Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անգլերեն ժողովածու Աղվանքի վերաբերյալ

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դե գրույտեր» հրատարակչությունը (Բեռլին-Բոսթոն) օրերս լույս է ընծայել մի անգլերեն ժողովածու Աղվանքի (Կովկասյան Ալբանիա) մասին՝ «Կովկասյան Ալբանիա. միջազգային ձեռնարկ» վերնագրով (խմբագիրներ՝ Յոսթ Գիփերթ, Յասմին Դում-Թրագութ): Ինչպես նշված է հատորի ծանուցման մեջ. «2020-ի ղարաբաղյան պատերազմի եւ տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ադրբեջանական ռեւիզիոնիզմի հետեւանքով վերսկսվել են քննարկումները կովկասյան «Ալբանիայի» մասին, որը քիչ է հայտնի Արեւմուտքի գիտական եւ հասարակական շրջանակներում: Ձեռնարկն առարկայական, գիտական հիմնավորմամբ ներկայացնում է կովկասյան «ալբանացիների» վերաբերյալ հետազոտությունների ներկա վիճակը: Աշխատությունները պարտադիր կերպով չեն հավակնում գիտական նոր բացահայտումների, այլ ավելի շուտ ամփոփում են հաստատված գիտելիքները: Հատորը համախմբում է տարբեր ոլորտների միջազգայնորեն ճանաչված գիտնականների եւ հետազոտողների ուսումնասիրություններ, որոնք ներկայացնում եւ վերանայում են կովկասյան «ալբանացիների», նրանց պատմության եւ հնագիտության, լեզվի եւ գրավոր հուշարձանների, կրոնի, եկեղեցու պատմության եւ արվեստի վերաբերյալ հետազոտությունների վիճակը, ներառյալ նրանց առնչություններն այսօրվա ուդի ժողովրդի հետ»:

Ժողովածուն բովանդակում է հետեւյալ հոդված-ուսումնասիրությունները՝ «Աղվանքը հունական եւ լատինական աղբյուրներում»  (Մարկո Բաիս), «Աղվանքը միջնադարյան հայկական աղբյուրներում (V-XIII դդ.)» (Յասմին Դում-Թրագութ եւ Յոսթ Գիփերթ), «Աղվանների գրավոր ժառանգությունը» (Յոսթ Գիփերթ), «Աղվանների լեզուն» (Յոսթ Գիփերթ եւ Վոլֆգանգ Շուլցեն), «Աղվաներենը եւ ժամանակակից ուդիերենը» (Վոլֆգանգ Շուլցեն եւ Յոսթ Գիփերթ), «Ուդիների խնդրանքը Պետրոս ցարին» (Իգոր Դորֆման-Լազարեւ), «Աղվաններ, հայեր եւ վրացիներ. ընդհանուր պատարագ» (Շարլզ Ռենու), «Մե՞կ, թե՞ երկու. քրիստոսաբանական եւ հիերարխիկ վեճերի եւ «Աղվանքի եկեղեցու» զարգացման մասին (IV-VIII դդ.)» (Յասմին Դում-Թրագութ), «Սուրբ Ուխտ» (Արմենուհի Դրոսթ-Աբգարյան), «Աղվանները սուրբ հողում. հնագիտական ապացույցների բացակայություն, թե՞ բացակայության ապացույց» (Յանա Չեխանովեց), «Աղվանքի քաղաքաշինությունը եւ ճարտարապետությունը. հիմնական հուշարձանները եւ զարգացման միտումները» (Արմեն Ղազարյան), «Յոթ եկեղեցիների» անսամբլը. մի էկումենիկ վանք ժամանակից առա՞ջ» (Պատրիկ Տոնապետյան), «Արցախի Տիգրանակերտը» (Համլետ Պետրոսյան), «Էթնիկ իրավիճակը հին եւ միջնադարյան Աղվանքում» (Ալեքսան Հակոբյան), «Վաղ Աբբասյան Աղվանքի ապստամբները» (Էլիսոն Մ. Վակկա), «Դուք ասում եք աղվան, ես ասում եմ՝ հայ: Էթնիկ պատկանելության եւ իշխանության մասին խոսակցությունները Հայաստանի աղվան թագավորի շուրջ» (Սերջո Լա Պորտա), «Հարթավայրերի եւ լեռների միջեւ. աղվան-հայկական երթերը 12-րդ դարում եւ Դավիթ Գանձակեցին (մոտ 1065-1140)» (Իգոր Դորֆման-Լազարեւ), «Գյանջայի դարպասը» (Յոստ Գիփերթ) եւ «Հակառակ նախագծում. պետության կողմից ստեղծված «Աղվանական առաքելական եկեղեցին» (Հրաչ Չիլինգիրյան):
Հատորն օժտված է առաջաբանով եւ ցանկերով:                                  

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կորսված նկարների հետքերով Չարեքթար գյուղից՝ Փարիզ

Հաջորդ գրառումը

Պատրիկ Ռադըլե. Ֆրանսիացի երաժիշտը հանուն Հայաստանի եւ Արցախի

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Պատրիկ Ռադըլե. Ֆրանսիացի երաժիշտը հանուն Հայաստանի եւ Արցախի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական