Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անասնաֆերման»՝ ըստ «Գոյ» թատրոնի

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գոյ» թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Սահակյան) Հայաստանում առաջինը ներկայացրեց բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»` Սարգիս Արզումանյանի բեմադրությամբ: Առաջնախաղը տեղի ունեցավ 2017 թ.՝ դեռ մինչեւ «թավշյա» իշխանափոխությունը, սակայն այս տարվա հունիսի 4-ի ներկայացումն առանձնահատուկ էր նրանով, որ իր ստեղծման 35-ամյակը տոնող, ու, ցավոք, փակման վտանգի առջեւ կանգնած թատրոնի մի քանի այլ ներկայացումների շարքում «Անասնաֆերմայի» մուտքն էլ ազատ էր հանդիսատեսի համար: Երբ հանդիսականները բեմից անցնելով դահլիճ` զբաղեցնում են իրենց տեղերը, ներկայացման որոշ գործող անձինք արդեն բեմում են, ֆերմեր Ջոնզը (Լեւոն Անտոնյան) կերակրում է կենդանիներին, հնչում են բնության ձայները: Ի սկզբանե տպավորություն է ստեղծվում, որ հանդիսատեսն էլ իրավազրկված շնչավորներին հավասարազոր գործող անձ է կամ ապագա իրադարձությունների զոհ:

Բեմն էլ Գարիկ Մանուկյանի մտահղացմամբ ձեւավորված է որպես գոմի՝ դեպի հանդեսատեսը բացված ներքնամաս, որի հետ դահլիճը մեկ ընդհանուր «Մենըր ֆերմա» է կազմում:

Exif_JPEG_420

Ներկայացման սկզբում գործող անձինք էլ են դեպի բեմը անցնում հանդիսասրահի միջով: Հենց սկզբից Գնդապետ մականունով խոզի նամակն ընթերցելիս գործողությանը հատուկ փայլ է հաղորդում Էդգար Անդրեասյանի (Զռան) խաղը, որը թե՛ իր շարժուձեւով, թե՛ շեշտադրումներով յուրովի տեղայնացրել է այս դերը, ավելի մոտեցրել մեր իրողություններին: Զարմանալի է, թե 1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջման եւ ստալինյան բռնաճնշումների մոտիվներով գրված այս վիպակն այսօր էլ որքան արդիական է հետխորհրդային շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Ինչպե՞ս չվերաձեւակերպել Վահրիճ Բախչանյանի խոսքերը՝ մենք ծնվել ենք, որ Օրուելին իրականություն դարձնենք: Զուգահեռները ակամա են ծագում գլխումդ. մի պահ նույնիսկ մոռանում ես ծանոթ սյուժեն ու ցանկանում, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվի, անասունները վերջապես ազատվեն: Սակայն, թերեւս, հեղափոխությունների ընդհանուր սկզբունքն է, որ գաղափարական առաջնորդներին անխուսափելիորեն փոխարինում են հերթական բռնապետները, ըմբոստացած ժողովուրդը հայտնվում է ավելի ծանր պայմաններում, քան նախկինում էր, իսկ հեղափոխության կարգախոսներն էլ աստիճանաբար անճանաչելիորեն ձեւախեղվում են:

Անթաքույց հումորով է բեմադրված ֆերմայում անասունների քվեարկությունը իրական ընտրության բացակայության պայմաններում, երբ միախառնվում են «կողմն» ու «դեմը»:

Հայտնի է, թե ինչ պատերազմ էր ակնարկում Գոմի ճակատամարտով Օրուելը, սակայն չես կարող ձերբազատվել նմանություններից. մեծաթիվ զոհերը, որեւէ առաջխաղացման բացակայությունը նորահայտ առաջնորդի՝ Նապոլեոն խոզի սպասարկուները ներկայացնում են իբրեւ հաղթանակ: Անասունների կյանքի պայմանների աստիճանական վատթարացման համար էլ նրանք մեղադրում են վաղուց արտաքսված Ձնագնդի խոզին, որի փոխարեն քավության նոխազ են դարձնում նրա կողմնակից անասուններին:

Բեմադրությանը կենդանություն են հաղորդում զոնգ-երգերը (հեղինակներ՝ Արթուր Մանուկյան, Սերգո Սարգսյան) եւ երաժշտական ձեւավորումը (Արման Սահակյան, Սերգո Սարգսյան), որում օգտագործված գերժամանակակից ռիթմերը, ազդանշանները եւ աղմուկները հիշեցնում են, որ (Ֆոլքների բառերով) անցյալը «դեռ չի անցել»:

Ուզում եմ հատուկ նշել դերասանների անկաշկանդ, օրգանական խաղը, երբ հաճախ առանց լրացուցիչ արտաքին միջոցների իսկույն պարզ է դառնում, թե ինչ կենդանի է բեմում՝ խոզ, ոչխար, ձի, այծ, էշ, ագռավ, հավ թե շուն: Կին դերակատարները հաջողությամբ հավասարակշռում են տղամարդկանց կոպիտ խաղը՝ որոշ մեղմություն հաղորդելով ներկայացման ծանր տեսարաններին: Սարգիս Չոլոյանը (Նապոլեոն) իր զգացական, էքսպրեսիվ խաղով եւ Տրդատ Մակարյանը (Ձնագնդի) իր դատապարտված իդեալիզմով ու անմիջականությամբ, մեծ վարպետությամբ ներկայացնում են երկու հակոտնյա կերպարների` պահպանելով ներկայացման ձգողականությունը եւ տեմպը:

Բռնապետ Նապոլեոնը կամաց-կամաց ձեւափոխում է, իրեն հարմարեցնում, նենգափոխում հեղափոխության սկզբունքները. «Ոչ մի անասուն երբեւէ չպետք է սպանի մի ուրիշ անասունի» (եթե պատճառ կա՝ կարելի է), «Անասունը երբեք անկողին չի մտնի» (ինչո՞ւ ոչ), «Բոլոր անասունները հավասար են» (բայց որոշ անասուններ ավելի հավասար են), եւ այլն: Ի վերջո, Նապոլեոնը պիտի որդեգրի հակահեղափոխական գաղափարներ, մերժի հեղափոխության տարածումը ու գոռգոռա, որ «ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր միակ նպատակն է եղել հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների ստեղծումը»: Երբ նա վերադարձնում է ֆերմայի մինչհեղափոխական անվանումը, չես կարող չմտաբերել ներկայիս «հեղափոխականների» վերադարձը խորհրդային՝ վաղուց մերժված սահմաններին եւ իրողություններին…

Դատելով այս աշխատանքից՝ երիտասարդ ռեժիսոր Սարգիս Արզումանյանը դեռ հաճելիորեն կզարմացնի հանդիսատեսին. նա վարպետությամբ է մշակում միզանսցենները եւ պատկերները, դրանք հագեցած են, խոսուն, նա կարողանում է ասկետիկ միջոցներով հասնել բարձր արտահայտչականության, բեմադրել զուգահեռ գործողություններ:

Բեմադրությունը՝ ի տարբերություն հակաուտոպիստական վիպակի, լավատեսորեն է ավարտվում, դրանում հատկանշական են ողջ մնացած Էշի (Հայկ Կլեկչյան) վերջին բառերը. «մենք կվերակառուցենք ֆերման եւ վերջապես կլինենք ազատ»:
Հուսանք, որ վերջ կդրվի մեր թատրոնների հաջորդական գլխատմանը եւ «Գոյ» թատրոնը կվերապրի, քանզի հաստատապես ասելիք ունի…

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատրիկ Ռադըլե. Ֆրանսիացի երաժիշտը հանուն Հայաստանի եւ Արցախի

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

20 հունիսի, 2025

Վարկաբեկման փորձ՝ ընդդեմ բարեգործությանը

20/06/2025
20 հունիսի, 2025

Նորին մեծություն աղմուկը

20/06/2025
20 հունիսի, 2025

 «Գազա ներխուժելուց քսան ամիս անց էլ Գերմանիան դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել Իսրայելի դեմ»

20/06/2025
20 հունիսի, 2025

Իրան-Իսրայել հակամարտությունը եւ հավանական միջնորդները

20/06/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական