Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անմեղ, միամիտ համընկնումներ… զուտ

01/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քննչական կոմիտեն լուրջ-լուրջ հաղորդագրություն է տարածել, թե 57-ամյա կնոջ են ձերբակալել Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պաստառը ներկանյութով վնասելու եւ անպարկեշտ գրառում անելու համար:

Ուրեմն  Հակարիի կամրջի ադրբեջանական ապօրինի անցակետից երեք հայ տղայի են առեւանգել, Արցախում այսուհետեւ ամեն ընտանիքի կվաճառվի ընդամենը մեկ հաց, ադրբեջանական «Կարմիր մահիկը» պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի գրավի «Կարմիր խաչի» տեղը, նույն գործառույթներն իրականացնի արցախահայության նկատմամբ՝ աշխարհին ցույց տալու, թե  որքան «հումանիստ ու մեծահոգի է Բաքուն», ամեն օր  150-ից ավելի մարդ է ադրբեջանական անցակետով դուրս գալիս Արցախից, միայն օգոստոսին բանակում 6 զինվոր է մահացել,  որոնցից ոչ մեկը թշնամու կրակոցից չի զոհվել, այլ որովհետեւ Հայկական զինուժում բառացիորեն «բարդակ» է, իսկ դատաիրավական համակարգը Ավինյանի պաստառները վնասողների «որսով» է զբաղված:

Իսկ ի՞նչ ասեն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս 13 ուժերը, որոնց պաստառները պոկում են, պատռում, ոտքի տակ գցում: Նրանց իրավունքներն անպաշտպան են մնալու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նրանց վերաբերյալ չի՞ ասել՝ ինչի ըտենց դատավոր կա՞, որ իմ ասածը չանի:

Սարի թաղում մոտ 60 տարեկան մի մարդ փորձում էր մոտենալ քարոզարշավ անող Տիգրան Ավինյանին ու հարցնել՝ դու էդ լուրջ ե՞ս ասում, որ ուզում ես Երեւանի քաղաքապետ դառնալ, դեռ երես ունես, ուզում ես Երեւան ղեկավարե՞լ:

Չթողեցին, պատնեշեցին, որ քաղաքացին չմոտենա. փոխարենը Ավինյանին էին մոտենում նախապես լավ փորձած իմպրովիզատորներ՝ շատ գոհ ենք ձեզնից, բայց ջրի հարց կա, բան կա, ասֆալտ եք արել, ապրեք, բայց այսինչ տեղը դեռ ասֆալտած չի եւ այլն:

ՔՊ-ի մրցակից կուսակցությունները բողոքում են, թե Ավինյանը վարչական ռեսուրս է օգտագործում, իշխող ուժի հնարավորություններն իրենցինի հետ հեչ համեմատելու չի, անհավասար պայքար ու անարդար մրցակցություն է, բայց դե, ինչպես ասում են, ընկել են, պիտի քաշեն:

Դե հա, Տիգրան Ավինյանի հնարավորությունն ո՞վ ունի. 500 միլիոն դրամից ավելի գումար է նվիրաբերվել, որպեսզի քարոզարշավ անի: Դեռ հրապարակավ էլ գլուխ է գովում, թե այդ գումարը նվիրողները մեկը չեն, երկուսը չեն, հազարավոր մարդիկ են ՔՊ-ի քարոզարշավին նվիրատվություն արել: Եթե նրանք ուզենան, ՔՊ գրասենյակը նրանց անունները կհրապարակի:

Ընտրություններից մի քանի ամիս առաջ էլ օրինականացված «ընտրակաշառքի» կիրառում իրականացվեց՝ պետբյուջեից Երեւանին հատկացվեց 10 միլիարդ դրամ՝ մայրաքաղաքի տարբեր խնդիրները լուծելու համար: Այսպիսի խոշոր գումար պետբյուջեից Երեւանին երբեք չէր հատկացվել: Ու սա՝ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, որպեսզի բոլոր աշխատանքները նրան վերագրվեն, նա ներկայացնի, կարմիր ժապավենը նա կտրի: Պարզ է, չէ՞, որ պետբյուջեի գումարներով աշխատանք է արվել ու արվում՝ երեւանցիներին գոհացնելու, հետեւաբար, գուհունակության հիմքի վրա իշխող ուժի համար ձայներ ապահովելու համար:

Բա Երեւանի կենտրոնում, օգոստոսի 28-ի  կազմակերպած համե՞րգը՝ միասին վայելելու երաժշտություն, փողոցում կարմիր գորգ փռելու ու բոլոր ընտրողներին հրավիրելու մշակութային  երեկոյի: Մշակութատենչ անմեղ զեղում է, չէ՞, ոչ ավելին: Այդ ո՞ր նենգամիտի, չարակամի մտքով կանցնի սա անվանել նախընտրական քարոզարշավ կամ  որ ամենասարսափելին է՝ PR:
Բա ավտոբուսնե՞րը… դրանց շահագործումն էլ անմեղ կերպով եկավ-համընկավ նախընտրական քարոզարշավին նախորդած մի քանի ամիսների հետ: Զուտ չնախատեսված, չկանխամտածված, իրեն-իրեն ստացված համընկնում: Ուրիշ բան չմտածեք հանկարծ:

Անմեղ, միամիտ համընկնումներ, նույնքան անմեղ ու միամիտ, ինչպես Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ եւ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախընտրական «Ինչ ասացիք, արեցինք. նորից կանենք» կարգախոսն ու ՔՊ-ի «ասե՛ք, կանեք»-ն են համընկնում:

Բա որ Յըլդըրըմը, որ թուրքերեն կայծակ է նշանակում, շանթահարի՞ «համընկնող» մտքագողության համար…

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընտրական շռայլ «ժպիտներ»՝ մանկավարժներից. անփոփոխ ձեռագիր

Հաջորդ գրառումը

Չգիտեմ՝ առաջիկայում ով կգա իշխանության, բայց գիտեմ՝ ով կգնա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Չգիտեմ՝ առաջիկայում ով կգա իշխանության, բայց գիտեմ՝ ով կգնա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական