Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ պատասխանին սպասելով

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ո՞րն է կապը Սիրիայի որոշ դիրքերի վրա ԱՄՆ հարձակման եւ Թեհրանին փոխանցված Վաշինգտոնի պատասխանի միջեւ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին տեղեկացրել է, որ օգոստոսի 24-ին Իրանը  Եվրոմիության համակարգողի միջոցով  ստացել է «բանակցությունների  մնացյալ թեմաների կարգավորման շուրջ» ԱՄՆ  պատասխանը:

Քանանիի խոսքով՝ «Թեհրանը մանրամասն քննության է առել ԱՄՆ տեսակետները,  եւ քննարկումների ավարտից հետո համակարգողին կփոխանցի իրանական կողմի  մոտեցումները:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ իր հերթին հաստատել է ԱՄՆ պատասխանը Եվրոմիությանը փոխանցելու մասին իրանական կողմի տարածած լուրը:

Իսկ Վաշինգտոնում լույս տեսնող «Politico» պարբերականը, վկայաբերելով «ԱՄՆ պատասխանը գաղտնազերծած  անանուն անձնավորության»  խոսքերը, նշում է, որ ԱՄՆ արձագանքը հիմնականում կենտրոնացած է տնտեսական երաշխիքների վրա: 

Հիշեցնենք, որ ՀԳՀԾ-ի շուրջ պաշտոնական հայտարարությունների բացակայության պայմաններում վերջերս  շրջանառվում էր մի վարկած, համաձայն որի, Եվրոմիության միջնորդությամբ Վաշինգտոնին  փոխանցված Իրանի դիրքորոշման գլխավոր առաջարկն ու պահանջը եղել  է ստորագրման ենթակա նոր փաստատթղթից ԱՄՆ ապագա նախագահների հրաժարման դեպքում Իրանին վնասի հատուցում վճարելու պարտադրանքը:

ԱՄՆ պատասխանը գաղտնազերծած վերոնշյալ աղբյուրը հավելել է, որ Թեհրանին փոխանցված պատասխանը  ինչ-որ չափով կարող է չբավարարել իրանական կողմին, ուստի պետք է սպասել Թեհրանի արձագանքին՝  արդյո՞ք Իրանը կբավարարվի դրանով, թե՞ ավելի մեծ արտոնություններ ստանալու ակնկալիքով կշարունակի ճնշումներ գործադրել:

Նշենք, որ Եվրոմիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելը օգոստոսի 8-ին բանակցող կողմերին էր հանձնել համաձայնագրի վերջնական տեքստը, որը օգոստոսի 15-ին ԻԻՀ նախագահ Ռայիսիի գլխավորությամբ անցկացված  Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտահերթ նիստում  տեղի ունեցած քննարկումներից հետո,  որոշակի վերապահումներով, ընդունվել եւ փոխանցվել  էր  բանակցությունները համակարգող Բորելին:  Վերջինս էլ  իրանական կողմի արձագանքը համարել էր տրամաբանական ու տեղեկացրել, որ բանակցող  կողմերը հայտնել են իրենց համաձայնությունը եւ սպասում են ԱՄՆ արձագանքին:

ՀԳՀԾ-ի շուրջ Իրան-ԱՄՆ ուղերձների փոխանակման եւ օգոստոսի 24-ին Եվրոմիության միջնորդությամբ իրանական կողմին հանձնված ԱՄՆ դիրքորոշման  կապակցությամբ, Իրանում լույս տեսնող «Շարղ» օրաթերթը օգոստոսի 25-ի համարում «Հարձակում համաձայնության շեմին» վերտառությամբ վերլուծական հոդված է հրապարակել եւ նշել. «Սիրիայում Իրանին հավատարիմ ուժերին պատկանող  դիրքերի վրա հարձակվելով ԱՄՆ հաստատում է այն ենթադրությունը, որ Բայդենը ՀԳՀԾ-ի կապակցությամբ   իր զորակցությունը հայտնելով, խույս է տալիս հնարավոր քննադատություններից»:

Թեեւ հոդվածագիրը Սիրիայի ուղղությամբ օգոստոսի 24-ի ԱՄՆ   հարձակման եւ ՀԳՀԾ-ի պայմանավորվածություններին վերադառնալու կապակցությամբ  Վաշինգտոնի ներկայացրած  (ենթադրաբար) դրական պատասխանի միջեւ ուղիղ կապ չի տեսնում, սակայն  հիմք ընդունելով որոշ քաղաքական մեկնաբանների վերլուծությունը՝ կարծում է, որ Սպիտակ տունը հակված է ավարտին հասցնել Վիեննայում ընթացող բանակցությունները: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դաստիարակութիւն…

Հաջորդ գրառումը

Հայաստանը հետաքրքրված է իրանական անօդաչու թռչող սարքերով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը հետաքրքրված է իրանական անօդաչու թռչող սարքերով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական...

ԿարդալDetails

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական