Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկե՞ղծ եք

Մարիետա Խաչատրյան
11/04/2025
- 11 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
72
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը խոսում է կադրերի պակասից, պաշտոնյաների գիտելիքի պակասից, սխալներից,աշխատել չկարողանալուց, յոթ տարի նույն դասարանում մնալուց:

Չենք կարող ասել, որ նա անկեղծ է, քանի որ վստահ ենք` ինքն էլ հասկանում է, որ այդպես էլ պետք է լիներ: Մնում է նրա նախընտրական հնարամտությունը: Երբ դու ուզած պաշտոնի նշանակելիս առաջնորդվում ես միայն հավատարիմին կամ սեփական կողմնակցին ընտրելու տարբերակիչով` այլ բանի մի՛ սպասիր: Սովորաբար բարձր պրոֆեսիոնալները շատ չեն, ու նրանք կարող են քո կողմնակիցը չլինել, բայց պրոֆեսիոալ բառի բովանդակության էությունը նախ այն է, որ դու քո գործն անում ես գերազանցորեն, անկախ քաղաքական հայացքներից, եւ բացի այդ` պաշտոնը չես ծառայեցնում քաղաքական շահին: Այդպիսի բան տեսնո՞ւմ ենք իշխող թիմի նշանակած պաշտոնյաների մեջ` մեծ մասամբ իհարկե ոչ, որովհետեւ ամեն ոք, որ պաշտոնի է նշանակվում թիմակցի եւ հավատարիմի հատկանիշով նախ, ակամա պարտավորված է իր հավատարմությունն ամեն առիթով ցուցադրել, քանի որ թիմո՛ւմ են այդպիսի բարքեր: Դե իսկ պրոֆեսիոնալ լինելն էլ մի կերպ կդրստի, վերջն աշխատել կսովորի… մի քանի տարում: Իսկ մինչեւ սովորելը երկրի հերն էլ անիծած:

Առաջ էլ էր այդ մտայնությունը (բոլոր իշխանությունների դեպքում), եւ հիմա է հատկապես այդպես, սովորաբար որակ չկազմող մի քանի պրոֆեսիոնալների առկայությունը առաջ եւ հիմա հաստատել է «Բացառությունները հաստատում են օրինչափությունը» կանոնը:

Եթե, իրոք, հեղափոխություն եղած լիներ, այլ ոչ թե անհայտ նպատակներով լավ կազմակերպված իշխանափոխություն դուրսուներսով, այդ դեպքում խնդիր դրված կլիներ ներազգային համերաշխության հաստատումը, անկախ քաղաքական հայացքներից ազգային ներուժի ուղորդումը կառավարություն, Ազգային ժողով, կաշառահենությունից, ազգուտակին պաշտոնների գործուղելու սովորույթից ազատվելու անձնական օրինակի(ների) դրսեւորումը, ու ոչ թե հակառակը: Այժմ այցեքարտ է բոլոր մակարդակներում արատավոր սովորույթները ոչ թե բացառելը, այլ խթանելը: Նայեք քաղաքապետարանին, համայնքային կառույցներին, եւ ամեն ինչ պարզ կլինի: Ներազգային համերաշխությունը միգուցե օգներ ճիշտ մարդկանց վստահելու կարեւոր որոշումները բոլոր առանցքային պահերին, ու միգուցե արցախյան պատերազմի անհասկանալի պարտությունը չլիներ, Արցախի կորուստն էլ չլիներ, մենք էլ այս վիճակում չլինեինք:

2017 թվականի ապրիլի 7-ին մեր թերթում իմ հրապարակումը նայեցի` «Նոր զգեստով հինը», որտեղ անդրադառնում էի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքի պատկերին` եզրակացնելով, որ այն փաստորեն նախորդից ավելի վատթար է ստացվել` օլիգարխներ, մականունավորներ, գողականներ, պարզապես փողի տոպրակներ, իսկ իբր ընդդիմադիր դաշինքների տեսքով էլի խորհրդարան էին անցել միայն նախօրոք քարտեզագրվածները, այսինքն` միանձնյա, ամեն ինչի համար պատասխանատվություն կրող իշխանություն էր նորից ձեւավորվում, իսկ այդ օրենսդիրով նույնական էր լինելու նաեւ գործադիրը: Ու այդ պատճառով մարդկանց համբերությունը սպառվեց:

Հիմա նայեք ներկա խորհրդարանին: Շատ բան է փոխվե՞լ` իհարկե ո՛չ: Օլիգարխներ` կան, անգրագետներ, տառասխալով գրողներ, օրենսդրական աշխատանքից հեռու մարդիկ` որքան ասես, վերեւից իջեցրած ելույթ ու հարց կարդացողներ` որքան ասես… Իրենցով զարմացած ինքնագոհներ`որքան ասես: Ո՞նց կարելի էր այսպիսի խորհրդարան հավաքել, այդպիսի ցուցակներ ունենալ`«պոլի փեդ լինի` մերը լինի» հին սինդրոմով, չգիտեմ: Մեկ-մեկ ամաչում ես նրանց անգամ հարց տալ:

Խորհրդարանից դուրս գանք` նայեք, թե ի՞նչ է կատարվում ամենուր, ի՞նչ աստիճանի տարածված է աշխատելու իմիտացիան, առանց հաշվարկելու այս կամ այն մոտեցումները փորձարկելը հանրության գլխին, իշխանության ներկայացուցիչների չհիմնավորված մեծամտությունը հասարակ մահկանացուի հանդեպ, իրենց սխալ որոշումների գերին դարձնելը մարդկանց:

Ճառերում ամեն ինչ կարգին է: Մտիր առաջնային բուժհիմնարկ պոլիկլինիկա, էն որ նախարարուհին ասում է, թե ոչ մեկի բուժօգնություն չենք մերժում: Այնքան կուղարկեն պոլիկլինիկայից դուրս վճարովի ծառայություններ, նեղ մասնագիտական իրենց խորհրդատվությունը տալու փոխարեն` այնքան կգցեն այսուայն բաժինները, այնքան անձնական քարտում շարադրություն կգրեն (դա՛ է նրանց հիմնական աշխատանքը), մինչեւ բուն հարցիդ պատասխանը չստացած-հոգնած կփախչես ապարդյուն այդ կառույցից, բուժումդ հարցնելով շենքիդ հարեւան բժշկից կամ պատահական մարդկանցից: Թե բա` համակարգի ծանրաբեռնվածությունը պետք է հասցեագրել առաջնային բուժհիմնարկ:

Կամ նայեք` ո՞նց լուծեցին, կամ ավելի ճիշտ` չլուծեցին տրանսպորտի եւ աղբահանության վճարների խնդիրը: Առաջին դեպքում այնպես արեցին, որ մարդկանց մեծ մասը չի ուզում փոխադրականից օգտվելու պարզ գործողության փոխարեն միջնորդավորված այլ գործողություններ անել`Տելսելից թղթեր հանել, փաթեեեեթ ամրագրել- եսիմէլինչ, ու փաստորեն չհիմնավորված-թանկ 150 դրամն է վճարում: Երկրորդ դեպքում` չորրորդ ամիսն է աղբի վարձավճարի ծրագիրը պատրաստ չէ, ու երբ պատրաստ լինի` խեղճ բնակչի գլխին միանգամից մի քանի ամսվա վարձավճար է ընկնելու, այն էլ քառակուսի մետրով վճարելու անխելք որոշմամբ:

Եթե այս անխելամիտ քայլերին նաեւ ավելացնենք բոլոր ոլորտներում ամեն օր պաշտոնյաների կողմից կաշառահեն, ոչ կանոնակարգային, մեծամիտ դրսեւորումները, ամենուր փեսա-աներ-քույր-եղբայր սխեմայով պաշտոնանշանակումները, հարկերի բարձրացման բազմաքայլ եւ խուճուճ աճպարարությունները, որոնք չգիտես ինչպես են հայտնվում այս ու այն պաշտոնյայի գլխում, հետո դառնում օրենք, պարզ կլինի, որ սովորական քաղաքացու համար ոչինչ էլ չի փոխվել, գումարած՝ որ ամենուր ավելացել են տգետները, գրագետին բան սովորեցնող անգրագետները:

Ամեն ինչ օրինակելի է: Էդ ե՞րբ վերեւից բարեխղճության, անաչառության, պրոֆեսիոնալիզմի, խծբ-ներով չառաջնորդվելու օրինակ ցույց տվեցին, որ մյուսները չհետեւեցին այդ օրինակին, երբ փորձեցին քաղաքական նպատակահարմարություն չկիրառել, որ դեպի ձեզ պրոֆեսիոնալները չթեքվեցին:

Բովանդակություն չե՛ք փոխել, մտայնություն չե՛ք փոխել, տգետներին խթանել ե՛ք, թե բա` ինստիտուցիոնա՜լ: Արտաքին անհասկանալի (մեղմ ասած) քաղաքականությունն էլ` վրադիր:

Վերջին օրինակը. Ազգային ժողովում երթեւեկության անվտանգության վերաբերյալ լսումներ էին կազմակերպվել: Կառույցների ղեկավար-փոխղեկավարներից ով ելույթ ունեցավ` նախ ավտովթարներից մահերի եւ վիրավորվածների սարսափազդու թվերը ներկայացրեց, հետո երկար դիֆերամբեց, թե ինչ լավ գործեր է արել իր կառույցը, որ դրանք նվազեն, իսկ իրական քննադատների ելույթներն էլ կա՛մ արգելափակվեցին, կա՛մ ժամանակի սահմանափակմանը ենթարկվեցին: Հիմա ասածս ինչ է` լսումները պիտի խոչընդոտներն ու բացասական երեւույթները վեր հանելու, ոչ թե աշխատանքի երկարաշունչ հաշվետվության առիթ լինեն, որպեսզի սխալները սրբագրվեն: Թե չէ` դրանք դառնում են թռչուն նկարելու միջոցառում: Տեսեք, որ մտայնություն չի փոխվում: Օրինակներն ամենուր են:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի պաշտպանութիւն հայ պատանդներուն

Հաջորդ գրառումը

Մեծ ծրագրեր, անատակ ղեկավարություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Մեծ ծրագրեր, անատակ ղեկավարություն

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական