ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը դատապարտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումները, որոնց պատճառով զոհվել է ԱՄՆ 1 քաղաքացի, գրում է Jerusalem Post-ը՝ սեպտեմբերի 29- ին՝ հստակ հղում անում մի շարք լրատվականների՝ այդ թվում ՝Kurdistan 24-ին, բայց զուգահեռ կցում՝ «համաձայն չհաստատված հաղորդագրության» զգուշավորությունը:
Այս միջադեպի մանրամասները դեռ պետք է հաստատվեն, բայց ԱՄՆ քաղաքացու սպանությունը, նույնիսկ եթե նա հարում է քրդական ընդդիմադիր խմբավորումներից մեկին, ցույց է տալիս ԱՄՆ-ի արագ արձագանքը: Mohajer-6 անօդաչուն խոցվել է F-15-ով: Իրանի հարձակումները դատապարտել են ՄԱԿ-ի տեղական պաշտոնյաները, ԱՄՆ-ի, Իրաքի, Քրդստանի, Գերմանիայի իշխանությունները:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա