Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

Հակոբ Ավետիքյան
14/11/2025
- 14 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
79
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկը կառուցելով, մյուսը՝ կալանավորելով

«Տաշիր Արենա» նորաբաց կրկես այցելելու նախաձեռնությունը տասնամյա թոռանս՝ Ռուբենինն էր: Ընկերներից էր իմացել այդ մասին, ապա, ինչպես մեր մատաղ սերնդի երեխաներն են սովորաբար անում, համացանցից  տեղեկություններ էր հավաքել դրա մասին եւ, բնականաբար, ինձ՝ պապիկի՛ն պիտի դիմեր իրեն այնտեղ տանելու համար:

Ու գնացինք: Օրը ուրբաթ էր, երեկոյան ժամը 7: Դահլիճը լիքը չէր, դատարկ աթոռներ կային, սակայն աուրան առկա էր՝ սպասումի անհամբերությամբ: Այդ նույն անհամբերությունը թոռանս հետ ինքս էլ զգացել էի կրկեսի բակում, Արշակունյաց-Գր. Լուսավորիչ փողոցների հատման կետում, բավական ընդարձակ բացօթյա հատվածում, որը, մեր ուսանողության տարիներին կոչվում էր «Ցիրկի մոտ», որտեղ ամառ շոգ գիշերներին գնում էինք «պիվա» խմելու եւ տաք «պերաշկի» ուտելու: Գարեջուրը խմում էինք մեծ գավաթներով, իսկ նույն ձիթայուղի մեջ ամբողջ օրը տապակվող «պերաշկիների» զզվելի հոտը տարիներ անց դեռ զգում էին մեր նախկին կրկես հաճախող երեխաները, ինչպես իմ մյուս թոռները, որոնք այսօր դեռ հիշում են այդ… հոտը:

Հոտը հիմա չկա: Փոխարենը կա գերժամանակակից ճարտարապետության արտահայտություն հանդիսացող սեւաթույր-կապույտ պսակաձեւ՝ գերարդիական, այլմոլորակային կոչմանը արժանի մի նոր կառույց, որը, միշտ հարազատ ու համահունչ է, նկատել եմ, երեխաների տեսլականին:

Գեղեցիկ, շատ հարմարավետ, ընդարձակ դահլիճ մտանք՝ երեխաների ճռվողյունների ուղեկցությամբ, ուր մեզ դիմավորեցին սեւ կոստյումներով սլացիկ աղջիկներ՝ բարեհամբույր եւ հյուրընկալ: Նախկին քաշքշուկն ու կոպտությունները «պերաշկու» հոտի հետ՝ ցնդել են: Իսկ օդում, արդեն դահլիճում, առաստաղի օղակաձեւ գոտում անընդհատ փոխվում էին բնության տեսարանները՝ համապատասխան երաժշտությամբ:

Հնչեց զանգը, բեմ դուրս եկավ կրկեսի, բոլո՛ր կրկեսների տիրակալը՝ ծաղրածուն՝ ավանդական ծամածուռ գլխարկով, ոլորուն քթով ու կոշիկներով, վերջապես՝ արտառոց արտաքինով, որպեսզի պատմի, թե ինչի մասին է ներկայացվելիքը: Ծաղրածուն, չգիտեմ՝ ինչ ազգության էր. միաժամանակ խոսում էր տարբեր լեզուներով, իտալերենից մինչեւ ֆրանսերեն, երբեմն՝ ռուսերեն, մի քանի բառ էլ՝ հայերեն, վերջապես՝ ծաղրածուերեն, այսինքն՝ ժեստերի լեզվով: Եվ խոսելով էլ բարձրացավ կենտրոնից վեր սլացող բարակ սյան վրա, ավելի ճիշտ՝ փորձեց բարձրանալ, նորից ու նորից ընկավ ցած, նորից ու նորից փորձեց բարձրանալ, մինչեւ որ, հանկարծ, իր փոխարեն «երկինք» թռան trapezist-ները, ակրոբատները: «Երկնքում» ստեղծվեց «վերերկրայինների» ողջագուրման, հեռվից աներեւակայելի արագությամբ միմյանց ձեռքերից կառչելու, մի ձեռքից մյուսը թռչելու, ընթացքում՝ օդում մի քանի պտույտ եւս տալով պարզված ձեռքերից կառչելու եթերային մի սիմֆոնիա, որը, աչքի պոչով նայելով թոռանս՝ զգացի, որ նրա սրտով էր, նա սպասում էր դրան, որպես տիեզերական շարժումների վերաբերյալ համացանցային կշռույթին եւ անակնկալներին սովոր նոր սերնդի մի մասնիկ:

Վերադառնալով կոնկրետ, մոդայիկ բառով՝ հողի վրա կատարվածին, կրկեսի օդում եւ հատակում, նույնիսկ՝ անակնկալորեն բացված փոսում, ակրոբատների հրաշալի, կրկեսներում ընդունված՝ վտանգավոր ցատկերով ու թռիչքներով ստեղծում էին եթերային այն աշխարհը, տիեզերքը, որին համահունչ երկրագունդը հավիտենական է շարժման մեջ, որը խորհրդանշող լուսե գնդակներով նույն ակրոբատներն իջան դահլիճ եւ շարք առ շարք անցնելով մատչելի դարձրեցին հավիտենական շարժումը:

Այդ ամբողջ ընթացքում անընդհատ հնչում էր ազդեցիկ երաժշտությունը ձայնագրված, որը մերթ ընդ մերթ ընդմիջվում էր ցուցադրության ընթացքում անակնկալ բացվող բեմից մի երգչուհու կատարումով, սլավոնական հնչյուններով եւ անհասկանալի բառերով, որը անհասկանալի մնաց ինձ եւ, դատելով դեմքից՝ նաեւ թոռանս համար: Ընդհակառակը, ակրոբատների գործողությունների որոշ դրվագների ընթացքում հնչեց, շա՜տ գեղեցիկ գործիքավորումով, հայկական «քոչարիի» ռիթմը՝ զուռնայի զիլ հնչյունների տակ: Դա ինչ-որ չափով հիշեցրեց, որ ներկայացումը Հայաստանում է եւ հայ հանդիսատեսի համար:

Արդարեւ, Հայաստանի, նրա մայրաքաղաքի համար կարեւոր, շատ կարեւոր կառույց է ստեղծվել, ոչ միայն մեր նորահաս սերունդների, այլեւ տարածաշրջանային մյուս երկրների մեծ ու փոքր հանդիսատեսների համար, իսկ իր սարքավորումների, տեխնիկական, ձայնային, լուսային եւ ընդհանրապես նշանային իմաստով աշխարհի, այո՛, վստահորեն եմ ասում,- նորագույն կառույցի իմաստով,- մեր հպարտությունն է լինելու, ուր, վստահաբար, միջազգային համբավի կրկեսային խմբեր պիտի ուզենային գալ ու հայ եւ օտար հանդիսատեսին ներկայացնել այն հրաշալի աշխարհը, որը երեխաների, եւ ոչ միայն, հեքիաթային մտապատկերումների դաշտն է, հավիտենության ձգտող մթնոլորտը:

Շուրջ 3 ժամ տեւող ներկայացումից իմ թոռը չձանձրացավ, ինչպես ես: Նրա մոտ մնաց հրաշալի ներկայացմանը մասնակից ռոբոտ շունիկը, որը երբեմն չէր ենթարկվում, երբեմն էլ հաճույքով կատարում էր Ծաղրածուի հրահանգները, իսկ ինձ մոտ՝ հիացումը այն մարդկանց նկատմամբ, գլխավորությամբ Նիկոլի նկուղներում տառապող բարեգործին՝ Սամվել Կարապետյանին, որին չթույլատրեցին ներկա գտնվել իր տեսլականի բացման հանդիսությանը ճղճիմ արարածների որոշմամբ, Հայ եկեղեցուն, հայ մշակույթին, հայոց մայրաքաղաքին ծառայելու, պաշտպանելու, ի՛ր եւ միայն ի՛ր ձեւով հայրենիք, ազգություն, ապագա սերունդներին իսկական հայրենասիրություն ջամբելու եւ պաշտպանելու գործը, մնայուն գործերով երկիր կառուցելու գործը:

Իմ համոզմամբ, նա ճարտարապետերին, շինարարներին, դիզայներներին եւ մյուս մասնագետներին պատվիրել էր ոչինչ չխնայել իր տեսակի մեջ աշխարհի լավագույն կառույցներից մեկը ստեղծելու համար, ի՛ր ձեւով ստեղծելու համար:

Վստահ եմ, մոտիկ ապագայում, ոգեւորվելով այս նորակառույցի առկայությունից, կրկեսային լավագույն խմբեր կունենանք նաեւ մենք, որոնք կհամալրեն, նոր բարձունքների կհասցնեն Լեոնիդ Ենգիբարյանի եւ մյուս երախտավորների տարիներ առաջ ստեղծած ավանդույթները, նոր ձեւով, իրենց ձեւով:

*    *    *

Ի դեպ, մամուլում եւ տեղեկատվական այլ միջոցներում ես չհանդիպեցի որեւէ  հիշատակության, թե Երեւանի քաղաքապետը մասնակցել է Երեւանի նոր կրկեսի՝ Tashir Arena-ի բացման հանդիսությանը: Վախեցե՞լ է պաշտոնազրկումից, թե՞ չի կարեւորել այդ իրադարձությունը: Երեւի՝ նա էլ ի՛ր ձեւով է ենթարկվել մնայուն արժեք ստեղծողներից խուսափելու պարտադրանքին, հաստատ իմանալով հանդերձ, որ Երեւանի պատմագիրներն էլ իրե՛նց ձեւով են արձանագրելու այդ բացակայությունը:

Անկարեւոր մարդիկ միշտ էլ մնալու են անկարեւոր, առանց բացատրությունների: Կարեւորը՝ Երեւանն այժմ նոր, արդիական կրկես ունի: Նոր սերունդները հաճախելու են այնտեղ, տեսնելու են, ոգեւորվելու են իրենց երեւակայության անսահմանությամբ: Հիշելու են այն ստեղծողին, մոռանալու են մնացյալներին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

Հաջորդ գրառումը

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը. Արմեն Այվազյան

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքական դաշտի «ֆիլտրում». Սուրեն Սուրենյանց

30/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հաստատված խաղաղությո՞ւ», թե՞ ձևակերպված փակուղի. Սուրեն Սուրենյանց

29/12/2025
Հաջորդ գրառումը

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական