Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղետի գոտին՝ աղետալի վիճակում

Սևակ Վարդումյան
28/06/2024
- 28 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
84
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լոռվա ջրհեղեղից անցել է մեկ ամիս, բայց գիժ Դեբեդի ավերածության հետքերը դեռ ամենուր են: Ավերված ճանապարհների, կամուրջների փոխարեն նորերը չեն կառուցվել, աշխատանքներ տարվել կամ տարվում  են այնքանով միայն, որ Մ6 միջպետական ճանապարհը միակողմանի եւ գրունտային վիճակով երթեւեկելի լինի: Այն, ի դեպ, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհ է: Ախթալայի կիսավեր կամուրջը, որ արտաքին աշխարհին է կապում նաեւ հարակից 6 համայնքերը, կիսով չափ դեռ եռակցված երկաթների հույսին է: 7 տոննայից ավելի ծանրության մեքենա՝ բեռնատար, դրա վրայով անցնել չի կարող: Ալավերդիի Սանահին կայարանի, Քարկոփի, Այրում կայարանի կամուրջներից հույս չկա: Այս համայնքերը դեռ հետիոտնային կամրջակների հույսին են:

Տիղմի եւ խոնավության հոտը դեռ աղետի գոտու՝ մոտ 40 համայնքների, բնակիչների քթում է: Ջրասույզ եղած տներում մարդիկ չեն ապրում: Գյուղացիները, որոնց այգիները եւս վարարած գետը քշել տարել է, շվարած մնացել են՝ ի՞նչ անել, ինչպե՞ս հետ բերել ջրի հետ հոսած-գնացած հողը, ծառերն ու բերքը:

Քարկոփ համայնքը, որ ամբողջությամբ էր ջրի տակ հայտնվել, բնակիչներն էլ տարհանվել էին, դեռ տիղմի ու ցեխի դեմ է պայքարում: Միակ բանը, որ մարդիկ կարողանում են «փրկել», պահածոյացված տարաներն են. սրբում են տիղմի շերտից ու նորից շարում դարակներում:
Աղետից կարճ ժամանակ անց վերականգնվեց երկաթուղու՝ ջրի տակ անցած հատվածն ու Հայաստանը գոնե այս կերպ կապվեց արտաքին աշխարհի հետ՝ առանց ընդհատումների: Բայց երկաթգծերի վերականգնումը ոչ թե մեր չքնաղագույն կառավարության շնորհնքն էր, այլ այն սպասարկող «Ռուսական երկաթուղու»:

Իսկ ի՞նչ են արել այս ընթացքում պետական այրերն ու պատկան մարմիններն աղետի հետեւանքները փոքր-ինչ մեղմելու համար: Ասել, թե ոչինչ չեն արել, սուտ կլինի. օպերատիվ շտաբի հիմնական «դերակատարները» (լոռեցու ասած՝ «մեյդան ընկածները»), փայլել են բլոգերի աշխատասիրությամբ: Նախ ռուսների արածը՝ երկաթգծերի վերականգնումը, իրենց են վերագրել, ապա իրար հերթ չտալով՝ տեսահոլովակներ հրապարակել, թե ինչպես են կռիվ տալիս ցեխի ու տիղմի հետ. լաքած կոշիկներով  դրանց մեջ «քայլել են, քայլել են, քայլել»:

Ինչպե՞ս էին հասցնում աղետի առաջին իսկ օրվանից սկսած, երբ, թվում է, անգամ քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենային, դրոն թռցնել, վերեւից նկարել իրենց, ապա այդ ամենը մոնտաժել, տակն էլ գոռվարդանյանական երաժշտություն դնել եւ հրապարակել՝ մարդկանց աչքին թոզ փչելով, թե «վայ-ամեն» աշխատում են:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արհեստական բանականութիւն

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ: Քննարկումների վեց երկար տարիներ առանց շոշափելի արդյունքի

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ: Քննարկումների վեց երկար տարիներ առանց շոշափելի արդյունքի

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական