոնք այդ պարգեւին արժանացել են համալսարանից դուրս, այլ բնագավառներում աշխատելու ժամանակ, ապա, անշուշտ, բավականին պատկառելի մի թիվ կունենանք:
«Օրենքի կիրառման ցածր մակարդակ ունեցող իշխանությունները եւ բնակչությանը շահագործող հասարակությունները տնտեսական աճ կամ բարելավում չեն արձանագրում: Այս տարվա մրցանակակիրների համատեղ աշխատանքներում պարզ է դառնում, թե ինչու», հայտարարել է Շվեդիայի գիտությունների արքայական ակադեմիան արժանավորների անունները բարձրաձայնելուց հետո, ավելացնելով. «Այս գիտնականների ավելի քան երկու տասնամյակ տեւած համագործակցության արդյունքում փորձագիտականորեն հաստատված է, որ ժողովրդավարական այն պետությունները, որոնք օրենքի գերիշխանությանն են ապավինում եւ անհատի իրավունքները ապահովում, առաջ են բերում ավելի մեծ տնտեսական ակտիվություն»:

Իսկ MIT-ի նախագահ Սալի Քոռնբլութը ներինստիտուտային մամուլի ասուլիսում նշել է, որ «աշխատանքի նկատմամբ խստապահանջ եւ թիմային համագործակության պատրաստ երկու դասախոսներն էլ իդեալական բարձրության վրա են պահել համալսարանի շահերը` պաշտպանելով աշխարհում դրական փոփոխություններ կատարելու կարեւորությունը»: «Նրանք հստակ տարբերակել են «ներառական» (Inclusive) իշխանությունները, որոնք բնակչության քաղաքական ազատություններն ու ունեցվածքի անվտանգության իրավունքներն են պաշտպանում եւ համապատասխան ենթակառուցվածքներ իրականացնում, «հատվածական» (extractive) կամ նեղ, էլիտար խմբի շահերն ապահովող իշխանություններից, որոնց ապահոված տնտեսական բումը շատ կարճ է տեւում եւ գնալով թառամում: Վերջիններս սովորաբար իշխանությունը իրենց ձեռքում պահելու նպատակով դեմ են լինում նորարարություններին, մինչդեռ առաջինները մեծ տեղ են հատկացնում անհատների նախաձեռնություններին եւ նորարարություններին ընդհանրապես»:

1967-ին Կ. Պոլսում ծնված Տարոն Աջեմօղլուն հեղինակ է տպավորիչ բազմաթիվ հոդվածների, որոնք շոշափում են արդյունաբերական ցանցերի բնույթն ու նրանց օգտագործումը տնտեսության մեջ: 1989-ին ավարտել է Յորքի համալսարանը (Անգլիա), ապա Լոնդոնի տնտեսագիտական կրթօջախը` ստանալով նախ մագիստրոսի (1990 թ.), ապա դոկտորականի (1992 թ.) գիտական աստիճաններ: MIT-ում սկսել է աշխատել 1993-ից: Գիտական ղեկավար է եղել դոկտորական պաշտպանող ավելի քան 60  դասախոս-գիտնականների: Ունի հրատարակված 4 գիրք, որոնք են.

«Բռնատիրության տնտեսական սկզբնաղբյուրները եւ ժողովրդավարությունը» (2006-ին Ջեյմս Ռոբինսոնի համահեղինակությամբ), «Ինչո՞ւ են պետությունները ձախողում» (2012-ին, դարձյալ Ջ. Ռոբինսոնի համահեղինակությամբ): Այնուհետեւ «Նեղ միջանցքը» (2019-ին, նույն Ռոբինսոնի համահեղինակությամբ) եւ «Իշխանություն եւ զարգացում» (2023-ին, Սայմոն Ջոնսոնի համահեղինակությամբ):

MIT-ի տնտեսագիտության ամբիոնի վարիչ Ջոնաթան Գրուբերը Աջեմօղլուին բնութագրել է որպես «տնտեսագետների տնտեսագետը»: Նա ոչ միայն էպիկական գիտնական է, այլեւ էպիկական գործընկեր:

Անգլ. բնագրից թարգմ.` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«he Armenian Mirror-Spectator

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտական պարբերականի հոբելյանական համարը ընթերցողների սեղանին

Հաջորդ գրառումը

Պատմությունը քմահաճ չէ: Խորասուզվելով հակամարտության պատմական պատճառների մեջ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Պատմությունը քմահաճ չէ: Խորասուզվելով հակամարտության պատմական պատճառների մեջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական