Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակության չափը կարող է փոփոխվել

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն օրերս հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին ու Արցախին տրամադրվելիք աջակցությունը:

Ամեն տարի բյուջետային քննարկումների ժամանակ հայ հայանքի ու լոբբիստական խմբերի գործողություններն ուղղված են այն բանին, որ ԱՄՆ-ն ֆինանսական խոշոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին ու Արցախին: «Ազգ»ի հետ զրույցում ասում է միջազգայինագետ Սուրեն Սարգսյանը՝ բացատրելով, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից տարբեր ժամանակահատվածներում ֆինանսական տարբեր առաջարկություններ են ուղարկվում կառավարութանը՝ քննարկելու համար, թե որքա՞ն է կազմելու Հայաստանի ու Արցախին տրամադրվող աջակցությունը:

«Այս տարվա ընթացքում այն առաջարկածից, որ Կոնգրեսի կողմից արվել է գործադիր իշխանութանը, կրճավել է մոտավորապես 45 տոկոսով, իսկ Արցախին օգնություն տրամադրել ընհանրապես նախատեսված չէ: Մեր լոբբիստներն ու հայ համայնքն իրենց աշխատանքն արել են: Կարծում եմ՝ համապատասխան աշխատանք չի արվել Հայաստանի կողմից, վարչակազմի հետ ակտիվ աշխատանք չի տարվել, ու վարչակազմն Արցախին ուղիղ օգնություն չի տրամադրի»,- նշում է Սարգսյանը:

Իսկ որպեսզի Արցախին որեւէ տեսակի օգնություն չտրամադրվի, ավելացնում է մեր զրուցակիցը, ադրբեջանցիները շատ ակտիվ են աշխատում այդ ուղղությամբ, ու հետեւանքն այն է, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ի այս տարվա բյուջեում Արցախին աջակցություն տրամադրելու դրույթ այս պահի դրությամբ ներառված չէ:

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը սակայն հարցը փոքր-ինչ այլ կերպ է մեկնաբանում: Ըստ նրա՝ Ամերիկայի կողմից Հայաստանին տրվող աջակցության չափը դեռ կարող է մեծանալ, ընդհուպ՝ կրկնապատկվել:

«ԱՄՆ նախագահը յուրաքանչյուր տարի ներկայացնում է հաջորդ տարվա ֆիսկալ ծրագիրը, ընդհանարապես՝ ֆիսկալ քաղաքականությունը: Անցած տարի նույնպես ԱՄՆ նախագահ Բայդենը ներկայացրել էր Հայաստանին տրամադրվելիք օժանդակության չափը, ինչը վերջում կրկնապատկվել ու հասել էր 50 մլն դոլարի: Հայ դատի հանձնախմբի ջանքերով ու կոնգրեսի առաջարկով այդ գումարը կրկնապատկվել էր: Դրա մեջ նաեւ Արցախին տրամադրվող 2 մլն դոլարն էր ներառված, ինչով նախատեսվում էր ականազերծում իրականացնել Արցախում»,- բացատրում է Ղուկասյանը:

Հիմա, ըստ էության, նույն իրավիճակն է, «Ազգ»ի հետ զրույցում ասում է ՀՅԴ-ականն ու ընդգծում. «Իհարկե լավ չէ, որ Բայդենը ի սկզբանե օժանդակության քիչ գումար է նախատեսել Հայաստանի համար, բայց այս հանգամանքը Հայաստանի նկատմամբ Ամերիկայի քաղաքականության փոփոխություն կամ հատուկ դիտավորություն չի կարելի համարել: Չի բացառվում, որ հայկական կառույցների աշխատանքի շնորհիվ՝ աջակցության թիվն այս տարի էլ կարող է մեծանալ»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոլաբորացիոնիստների ու կոմպրադորների երկիր Հայաստանս

Հաջորդ գրառումը

Facebook-ում պաշտպանեցինք Փառուխն ու հանձնեցինք այն 

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Facebook-ում պաշտպանեցինք Փառուխն ու հանձնեցինք այն 

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական