Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Այսօրվա ԱԺ-ն որեւէ աղերս չունի երկրի առաջ ծառացած խնդիրների հետ»

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը

– Պրն Գորգիսյան, այս օրերին Հայաստանում ու Արցախում, կարելի է ասել, առարկայական են դառնում «խաղաղության պայմանագրի» կամ «խաղաղության դարաշրջան բացելու» մասին խոսակցությունները: Խաղաղ համակեցության ֆոնին, սակայն, Ադրբեջանն ահաբեկչություն է իրականացնում Ստեփանակերտում ու ոստիկանների սպանում: Ձեզ համար հասկանալի՞ է՝ «խաղաղության դարաշրջանն» ի՞նչ տեսք է ունենալու, ու ինչպե՞ս է այն ուրվագծվում ձեր մտապատկերում:

– Խաղաղության օրակարգը կարող է հաստատվել մի կերպ՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության գործուն միջազգային մեխանիզմների ներդրմամբ եւ Ադրբեջանի ախորժակը զսպող քաղաքականության միջոցով: Հակառակ դեպքում անհնարին կլինի հասնել խաղաղության ու համակեցության, որովհետեւ առնվազն մի կողմը դա չի ուզում:

– «Խաղաղության դարաշրջանի» ֆոնին Ադրբեջանը նաեւ Հաագայի դատարանի որոշումն է անտեսում ու շարունակում է փակ պահել Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ աշխարհին կապող տրանսպորտային միակ հանգույցը: Սրա՞ն ինչ գնահատական կտաք:

– Պիտի շարունակենք աշխատանքը մեր միջազգային գործընկերների հետ՝ հասնելու շոշափելի քաղաքական ճնշումների, եթե կուզեք, նաեւ կոնկրետ պատժամիջոցների՝ Ադրբեջանի դեմ: Պետք չէ թերագնահատել միջազգային իրավունքը: Դա կարեւոր գործիքակազմ է, որի արդյունքները միգուցե անմիջապես չենք տեսնում, բայց դա ունենալ զինանոցում՝ պարտադիր է: Հիմա, առնվազն, մենք հասկանալի ենք միջազգային հանրության համար, իսկ Ադրբեջանի թեզերը հերթով ջախջախվում են: Այս աշխատանքը պետք է շարունակել:

–  Այս ամենի ֆոնին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակ է բերում ադրբեջանական կողմից եկած այն «մեսիջները, թե արցախցիները պետք է դիտարկեն Ադրբեջանի կազմում ներառվելու տարբերակը: Այս դիսկուրսն ի՞նչ վտանգներով է հղի:

– Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ, հետեւաբար, վերաինտեգրման գաղափարն իսկ ի սկզբանե աբսուրդ է: Ադրբեջանի պնդումները հիմնազուրկ են, բայց նա շարունակում է ուժի սպառնալիքի եւ էթնիկ զտման ճանապարհը: Այս ֆոնին առավել կարեւոր է դառնում միջազգային իրավունքի գործիքների կիրառումը եւ Արցախի հարցը հնարավորինս միջազգայնացնելը: Դրա հակառակը կարող է լինել այն, որ Ադրբեջանը փորձի բռնի «ինտեգրել» Արցախի հայությանը՝ սկսելով զինաթափումից, ինչը անխուսափելիորեն բերելու է բախումների եւ միգուցե նոր պատարազմի:

– Գալով հայաստանյան ներքին քաղաքականությանը՝ խորհրդարանում չհայտնվելուց հետո «Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի իշխանությանը սատար կանգնելու ուղին ընտրեց, Դուք սակայն այդքան էլ հաճախ չեք երեւում, տպավորություն է, թե հոգնել եք քաղաքականությամբ զբաղվելուց:

– Ներքաղաքական կյանքում հիմա շատ քիչ անելիք կա: Մեր արտաքին մարտահրավերները ահռելի մեծ են: Երբ 2021-ին Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք, մենք հայտարարեցինք, որ հիմա միայն համախմբմամբ կարող ենք հաղթահարել առկա մարտահրավերները: Այդ կարգախոսով մասնակցեցինք ընտրություններին եւ այդ կարգախոսին հավատարիմ մնալով՝ այսօր փորձում ենք ուժերի ներածին չափով ծառայել ՀՀ-ին ու նպաստել բարդագույն խնդիրների լուծմանը:

Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես այսօր ակտիվ եմ այնքանով, որքան դրա կարիքը կա: Ամեն դեպքում կուսակցության ներսում որեւէ տարաձայնություն չկա, կուսակցությունը շարունակում է բնականոն գործել:

– Որպես նախկին պատգամավոր՝ այսօրվա խորհրդարանին ի՞նչ գնահատական կտաք: Այսօրվա ընդդիմադիրները պատերազմից հետո ձեզ ու ձեր թիմակիցներին մեղադրում էին վճռական չլինելու մեջ: Այսօր նրանք վճռակա՞ն են:

– Այսօրվա խորհրդարանը որեւէ աղերս չունի երկրի առաջ ծառացած խնդիրների հետ: Խորհրդարանական ուժերն իրենց գործունեությամբ հասել են նրան, որ սովորական քաղաքացիներն այլեւս լսել անգամ չեն ուզում քաղաքականության մասին: ԱԺ-ում ընդդիմության իմաստը բարձր բղավելը չէ, այլ իշխանություններին փոխզսպելու կարողությունը: Երբ մենք ԱԺ-ում էինք, կար բովանդակային խիստ քննադատություն, բայցեւ փոխադարձ հարգանքը պահպանվում էր, եւ մենք կարողանում էինք զսպել իշխանության ամենաթողության պոռթկումները: Մեզ հետ հաշվի էին նստում: Այսօր իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարող գտնվել մի սենյակում եւ չհայհոյել միմյանց: Այդ միջավայրում անհնար է որեւէ արժեք ծնվի՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելական ավիաբազայից կատարված 92 թռիչքները վկայում են դեպի Ադրբեջան զենքի արտահանման մասին

Հաջորդ գրառումը

«Թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Կոչուբաևին ուղղակի առևանգել են՝ չհայտնելով, թե...

ԿարդալDetails

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական