Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անցկացվեց «Մայրենիի ուսումնասիրության եւ ուսուցման արդի խնդիրներ» գիտաժողովը

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի որոշմամբ ընդունված Մայրենի լեզվի միջազգային օրը, որ աշխարհում նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման օր, Հայաստանում նշվում է 2005 թվականից:

Հայոց լեզվի հիմնախնդիրներին էր նվիրված ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի եւ Գավառի պետական համալսարանի նախաձեռնած «Մայրենիի ուսումնասիրության եւ ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային առցանց գիտաժողովը, որ հրավիրվել էր Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին: Մասնակցում էին ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի, այլեւ աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրների լեզվաբան-հայագետներ եւ գործիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անունից օրհնության խոսք հղեց Գերաշնորհ Տ. Շահան արք. Սարգիսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս – քարտուղար Յուրի Սուվարյանը, պետական-քաղաքական գործիչ, ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզաննա Հակոբյանը:

Սորբոնի համալսարանի արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոսը (Ֆրանսիա) իր ելույթում մասնավորապես տեղեկացրեց, որ ինստիտուտում կարողացել են հիմնել «Հայագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական դրամաշնորհային ծրագիր, որի առարկայական ցանկը ներառում է արեւմտահայերենը, հայ գրականությունը, սփյուռքագիտությունը:

Միլանի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Սկալան (Իտալիա) ներկայացրեց Ֆլորենցիայի բարբառը՝ որպես ժամանակակից իտալերենի կազմավորման հիմք, անդրադարձավ բարբառների գերակայությանը, գրական լեզու-բարբառ առնչություններին՝ մանրամասն դիտարկելով մարզային իտալերեն եւ ստանդարտ իտալերեն հարաբերակցությունները: 

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ամբիոնի ավագ դասախոս, «Մեր գործը» դաշնային թերթի խմբագիր Դոնարա Մկրտչյանը (ՌԴ) խոսեց Պետերբուրգի համալսարանում գրաբարի, հայ գրականության դասավանդման, հայագիտական եւ հայերենագիտական միջազգային գիտաժողովների կազմակերպման մասին՝ որպես հայ ինքնության պահպանման գրավականներ, նաեւ առաջարկեց հոդվածներ ներկայացնել իր խմբագրած թերթին:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան) իր ելույթում կարեւորեց նման հանդիպումները՝ հայագիտության ոլորտի տարաբնույթ խնդիրները վերհանելու եւ համահայկական ներուժը համախմբելու տեսանկյունից:

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը անդրադարձավ լեզվաքաղաքականության արդիական հարցերի:

Լուսին Ապաճեանը (Սիրիա) նշեց, որ Սիրիայի հայ համայնքի կրթամշակութային խնդիրները էապես տարբերվում են մյուս համայնքների խնդիրներից. հայկական դպրոցների գործունեության կազմակերպումը տեղի է ունենում հայկական եկեղեցիների, ազգային կուսակցությունների, հասարակական, մշակութային, հայրենակցական, բարեգործական կազմակերպությունների ու միությունների միջոցներով ու ջանքերով: Շեշտեց, որ կրթական կյանքի կարեւոր խնդիրներից են դասագրքերը, ուսուցիչների վերապատրաստումն ու սերնդափոխությունը, ծրագրերը, մեթոդական ուղեցույցները:

Արին Պուլուզյանը (Լիբանան) ներկայացրեց Լիբանանում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հովանավորությամբ գործող դպրոցներից մեկի խնդիրները, ծրագրերը: Նշեց, որ հիմնական խնդիրը հայերենի ուսուցիչ գտնելն է, քանի որ աշխատավարձը չնչին է, ուշադրություն հրավիրեց նաեւ դասագրքերի եւ ուսումնական ծրագրերի, մանկական նոր գրականության պակասի խնդիրներին: Տեղեկացրեց, որ փորձել են ստեղծել մայրենիի առցանց դպրոց 3-99 տարեկանների համար, դասավանդում են հայերենի քերականություն, գրականություն, պատմություն, մշակույթ:

Ավո Պագգալյանը (Կանադա) նշեց Մոնրեալում հայերենի ուսուցման խնդիրների մասին: Երկրում 40 հազար հայ կա, սակայն հայկական դպրոց են հաճախում ընդամենը 3 հազար երեխա, կանադահայ երիտասարդության լեզվամտածողությունը ցավալիորեն արդեն հայերեն չէ:

Գդանսկի հայագիտական հետազոտությունների ինստիտուտից Հրայր Մաղաքյան (Լեհաստան) նշեց, որ լեհահայ համայնքում խնդիրները գրեթե նույնն են, ինչ սփյուռքի մյուս համայնքներում: Մայրենին նահանջ է ապրում, ամենօրյա դպրոցներ չկան, կան միայն մեկօրյա դպրոցներ: Ընտանիքներում եւս մայրենին նահանջում է, քանի որ ծնողները եւս խոսում են օտար լեզվով:

Կրասնոդարի Հովհաննես Թումանյանի անվան հայկական մշակութային-լուսավորչական կենտրոնի տնօրեն Երազիկ Հարությունյանը (ՌԴ) խոսեց աշխարհի ամենաստվար հայ համայնքի՝ Կարսնոդարի մոտ մեկ միլիոնանոց համայնքի մասին, որտեղ, այդուհանդերձ, ամենօրյա դպրոցներ գրեթե չկան.՝ կա՛մ մեկօրյա են, կա՛մ երկօրյա: Կան մշակութային միություններ, որոնք փորձում են պահել հայկականությունը: Հիմնական խնդիրը դասագրքերն են: Անհրաժեշտություն կա ստեղծել այնպիսի գրքեր, որոնք ռուսախոս երեխայի համար խրթին չլինեն եւ նպաստեն նրա` երբեւէ հայրենիք վերադառնալուն:

Շահեկան ելույթներ ունեցան նաեւ ՀՊՄՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, ԳՊՀբանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, Ֆրանսիայի Լը Ռենսի Դպրոցասեր վարժարանի ուսուցչուհի Նորա Պարուճյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Զաքարյանը («Տաթեւ» գիտակրթական համալիր) եւ այլք:

Ավելի քան չորս ժամ տեւած առցանց գիտաժողովում ելույթ ունեցողների եւ մասնակիցների ներկայանալի կազմը մեկ կարեւոր եւ նվիրական խնդրի շուրջ էր համախմբված, այն է՝ թե՛ մայր հայրենիքում, թե՛ Արցախում եւ թե՛ սփյուռքում հայոց լեզվի ուսուցման եւ նրա հետ սերտորեն շաղկապված հայապահպանության հարցը:

Իրենց ամփոփիչ ելույթներում Յու. Սուվարյանը, Հ. Հակոբյանը եւ Վ. Կատվալյանը  գոհունակություն հայտնեցին համաժողովի ընթացքի, հնչած դիտարկումների, առաջարկությունների եւ ծրագրերի վերաբերյալ, արձանագրեցին, որ համաժողովը հեռանկարներ բացեց համահայկական նոր միջոցառումների անցկացման, ծրագրերի իրականացման եւ արդյունավետ գործակցության, համար: Ընդգծվեց, որ մտքերի փոխանակությամբ հագեցած համաժողովը Մայրենիի օրը իսկապես վերածեց տոնի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Եթե պատերազմ լինի, ո՞ւմ է պետք իմ արվեստը». ինչ են մտածում ռուս արվեստագետները պատերազմի մասին

Հաջորդ գրառումը

Ի հիշատակ պրոֆ. Գագիկ Սմբատյանի

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ի հիշատակ պրոֆ. Գագիկ Սմբատյանի

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական