Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղմկահարույց ցնցումներ Հայաստանի դատական համակարգում

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, նա իր վերահսկողության տակ վերցրեց կառավարության օրենսդիր եւ գործադիր մարմինները։ Նա բացարձակ իշխանություն ձեւավորեց օրենսդիր մարմնում, որովհետեւ կարողացավ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցով խորհրդարանում իրեն հավատարիմ պատգամավորներով մեծամասնություն կազմել։ Դատական համակարգը, սակայն, մնաց անհասանելի, բայց ոչ երկար ժամանակով։

Կասկած չկա, որ այդ համակարգը կարիք ուներ բարեփոխումների, որովհետեւ նախկին վարչակազմի կոռուպցիան մոլեգնորեն թափանցել էր այնտեղ եւ այն որպես գործիք էր ծառայում հաշիվներ մաքրելու եւ անցանկալի մարդկանցից ազատվելու համար։ Իհարկե այնտեղ կային ազնիվ դատավորներ, որոնք անաչառ կերպով իրենց գործն էին կատարում։ Փաշինյանն ու իր թիմակիցները, այնուամենայնիվ, որոշեցին անհրաժեշտ իրական բարեփոխումներ կատարելու փոխարեն ընդօրինակել նախորդներին։ Նրանց կարգախոսը դարձավ «լուստրացիան»՝ քաղաքական մաքրազտումը, եւ դրան հասնելու համար նրանք օգտագործեցին ամեն միջոց՝ օրինական թե անօրինական։

Փաշինյանը իշխանության գալու առաջին իսկ օրերից էլ ուշադրության կենտրոնում էր պահում դատարանները։ Նա ամբոխին հրամայեց փակել դատարանների մուտքերը՝ կաթվածահար անելով համակարգի գործունեությունը։

Նոր վարչակազմի գլխավոր թիրախը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր։ Քոչարյանի ձեռքերը, ճիշտ է, մաքուր չէին, բայց նրան նեղելու, նրա դեմ գործեր հարուցելու մեթոդները չափից ավելի անօրինական էին։ Նա, ինչ խոսք, պատասխանատու էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի համար, որոնց ընթացքում սպանվեցին տասը հոգի։ Բայց այն բանից հետո, երբ նոր վարչակազմը նրան մեղադրեց եւ մեկ տարի ճաղերի ետեւում պահեց նախքան դատավարությունը, անօրինաբար, դատարանը նրան ազատ արձակեց՝ պատճառաբանելով, որ սահմանադրության մեջ նախկին նախագահին դատական հետապնդման ենթարկելու ոչ մի հոդված չկար։ Այդ պատճառով էլ կառավարությունը որոշեց փոխել Սահմանադրությունը, որպեսզի հնարավոր լինի հետապնդել Քոչարյանին։

Նոր վարչակազմի հաջորդ թիրախը Հրայր Թովմասյանն էր, Սահմանադրական դատարանի այդ ժամանակվա նախագահը։ Կառավարությունը նրան հետապնդեց, իսկ կառավարությանը հավատարիմ լրատվամիջոցները հալածեցին նրան։ Արդյունքում հնարավոր եղավ միայն զրկել նրան նախագահի իր պաշտոնից, բայց նա համառորեն պայքարեց մնալու համար Սահմանադրական դատարանում։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց մեղադրել նախկին վարչակազմերին, որոնց ղեկավարները վերահսկում էին դատարանների գործունեությունը եւ հեռախոսազանգերի միջոցով թելադրում դատավորներին, թե ի՛նչ դատավճիռ կայացնեն։

Փաշինյանը հպարտանում է անընդհատ, որ ոչ մի դատավորի զանգ չի տվել երբեւէ։ Պարտավոր ենք հավատալ նրան, որովհետեւ նա կարողանում է իր ծանոթներին, որոնք քաջատեղյակ են վարչակազմի քաղաքական օրակարգին, տեղավորել դատական ատյաններում՝ վստահ լինելով, որ նրանք համապատասխանաբար կգործեն, եւ որեւէ զանգի անհրաժեշտությունը չի լինի։

Մինչ օրս, գուցե, իշխանական շրջանակների գործողությունները կասկածի տեղիք չտային եւ մարդկանց համոզեին, որ գործել են օրինականի սահմաններում, սակայն վերջին շրջանի աղմկահարույց սկանդալները երեւան հանեցին դատական համակարգում տեղի ունեցող «բարեփոխումների» ամբողջ ճշմարտությունը։ Սկանդալի «աստղը» վատահամբավ, կաշառակեր դատավորն է, որ իր կաշին փրկելու համար նախորդ վարչակազմից միացել է «թավշե» հեղափոխության նոր վարչակազմին։ Նրա անունը Գագիկ Ջհանգիրյան է։ Սկանդալի բացահայտումից հետո նա խոստովանեց, որ գործել է՝ նպատակ ունենալով խոչընդոտել Քոչարյանի վերադարձը իշխանության, ինչը նշանակում է, որ գործադիր իշխանության կողմից ուղղորդված է եղել քաղաքական հետապնդում իրականացնել՝ օգտագործելով դատական գործընթացը։

Զոհասեղանին հայտնված հաջորդ անձնավորությունը Ռուբեն Վարդազարյանն էր. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահը։ Այս կառույցի պարտականությունն է վերահսկել դատարաններին եւ հետեւել դատավորների վարքագծին։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից հետո, կատաղած ամբոխը խորհրդարան ներխուժեց եւ հարձակվեց այդ ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանի վրա։ Փաշինյանը ցանկանում էր խստորեն պատժել հարձակվողներին, բայց Վարդազարյանը նրանց ազատ արձակեց եւ հրապարակայնորեն պնդեց, որ կառավարությունը ճնշում է բանեցնում իր վրա։ Այդ հայտարարության պատճառով նա կորցրեց իր պաշտոնը։ Ավելին, նրան մեղադրեցին արդարադատությանը խոչընդոտելու մեջ։ Վարդազարյանը չընդունեց մեղադրանքը եւ նշեց, որ կառավարությունը նման մեղադրանք հարուցում էր, որովհետեւ մտադիր էր իր փոխարեն այդ պաշտոնին նշանակել վերոհիշյալ Գագիկ Ջհանգիրյանին, Կառավարությունը կարող էր գուցե հանրային կարծիքի դատը շահել, եթե չլիներ Վարդազարյանին համոզելու Ջհանգիրյանի ծածուկ գորձելաոճը, որով պահանջում էր նրա կամավոր հրաժարականը:

Նման անազնիվ մեթոդները կարծես սովորական երեւույթ են դարձել Փաշինյանի վարչակազմի համար: Ներկայացվում են հնարովի մեղադրանքներ անցանկալի անձնավորություններից ազատվելու, կամ նրանց հետ հաշիվները մաքրելու համար:

Այսպես, մի ռեստորանում հանդիպում է կազմակերպվել Ջհանգիրյանի եւ Վարդազարյանի հետ: Այժմ պարզվում է, որ վերջինս` Վարդազարյանը, գաղտնորեն ձայնագրել է իրենց միջեւ եղած խոսակցությունը եւ հանրության դատին ներկայացրել դրա 14 րոպեանոց հատվածը, որտեղ Ջհանգիրյանը խոստանում է վերացնել նրա դեմ հնչած մի շարք մեղադրանքները, եթե նա կամավոր հրաժարական ներկայացնի իր պաշտոնից: Բավական չէր, որ դրանով նա հանցանք էր գործում, նա նաեւ օգտագործել էր գռեհիկ, հայհոյախառն բառապաշար, որն անհարիր էր այդ բարձրագույն պաշտոնում առաջադրված դատավորի կամ նույնիսկ սովորական քաղաքացու համար:

Հետագայում, լրագրող Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, Ջհանգիրյանը ներողություն խնդրեց Հայաստանում ապրող բոլոր կանանցից, աղջիկներից ու մայրերից. «Ուզում եմ հայցել ներողամտությունը նրանց այն բանի համար, որ անվայելուչ արտահայտությունները ձեզ համար չէին», ասաց նա:

Ներկայիս, զայրույթը թեւածում է հայկական լրատվամիջոցներում: Նույնիսկ իշխանամետ քաղաքական փորձագետներն են պահանջում Ջհանգիրյանից հրաժարվել բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարողի իր պաշտոնից, մի պաշտոն, որ նախկինում զբաղեցնում էր Վարդազարյանը:

Հակառակ այս աղմկահարույց սկանդալին, Ջհանգիրյանը հանդգնեց հանրության առաջ ելույթ ունենալ եւ կարդալ Վարդազարյանի դեմ ուղղված դատավճիռը: Նա հայտարարեց, որ ԲԴԽ-ն «կարգապահական նշանակալի խախտումների» համար Վարդազարյանին ազատել է խորհրդի նախագահի եւ անդամի, ինչպես նաեւ Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոններից: Դժբախտաբար որոշման կողմ էին քննարկել ԲԴԽ-ի ութ հլու դատավորներ, դեմ` միայն մեկը: Ջհանգիրյանը նաեւ խորամանկության դիմելով փաստաթուղթը հունիսի 16-ի ամսաթվով ներկայացրեց, այսինքն իբր ձայնագրության հրապարակումից առաջ է այդ վճիռը կայացվել:

Ձայնագրության արտահոսքը ցնցում առաջացրեց բնակչության շրջանում: Կառավարությունը լուռ էր, մինչեւ որ լրատվամիջոցների պնդումներին անդրադառնալով խորհրդարանի պատգամավորներից մի քանիսը, ներառյալ նաեւ իշխող կուսակցությունից, սկսեց արդարացնել դատավորների միջեւ կայացած բանավեճը, ներկայացնելով այն որպես «երկու գործընկերների միջեւ տեղի ունեցած բնականոն գործարք»:

Սկանդալը հիմնովին վարկաբեկում է այն գործընթացը, որ Փաշինյանը ներկայացնում է որպես դատական համակարգի բարեփոխում: Շարունակելով իր գործելաոճը՝ Փաշինյանը օրերս, կրկին օգտագործելով խորհրդարանական մեծամասնությունը, իր օգնականին՝ Աննա Վարդապետյանին նշանակել տվեց ՀՀ գլխավոր դատախազ՝ պաշտոնավարության ժամկետն ավարտող Արթուր Դավթյանի փոխարեն։ Դրանով, փաստորեն, նա ամբողջական դարձրեց իր վերահսկողությունը դատական համակարգի վրա՝ այդ գործարքն ընդգրկելով իր «բարեփոխումների» փաթեթում…

Նախկին վարչակազմը դատարաններին օգտագործում էր իր քաղաքական հաշիվները մաքրելու համար: Այժմ պարզվում է, որ «հեղափոխական» նոր վարչակազմը բոլորովին չի տարբերվում նախորդից: Սա անշուշտ արատավորում է բոլոր այն պնդումները, թե նոր վարչակազմը փորձում է ժողովրդականացնել, թափանցիկ դարձնել համակարգը, որտեղ կառավարության երեք կառույցները պարտավոր են վերահսկել եւ լրացնել միմյանց:

Իշխանության կողմից դատարանների չարաշահումը արտացոլվել է նաեւ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ, երբ քվեարկությամբ հաղթանակած ընդդիմադիր թեկնածուները ճաղերի ետեւում են հայտնվել սարքովի մեղադրանքների հետեւանքում, ինչպես տեղի ունեցավ Վանաձորում, որտեղ անվիճելիորեն հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյանը, փոխանակ իր պաշտոնը զբաղեցնելու, հայտնվեց բանտում, այն բանից հետո, երբ հնարավոր չէր փոխել քվեարկության արդյունքները:

Քանի դեռ Ալիեւն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը օրեցօր ահագնացող ռազմատենչ հռետորաբանություններով, Փաշինյանի կառավարության առաջնահերթությունը պետք է լինի զբաղվել երկրի անվտանգության եւ ապահովության հարցերով եւ ոչ թե վհուկների որսով:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց  ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի ԱԳ նախարարի հետաձգված այցը Թուրքիա

Հաջորդ գրառումը

Եթե Արցախի թատրոնը Եվրոպայում բեմ է ԲԱՐՁՐանում, արդեն ԲԱՆ-ա-կցում է. դուք նշաձողը մի՛ իջեցրեք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Եթե Արցախի թատրոնը Եվրոպայում բեմ է ԲԱՐՁՐանում, արդեն ԲԱՆ-ա-կցում է. դուք նշաձողը մի՛ իջեցրեք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական