Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրող եւ ապրեցնող գույներ

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Gala Art Gallery-ին շարունակում է իր ամենամսյա ցուցադրությունների շարքը եւ այս անգամ մեզ ներկայացնում է «Ապրող գույներ» ցուցադրությունը: Հայր ու դուստր Աշոտ եւ Մարգարետ Ասատրյանների աշխատանքները պատկերում են ակնթարթն ու հավերժությունը, յուրաքանչյուրն իրեն հատուկ ոճով:

Աշոտ Ասատրյանի համար առաջնային է պահը: Աշխատանքներում նկատվում են իմպրեսիոնիզմին հատուկ երանգներ: Անդեմ պատկերներն (անդեմ՝ բառի բուն իմաստով, քանզի արվեստագետի կերպարները դիմագծեր չունեն) ասես անցյալի վաղեմի հուշեր լինեն: Պարուհիները տրվել են իրենց արվեստին, տղամարդն ու կինը իրար մեջք մեջքի են կանգնել, որտեղ տղամարդը լուսավորվել է կնոջ լույսով, իսկ կինը մնացել է տղամարդու ստվերում, իսկ բալետ պարող աղջնակը նստել է հանգստի: Որոշ գործերում հստակորեն արված ֆիգուրները փոխարինվում են գծային՝ աբստրակտ հորինվածքներով: Նկարիչն աշխատում է հիմնականում պասիվ գույներով, ինչը նրա աշխատանքներին նոստալգիկ տարր է հաղորդում:

Մարգարետ Ասատրյանը նախընտրում է աբստրակտը: Ակադեմիական նկարչությունն աղջկան շատ չի գրավել, ու նկարչուհին իրեն գտել է հենց աբստրակտ արվեստում, որտեղ կոնկրետ ֆորման ձուլվում է հեռանկարի ու տարածության գույներին ու կորցնում իր ֆիզիկական ընկալումը: Նկարչուհու աշխատանքներում գույները միջնորդում են, քաոսում ծնվում է ներդաշնակություն: Մարգարետի գործերում գերակայում է տպավորությունը, որը դիտորդին միանգամայն տարբեր՝ զուգորդող տրամադրություն է փոխանցում, լինի որեւէ հուշի, կամ թե ներքին ապրումների միջոցով:

Ցուցահանդեսը գործում է ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 2-ը Gala Art Gallery-ում:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ցեղասպանությունների ժխտումը 21-րդ դարում»

Հաջորդ գրառումը

Արվեստ՝ ինչպես անկեղծորեն ապրված բերկրանք. բացվեց Թաթոսի հոբելյանական ցուցահանդեսը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մելքոնյանական աշունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Արվեստ՝ ինչպես անկեղծորեն ապրված բերկրանք. բացվեց Թաթոսի հոբելյանական ցուցահանդեսը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական