Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Հեսս Սարգսյան. «Արցախի մշակույթի, ժառանգության պաշտպանությունն  այսօր ոչ թե «փափուկ» թեմա է, այլ ՝ ինքնության եվ անվտանգության հարց»

Անահիտ Հովսեփյան
20/06/2025
- 20 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
122
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սյունիքի Կապան քաղաքում ծնված շվեյցարաբնակ Աննա Հեսս Սարգսյանը (Anna Hess Sargsyan) հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ բանակցային արվեստի փորձագետ է: Բազմամյա աշխատանքային փորձ կուտակել է շվեյցարական եւ միջազգային տարբեր կառույցներում, վերլուծական կենտրոններում, Շվեյցարիայի ԱԳՆ-ի կողմից ուղղորդված մասնագետ է եղել ԵԱՀԿ-ում: Քաղաքագիտական կրթություն ստացել է Երեւանի Ամերիկյան, իսկ միջազգային հարաբերություններ ուսանել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում:

Այս պահին գիրք է գրում  «Աշխարհաքաղաքական (geopolitics) լարվածությունների ազդեցությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացների վրա» թեմայով: Աննա Հեսս Սարգսյանը մասնակցում էր Բեռնում մայիսի 26-ին Շվեյցարիայի խորհրդարանի 19 անդամների միջկուսակցական խմբի հովանու ներքո տեղեկատվական միջոցառմամբ պաշտոնապես մեկնարկած ԼՂ-ի խաղաղության նախաձեռնությանը, ինչպես նաեւ հաջորդող՝ 27-ին եւ 28-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կազմակերպած «Հայկական ժառանգության համաժողովին», ինչի մասին գրել ենք «Ազգի»  մայիսի 16-ի, 23-ի, հունիսի 6-ի համարներում: «Ազգում» նրա հետ զրուցում ենք առաջին անգամ:

– Տիկին Հեսս Սարգսյան, Դուք մասնակցում էիք Բեռնի երկու միջոցառումներին: Ի՞նչ տպավորություն ունեք հատկապես Հայոց ժառանգության վերաբերյալ համաժողովից, որ կարելի է երեւի գիտաժողով էլ համարել՝ հաշվի առնելով մասնակից գիտնականներին եւ նրանց զեկուցումների թեմաները: (Տե՛ս առցանց «Ազգի»-ի մայիսի 23-ի հրապարակումը:

ttps://azg.am/am/%d5%a2%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b7/

Ի՞նչ փոխեց երկօրյա այդ ժողովը ունկնդիրների պատկերացումներում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արցախի հայոց ժառանգության, դրա բնաջնջման, կեղծման վերաբերյալ վկայություններից, փաստերից բացի եզրափակիչ զեկույց եղավ, ինչպես նաեւ Արցախ գնալու ուխտագնացության հանձնառություն:

-Մինչ գնահատելը շատ կարեւոր է նշել, որ Բեռնի երկու տարբեր միջոցառումներն անց են կացվել մի այնպիսի համատեքստում, երբ ԼՂ հարցը շատերի՝ առաջին հերթին Ադրբեջանի, ՀՀ կառավարության, ինչպես նաև բազմաթիվ այլ կառավարությունների, հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող միջազգային պետական, ոչ պետական շատ կառույցների համար համարվում է փակված, ռազմական ճանապարհով հանգուցալուծված: Այս համատեքստում ցանկացած միջոցառում, որում արծարծվում է թեկուզ Արցախի, ԼՂ-ի անունը, ինձ համար բավականին գնահատելի է: Ցավոք սրտի, համատեքստն այն աստիճան է փոխվել, որ այն փաստը, թե դրա մասին խոսվում է՝ որպես թեկուզ դե ֆակտո միավորի, շատ կարեւորում եմ: Եւ եթե դա արվում է Բեռնում՝ Շվեյցարիայի սրտում, երկու տարբեր, բայց ըստ էության իրար լրացնող նախաձեռնություններով, առավել ևս. Երկուսն էլ՝ թե՛ արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը, թե՛ մշակութային ժառանգության պահպանումն իրար հետ շաղկապված են, քանի որ մշակույթի, ժառանգության պաշտպանությունն ըստ էության այսօր ոչ թե «փափուկ» թեմա է, այլ անվտանգության եվ ինքնության հարց: Ինչպես գիտենք, Ադրբեջանը բավականին լավ հաշվարկելով ոչ թե բնաջնջում է, այլ ձեւափոխում, նենգափոխում է հայոց մշակութային ժառանգությունը՝ վերագրելով այն ուրիշ՝ գոյություն չունեցող ազգային ինքնության: Սա ուղիղ կապված է հայերի վերադարձի հետ: Եթե քաղաքականացնեն, ինչն այդպես էլ անելու են որոշ ժամանակ հետո, ասելու են՝ չկա Արցախում հայկական ժառանգություն, հետևաբար չկա վերադարձի և եթե կուզեք, սեփականատիրոջ իրավունք: Դա վերացնելն օգնելու է իրենց ասելու, որ այն հայկական հող չի էլ եղել, կովկասյան է, ալբանական եւ այլն: Ինձ համար Բեռնում կայացած այդ երկու միջոցառումները թեմատիկ առումով շատ կապված են, թեպետ շատերը փորձում են առանձնացնել: Այս համատեքստում գնահատում եմ երկու նախաձեռնություններն էլ՝ բավականին լավ հասկանալով միջազգային, աշխարհաքաղաքական դինամիկայի փոփոխությունների ֆոնի վրա բոլոր ակնհայտ եւ ոչ ակնհայտ սահմանափակումներն ու խոչընդոտները: Այս պահին մեր բոլոր կարևոր կառույցները պետք է փորձեն թեման արդիական պահել՝ ցանկացած ձեւաչափով, ցանկացած երկրում, եթե նույնիսկ խոչընդոտները բավականին ակնհայտ են: Այդ նախաձեռնությունների օպերատիվ իրականացման խոչընդոտների մասին եմ խոսում: Բնական է՝ որեւէ մեկը միամիտ չէ, որ կարծի, թե Ալիեւը վաղը համաձայնություն կտա Շվեյցարիային կազմակերպելու այդ ֆորումը, և կամ դրա միջոցով կարող է նստել Արցախի՝ ցավոք սրտի, դե ֆակտո լուծարված  ղեկավարության հետ քննարկելու հայերի Արցախ հավաքական վերադարձի թեման: Շվեյցարիան, որպես միջնորդ, չի կարող մեկնարկել հաշտեցման մի գործընթաց, եթե կողմերից մեկը դրան դեմ է:
Կարծում եմ, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ում  ոչ թե փաստերի եւ ընկալման, այլ քաղաքական կամքի պակաս կա, եւ այդ ֆորումը չեն կազմակերպելու: Մեր զրույցի սկզբում ասացի՝ եթե ՀՀ-ի եւ Ադրբեջանի կառավարությունների համար հարցը փակված է, Շվեյցարիայի համար առավել եւս փակված է: Շվեյցարիայի ԱԳՆ-ն շատ զգույշ է այդ առումով: Բոլոր ակնհայտ պատճառներով այս պահին շատ քիչ է հավանական, որ  Շվեյցարիան քաղաքական կամք ցուցաբերի, Ալիեւին, Ադրբեջանի կառավարությանը հորդորի նման ֆորումի մասնակցել արցախցիների հետ: Նախ՝ Ադրբեջանի համար այդ հարցը փակված է, երկրորդը՝ ասիմետրիկ բանակցություն դժվար թե արվի այն կողմի հետ, որը նրանք համարում են լուծարված: Միևնույն ժամանակ շատ կարեւոր է հասկանալ, որ Շվեյցարիայի պես երկրում, որտեղ իրապես ժողովրդավարական գործընթացներ են տեղի ունենում, խորհրդարանը կարող է որոշել եւ նման ֆորում կազմակերպելու համար ԱԳՆ-ին մանդատ տալ:

 Դժվար է պատասխանել, թե ի՞նչ փոխեց համաժողովը մասնակիցների պատկերացումներում, քանի որ բոլորի հետ չեմ խոսել: Բայց շատ կարեւոր փաստն այն է, որ Եկեղեցիների համաշխահային խորհրդին անդամակցողները հիմնականում պետական եկեղեցիներ են, շատ ակնառու է նրանց նվիրվածությունը ժառանգության պաշտպանության հարցին, ու Շվեյցարիայում բողոքական եկեղեցին կոնկրետ խոսում է այս հարցին ամենաբարձր ատյանով հստակ օժանդակելու մասին: Թե դա ինչ ֆորմատ կընդունի, պայմանավորված կլինի տարբեր գործոններով և հայկական կողմի քաղաքական կամքի արտահայտմամբ:

Եթե վերադառնանք Շվեյցարիային եւ միջագային կառույցներին, ցավով պիտի արձանագրեմ, որ թե՛ Շվեյցարիայի ԱԳՆ-ն, թե՛  ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի` մշակութային ժառանգության պահպանման մանդատը, որպես կառույցի, լավ գիտենք, մերժեցին միջոցառմանը ներկա լինել, ինչը բավականին հստակ ուղերձ է: Իհարկե չի նշանակում, թե համաժողովի կարեւորությունը դրանից նվազում է: Այն իհարկե զուտ ակադեմիական գիտաժողով չէր, բայց հրաշալի էր կազմակերպված, ճիշտ ձևաչափով. Առաջին անգամվա համար ծավալով եւ բովանդակությամբ կարեվոր էր: Բեռնի նախաձեռնությունները բարոյական շեշտված աջակցություն են, եթե նույնիսկ քաղաքական մեծ օգուտ չեն բերելու:

–Բեռնի համաժողովից հետո ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ: Շատերն այս կոչը համարում են Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Բեռնում ունեցած ելույթի հետեւանք: Կարելի՞ է ակնկալել, որ միջազգային այլ կառույցներ էլ կբարձրաձայնեն, դիրքորոշում կհայտնեն:

– Վախենամ, որ ոչ: Առանց աշխատանք տանելու որեւէ բան ակնկալել ճիշտ չի լինի: Միջազգային ո՞ր կառույցների մասին է խոսքը՝ եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի պես կառույցների, ապա համաժողովին նրանց չգալն ինքնին խոսուն էր: Եթե նկատի ունեք կրոնական կազմակերպությունները, բնականաբար, կարելի է և պետք է աշխատանք տանել:

-2026-ին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնում է Շվեյցարիան: Դա համընկնում է «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության» ՝մեկ տարվա մեջ ֆորում կազմակերպելու նախաձեռնությանը, որի գլխավոր նպատակը արցախահայության վերադարձի իրավունքի իրացման մասին քննարկումներ սկսելն է: Ի՞նչ կարող ենք ակնկալել ԵԱՀԿ-ից, մի կառույց, որը Դուք լավ եք ճանաչում եւ Շվեյցարիայից, որտեղ բնակվում եք: Շվեյցարական նախաձեռնությունն ամրագրում է, որ հայերի վերադարձն Ադրբեջան պիտի լինի միջազգային հովանու ներքո, ինչը բնական է՝ բռնագաղթը քաղաքական՝ էթնիկ զտման կամ իրավական՝ ցեղասպանության որակման պարագայում: Ադրբեջանը պահանջում է Մինսկի խմբի լուծարում: Միջազգային այդ միջնորդը լավագույնս է տեղյակ համակամարտության բանակցային ընթացքից, արձանագրությունների ողջ շտեմարանը նրանց մոտ է, եւ Ղարաբաղի սուբյեկտայնությունը ճանաչում է: Նպատակահարմար չէ՞ պնդել եւ պահպանել արդեն ստեղծված տարբերակը:

-Վախենամ՝ ակնկալիքներն այդ կառույցից մեծ չեն, քանի որ 44-օրյայից հետո այն դադարեց լինել միջնորդ այս համատեքստում. Մինսկի խմբի վերաբերյալ այս ֆորմատը պահելը խորհրդանշական բնույթ է ունենալու, ոչ ավելին, եթե իհարկե կոնտեքստ չփոխվի, բայց դա այս պահին տեսական է: Ըստ էության ԵԱՀԿ շրջանակներում խաղաղության որեւէ գործընթաց (Peace process) Հայաստանի և Ադրբեջանի մեջ չկա: Խաղաղության գործընթացը հիմա երկկողմանի է, առանց միջնորդության, եւ եթե արցախցիների հավաքական վերադարձի հարցը քննարկվի, ապա այս ֆորումից զատ պետք է լինի որևէ բանակցային գործընթացի մի մաս, որն էլ ուղիղ մաս պիտի կազմի Հայաստան-Ադրբեջան բանակցություններին: Վերոհիշյալ գործոններից ելնելով՝ դժվարանում եմ պատկերացնել, որ Շվեյցարիան նույնիսկ ԵԱՀԿ նախագահության տարում կարողանա այդ ֆորումը կազմակերպել: Եթե լավագույն դեպքում այս ֆորումը լինի, որեւէ ազդեցություն չի ունենալու, եթե ֆորումից չծնվի մի գործընթաց, որը քաղաքական ճանապարհով խնդրի լուծման կհանգեցնի:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞րն է Գերմանիայի ազնիվ մղումը. Մերցի խոստովանությո՞ւնը

Հաջորդ գրառումը

Ռազմական ծախսերն աշխարհում շարունակում են աճել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ռազմական ծախսերն աշխարհում շարունակում են աճել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական