Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այժմեական կարեւոր ձեռնարկ Երեւանի ԹՄՄ Կենտրոնում

ԱԶԳ
25/04/2025
- 25 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերահրատարակվել է պատմական կարեւոր վկայություն՝ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը» 

Հայաստանի Թեքեյան Մշակութային Միության նախաձեռնությամբ եւ բարերար Ռուբեն Գրիգորյանի մեկենասությամբ վերահրատարակվել է «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»  մեծածավալ ժողովածուն: Այն կազմված է 300-ից ավելի քարտեզներից: Հեղինակը ֆրանսահայ քարտեզագետ, աշխարհագրագետ, Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» շքանշանակիր Զատիկ Խանզադյանն է: Բնօրինակը պահվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանում եւ առաջին անգամ հրատարակվել 1960 թվականին:

Օրերս Թեքեյան կենտրոնում կայացավ այդ բացառիկ աշխատության շնորհանդեսը, որի ընթացքում եզակի աշխատությունը նվիրվեց Հայաստանի բուհական գրադարաններին, հայագիտական կենտրոններին, գիտակրթական հաստատություններին, դեսպանատներին, կտրվեն նաեւ արտերկրի համապատասխան հաստատություններին:

«Ատլաս»-ի բնագիրը ֆրանսերենով է եւ բաղկացած է բացատրական տեքստերից, քարտեզներից եւ նկարներից: 85 տարի անց երկրորդ կյանք ստացած ժողովածուն վերահրատարակվել է ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով, որն է՛լ ավելի է մեծացնում պատմական վկայություններն ու ճշմարտությունները հանրայնացնելու եւ տարածելու հնարավորությունը: Օտար լեզուներով հրատարակված քարտեզները վառ ապացույցն են, որ հազարամյակներ առաջ Հայաստանը եղել է, հայ ժողովուրդը Հայկական լեռնաշխարհում բնիկ է եւ կարեւորագույն դերակատարում է ունեցել տարածաշրջանում, որտեղ այսօրվա ինքնահռչակ որոշ պետությունների նշույլն անգամ չի եղել:

Ատլասի մեկենաս Ռուբեն Գրիգորյանը վստահ է՝ քարտեզների ժողովածուն պատմական իրողությունների կարեւոր վկայություն է եւ դրա վերահրատարակումը այսօր առավել քան կարեւոր է՝ ցույց տալու, որ հազարավոր տարիներ հայ ժողովուրդն ունեցել է տարածքներ, հայրենիք: Ատլասի խորհրդանշական առաջին օրինակը նա նվիրեց Մխիթարյան միաբանության միաբան Համազասպ վարդապետ Քեշիշյանին:

Քարտեզագրական աշխատանքներն իրականացրել է պատմական գիտությունների դոկտոր Վարդան Մխիթարյանը, որն իր խոսքում կարեւորեց ատլասի վերահրատարակումը հատկապես մեր օրերում, որովհետեւ դրանք ընդգրկում են մարդկության զարգացման բոլոր փուլերը՝ Անտիկ շրջանից մինչեւ 20-րդ դարի կեսերը. այդ բոլոր քարտեզներում հիշատակվել է Հայաստանը:

Նշենք, որ «Ատլաս»-ի վերատպումը հսկայական նշանակություն ունի անցյալի մասին գիտելիքները պահպանելու գործում: Բացի այդ, այն գործուն քայլ է պատմական կեղծարարություններին դիմակայելու գործում. Հայաստանի դարավոր գոյությունը ժխտող, պատմությունը խեղաթյուրող, պատմական քարտեզներն ու վկայություններն աղավաղող օտարազգիները կարող են Զատիկ Խանզադյանի այս աշխատությամբ առերեսվել պատմական ճշմարտության հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վավերագրական ֆիլմի պրեմիերա

Հաջորդ գրառումը

Կոմանդան Զատիկ Խանզադյան

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Կոմանդան Զատիկ Խանզադյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական