Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անցնող շաբաթը

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անձրեւանոցներով եւ առանց անձրեւանոցի

Հայերս զարմանալի հատկություն ունենք մարդկանց ու երեւույթներին, անգամ իրադարձություններին յուրօրինակ անուն դնելու կամ, ինչպես պիտի ասեին արեւմտահայերը՝ անուն կախելու։ Ոչ միայն հեգնելու, այլեւ բնորոշելու համար կատարվածը կամ կատարողին։

Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունը Սոչիի հանդիպումն էր իր երկկողմ ու եռակողմ ձեւաչափերով, նաեւ՝ բազմակողմ շահագրգռություններով։ Այդ իրադարձության խորհրդանիշ դարձան անձրեւանոցները. անձրեւանոց՝ Վլադիմիր Պուտինի ձեռքին, անձրեւանոց Իլհամ Ալիեւի ձեռքին, անձրեւանոց՝ Նիկոլ Փաշինյանի մեջքին, մինչեւ նրա պատսպարվելը Պուտինի անձրեւանոցի տակ…

Խորհրդանշականորեն իսկական անձրեւանոցային, հայաստանյան բարբառով՝ «զոնտիկային» հանդիպում-բանակցություններ, որոնք ավարտվեցին առանց շոշափելի արդյունքի։ Ինչպես գիտենք՝ անձրեւանոցը կարող է մեզ պաշտպանել անձրեւից, սակայն, ավա՜ղ, չի կարող դադարեցնել անձրեւը։

Ներկա համարի հաջորդական էջերում մեր ձեռնհաս աշխատակիցները կարելի խորությամբ ներկայացնում են «զոնտիկային» այդ բանակցությունների անարդյունք արդյունքները։ Ու մեզ մնում է շարունակել սպասել նորանոր զարգացումների, որոնք ըստ ոմանց կարդյունավորվեն մինչեւ տարեվերջ՝ Բրյուսելում, Վաշինգտոնում, Թբիլիսիում կամ այլուր։ Մինչդեռ, ըստ ինձ, դրանք չեն արդյունավորվի ու չեն հանգուցալուծվի, քանի դեռ Ալիեւը չի համոզվել, չե՛ն համոզել, չե՛նք համոզել, որ 100 տարվա չարագործություններով չի կարող փակել 5000 տարվա պատմությունը։ Ապացույց՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու հարակից փողոցներում բռունցքված արցախահայությունը, որին պետք է միանա ողջ հայության բռունցքը, այն հայության, որը չի հրաժարվել 5000-ամյա այդ երթը շարունակելուց։

Անցնող շաբաթվա ամենաուշագրավ իրադարձությունը, սակայն, իմ գնահատմամբ, պատահեց Սոչիի նախօրեին, ՀԱՊԿ առցանց նիստի ընթացքում, Լուկաշենկոյի կատարմամբ։ Ասում են՝ նա խոսում էր Վլադիմիր Վլադիմիրովիչի փոխարեն։ Չեմ կարծում, Ռուսաստանի նախագահը բազմաթիվ այլ միջոցներ ունի իր միտքն ու կամքը արտահայտելու։ Այնուհանդերձ, քանի որ, ինչպես սովորեցնում է մեզ Շեքսպիրը, ճշմարտությունը երբեմն պետք է իմանալ խեղկատակների բերանով, Բելոռուսի խամաճիկ բռնապետը մեզ ներկայացրեց ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրներում տիրող ադրբեջանամետության իրական պատկերը, կազմակերպության գաղափարազուրկ լինելը։ «Բատկան», անտեսելով ագրեսիայի ենթարկված ու ենթարկվող Հայաստանի բողոքն ու աջակցության խնդրանքը, գովեստի՝ «Ալիեւը մեր հարազատ մարդն է» խոսքերով փաստորեն պաշտպանեց ագրեսորին, «կույր աչք» ձեւանալով այն փաստերի դիմաց, որոնք ապացուցում են, որ «սիրելի Իլհամի» Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ուղղակի շարունակությունն է Կովկասում։

Առցանց այդ նիստին հաջորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, նաեւ ԱԺ ամբիոնից, անատամ խոսքերով թեեւ անդրադարձավ Լուկաշենկոյի ձաբռտուքներին, բայց ո՛չ իրեն բնորոշ լաչառությամբ, դա պատճառաբանելով իրավիճակը չսրելու մտահոգությամբ։ Թե որքան հավատ պետք է ընծայել դրան, ինչպես նաեւ մեր արտգործնախարարության նմանօրինակ հավաստիացումներին՝ դժվար է ասել։ Սակայն Փաշինյանը մի բան հաստա՛տ ասած չի լինի եւ չէր էլ կարող ասել. իր այդ շողոքորթության համար «Բատկան» Ալիեւից ենթադրաբար մի լավ նվեր ստացած պետք է լինի, ինչպես Էրդողանը՝ Արցախում յուրաքանչյուր օդակայանի բացմանը ներկա գտնվելու կամ Շուշի այցելելու համար է գանձում։

Մի կողմ թողնելով վերեւում հիշատակված «ՔՊ» համաժողովին առնչվող հարցերը, նույնիսկ՝ կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվելու համար ակնկալվածից քիչ ձայներ հավաքելը, ինչը կարող է ներքին խլրտումների հետեւանք լինել, Նիկոլ Փաշինյանն անցնող օրերին իսկապես ջանադրորեն աշխատեց։ Հատկապես տպավորիչ եւ իմաստալից եղավ նրա՝ նախապես չհայտարարված անցումը Սոչիից Թեհրան՝ նախագահ Ռայիսիի հետ ողջագուրումով սկսված։ Ըստ երեւույթին, Փաշինյանը, դատելով նաեւ նախագահ Պուտինի հետ առանձին հանդիպմանը հարցերի պատասխանը նախապես պատրաստված թղթիկներով կարդալու նրա զգուշավորությունից, այլեւս ունի խորհրդական կամ խորհրդականների խումբ, որը կարող է նրան զերծ պահել իրեն բնորոշ էքսցեսներից։

Այսուհանդերձ, իրապաշտական չէ ակնկալել, որ թափված ջանքերը, գոնե տեսանելի ապագայում, դրական որեւէ արդյունք կտան։

Վերադառնալով սիմվոլիկային՝ հիշեցնենք Սոչիի հանդիպումից առաջ, հենց աստիճանների վրա, Փաշինյանի հետ նույն անձրեաւնոցի տակ Պուտինի արտասանած խոսքերը անձրեւոտ եղանակի մասին. «Չեմ կարող պարծենալ լավ եղանակի համար. աշունը մնում է աշուն»։ Սպասենք գարնա՞ն։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ավստրալիան վերջապես ճանաչեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ագրեսիան»

Հաջորդ գրառումը

Հուշաքար՝ հերոսներին. ՌԴ-ում կյանքի կոչվեց ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հերթական ծրագիրը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Հուշաքար՝ հերոսներին. ՌԴ-ում կյանքի կոչվեց ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հերթական ծրագիրը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի. Փաշինյան

09/06/2025

Փաշինյանի կաթողիկոսահալած գրառումները շարունակվում են՝ ավելի ընդգծելով նրա՝ քննադատություններին անձնական կոմպրոմատներով, շանտաժով ու ծամոնային հիվանդագինությամբ պատասխանելու ոճը։ Նրա նոր գրառումը...

ԿարդալDetails

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական