Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդրեասյանը փորձում է փրկել «շեֆի» դեմքը

Սևակ Վարդումյան
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
39
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրականում առարկայի անվանափոխության որեւէ առաջարկ չի էլ եղել

 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ԿԳՄՍ նախարարությունից չեն տրամադրել ենթադրյալ այն մասնագետների, պատմաբանների անունները, որ, իբրեւ թե, առաջարկել են խմբագրել «Հայոց պատմություն» առարկայի անունն ու այն դարձնել «Հայաստանի պատմություն»: Մանուկյանը հարցման մեջ խնդրել էր հստակեցնել՝ ե՞րբ է նախարարությունը նման առաջարկ ստացել, տրամադրել դիմում-առաջարկի պատճենը, բանավորի դեպքում՝ տրամադրել դիմումատուների անուններն ու մասնագիտությունները: Ինչպես նաեւ հստակեցնել՝ ներկայացված առաջարակն արդյո՞ք դարձել է հանրային քննարկման նյութ, եթե այո, ապա դա ե՞րբ ու ի՞նչ ձեւաչափով է իրականացվել:

Պատգամավորի, որն, ի դեպ, գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունք ունի, հարցմանն ի պատասխան նախարարությունը բավական ցինիկ է արձագանքել՝ ասելով, թե ոչինչ չեն կարող տրամադրել, քանի որ այն հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթներին:

«Ազգ»-ի հետ զրույցում պատգամավորը նշում է՝ տեղեկության մերժումը պետք է պարունակի կոնկրետ իրավական նորմի հղում: Այսինքն՝ ԿԳՄՍ-ն առնվազն պետք է նշի, թե հարցերից յուրաքանչյուրի պատասխան-տեղեկությունը ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով է խախտում մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը:
 

– Նախարարությունից ասում են, թե, իբրեւ, մասնագետների՝ նախարարությանն ուղղված նամակի պատճենն ինձ տրամադրելով՝ «խախտվում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»: Այնինչ իմ հարցումն այն մասին էր, թե ի՞նչ մտավորականներ կամ ուսուցիչներ են դիմել նախարարություն, որ փոխվի առարկայի անունը: Այսինքն՝ ես ոչ թե առաջարկի բովանդակությունն եմ պահաջել, այլ առաջարկ անող անձանց անունները: Դրա գաղտնիությունը ո՞րն է:

– Ի՞նչ եք պատրաստվում անել, շարունակելո՞ւ եք պնդել, որ ԿԳՄՍ-ն տրամադրի այդ անձանց անունները կամ դիմումի պատճենը:

– Հարցումն, իհարկե, նորից եմ ուղարկել: Որքանով տեղյակ եմ, նմանատիպ հարցում ուղարկել են նաեւ տեղեկատվության ազատությամբ զբաղվող կազմակերպությունները: Սա «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կոպտագույն չարաշահում եւ խախտում է: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է այսպես արվում, ապա միայն կարող եմ ենթադրել, որ ոչ թե ինչ-որ մտավորականներ կամ ուսուցիչներ նամակ են ուղարկել նախարարություն, այլ ինչի են Ստալինի ժամանակների նման աշախատվոր կոլեկտիվի անունից են ինչ-ինչ քայլերի դիմում: Հատկանշական է մեկ հանգամանք, երբ նախագիծդ «e-draft» առցանց կայքում (Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակ) դրվեց շրջանառության, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 80-85 տոկոս, դրան դեմ էին քվեարկել: Ավելին՝ փոփոխության մասին որեւէ մեկը դրական չէր արտահայտվել: Բայց կարճ ժամանակ անց նախարարությունը, ըստ երեւույթին կանխելով դեպքերի՝ իրենց համար անցանկալի ընթացքը, սկսեց «լցոնումներ» անել, եւ կտրուկ ավելացան կողմերը: Իշխանությունը, ենթադրելի է, նախարարության աշխատակիցներին ստիպել էր մտնել եւ կողմ քվեարկել:

– Բայց ինչո՞ւ են խուսափում ասել՝ ով է նման առաջարկ արել:

– Նախարար Ժաննա Անդրեասյանն, իր ղեկավարած գերատեսչությանը ծիծաղելի վիճակում դնելով, ցանկանում է արդարացնել «շեֆի»՝ Նիկոլ Փաշինյանի հիմնազուրկ, արհեստական հայտարարությունները: Կասեք զավե՞շտ: Չեմ կարծում: Մի ամբողջ գերատեսչություն, նախարարություն, նախարարության իրավաբանական վարչություն, հասարակայնության հետ կապերի վարչություն, տեղեկատվություն տրամադրող լիազոր անձի դնում են հիմարագույն վիճակում, միայն թե արդարացնեն Փաշինյանի հայտարարությունը, թե «Հայոց պատմություն» առարկայի խորքային անվանափոխությունը ոչ թե իշխանությունն է նախաձեռնել, այլ մտավորականների եւ ուսուցիչների նախաձեռնությամբ է սկսվել:

Իրականում, ենթադրելի է, որ որեւէ նամակ էլ չի գնացել նախարարություն, չկա նման առաջարկի հեղինակ որեւէ մանկավարժ եւ պատմաբան, պարզապես փաշինյանական իշխանության ուրացման ծրագրի մի մասնիկն է, որի այս դրվագը ներկայացնում են իբր ժողովրդային պահանջի սոուսով:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցի իսկական բնապահպանները երբեւէ արձագանքելո՞ւ են

Հաջորդ գրառումը

Խաղաղության ճախարակ պտտեցնող պատանի փոխարտգործնախարարը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության ճախարակ պտտեցնող պատանի փոխարտգործնախարարը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

Հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, կսրբադասվի։ Այս մասին...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական